ՄՍԾ Աշոցքի տարածքային կենտրոն

ՄՍԾ Աշոցքի  տարածքային կենտրոն Հարցերի դեպքում դիմել զանգերի կենտրոն՝ 114:

Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) միավորում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնները։

Ծառայությունն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում, կյանքի դժվարին ի

րավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքների գնահատում և բավարարում, կայուն զբաղվածության ապահովմանը միտված պայմանների ստեղծում, բժշկասոցիալական փորձաքննության իրականացում, աջակցող միջոցների տրամադրում և այլն։

Միասնական սոցիալական ծառայությունն իրականացնում է բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական և ամբողջական գնահատման, սոցիալական աշխատանքի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։

Սոցիալական ծառայությունների միասնական համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս բարձրացնել սոցիալական ծառայությունների որակը և ապահովել ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան բազմաբնույթ ու ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում։

ՀՀ-ում գործում է ՄՍԾ 49 տարածքային կենտրոն։
Հարցերի դեպքում դիմել զանգերի կենտրոն՝ 114։

03/06/2026
01/06/2026

📌 ԱՍՀ նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Արևիկ Ստեփանյանը «Արմենպրես Podcast» նախագծում խոսել է երեխաներին տրամադրվող ծառայությունների, պետության հոգածության ներքո գտնվող երեխաների խնամքի կազմակերպման, խնամատարության ինստիտուտի զարգացման և ոլորտային մի շարք ուղղություններով իրականացվող աշխատանքների մասին։

✅ Հղում՝ https://www.youtube.com/watch?v=_mISgnwjdVs&t=1s

01/06/2026
01/06/2026

Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Այս օրը ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ երեխաները մեր կյանքի ամենամեծ արժեքն են, մեր ապագայի հույսն ու ուժը։ Յուրաքանչյուր երեխա արժանի է մեծանալու սիրո և հոգատարության ապահով ու երջանիկ միջավայրում՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում կամ ինչ սոցիալական պայմաններում:

Մեր պարտականությունն է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք սովորել, զարգանալ, բացահայտել իր տաղանդներն ու երազանքները։ Այդ նպատակով պետությունը շարունակում է ներդրումներ կատարել կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում՝ ընդլայնելով նրանց համար հասանելի հնարավորությունները։

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են գտնվում նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները։ Մենք շարունակում ենք զարգացնել այն ծառայություններն ու ծրագրերը, որոնք աջակցում են առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող և սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքներում ապրող երեխաներին՝ ապահովելով նրանց իրավունքների լիարժեք իրացումն ու կյանքի որակի բարելավումը։

Համոզված եմ, որ ամենաերջանիկ երեխան այն երեխան է, որը մեծանում է ընտանիքում՝ շրջապատված սիրով, խնամքով և աջակցությամբ։ Այդ պատճառով շարունակաբար զարգացվում են ընտանիքակենտրոն ծառայությունները, որպեսզի անհրաժեշտ աջակցությունը հասնի յուրաքանչյուր ընտանիքի ժամանակին և արդյունավետ կերպով։

Սիրելի´ երեխաներ, ձեր ժպիտը, հաջողություններն ու երազանքները մեր երկրի ապագան են։ Մաղթում եմ ձեզ անհոգ մանկություն, առողջություն, ջերմություն և բազմաթիվ հաջողություններ։

Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ 🫶👧👦

27/05/2026

📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) համագործակցության շրջանակում իրականացվող բնակարանային ապահովության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով։

Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը։ Համակարգողը պատասխանատու է ծրագրային գործողությունների արդյունավետ պլանավորման, իրականացման, մշտադիտարկման և համապարփակ վերահսկման համար։

📌 Ծրագրի համակարգողի (Project Coordinator) թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://mlsa.am/competition/188 ։

Address

Հրապարակ 1
Ashots'k'
2801

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when ՄՍԾ Աշոցքի տարածքային կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՄՍԾ Աշոցքի տարածքային կենտրոն:

Share