ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան պաշտոնական էջ։

Արագածոտնի մարզի մանկավարժները՝ կրկին լավագույնների շարքում————————————————ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Տարվա լավագույնները 20...
02/06/2026

Արագածոտնի մարզի մանկավարժները՝ կրկին լավագույնների շարքում
————————————————
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Տարվա լավագույնները 2025-2026» մրցույթի մայիս ամսվա արդյունքով Արագածոտնի մարզի դպրոցներից հաղթող են ճանաչվել՝
🔹Աղձքի միջնակարգ դպրոցի տնօրեն Սոնա Միքայելանը,
🔹Աշտարակի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցիչ Աննա Մուրադյանը,
🔹Ոսկեհատի միջնակարգ դպրոցի ուսուցչի օգնական Սվետլանա Մարգարյանը։
✍️Շնորհավորում ենք մեր մանկավարժներին և մաղթում աշխատանքային նոր հաջողություններ։

30/05/2026

Տարիներ շարունակ վթարային պայմաններում գործող Աշտարակի ամենամեծ դպրոցը շուտով նոր շենք կունենա։
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում այստեղ կառուցվում է ժամանակակից կրթահամալիր՝ ավելի քան 4 միլիարդ դրամ ներդրմամբ։

Բաշ-Ապարանի հերոսամարտի 108-ամյակի առիթով Ապարանում տեղի են ունեցել տոնական միջոցառումներ, որին մասնակցել են ՀՀ փոխվարչա...
30/05/2026

Բաշ-Ապարանի հերոսամարտի 108-ամյակի առիթով Ապարանում տեղի են ունեցել տոնական միջոցառումներ, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը, պաշտոնատար այլ անձինք։

Սիրելի՛ հայրենակիցներ, խորը հպարտությամբ շնորհավորում եմ բոլորիս՝ Հանրապետության օրվա առիթով։ Յուրաքանչյուրիս համար այս ...
28/05/2026

Սիրելի՛ հայրենակիցներ,
խորը հպարտությամբ շնորհավորում եմ բոլորիս՝ Հանրապետության օրվա առիթով։
Յուրաքանչյուրիս համար այս օրը մեր պետականությունն ու ինքնիշխանությունը վերաիմաստավորելու լավ առիթ է։
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության բանակի սպաներին և զինվորներին։ Ակներև է, որ Հայաստանի Հանրապետության բանակը կերպափոխվում է՝ բարձրացնելով իր պաշտպանունակությունն ու ամրացնելով զինված ուժերի հիմքերը։
Այսօր մեծ զորահանդեսում բոլորիս ուշադրությանը կներկայացվեն մեր պաշտպանողական բնույթի որոշ զենքեր, որոնք ևս մեկ ապացույցն են նրա, որ մենք գնում ենք պրոֆեսիոնալ բանակ կերտելու ճանապարհով։ Վստահ եմ, այսօր բոլորս ենք վերապրելու արժանապատվության մեծ ու անկեղծ զգացում։
Կրկին շնորհավորում եմ և ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության անկախության, խաղաղության, հզորացման ամրապնդման ճանապարհին անելիք ունենք բոլորս։ Ուստի, ի գործ՝ հանուն Հայաստանի Հանրապետության։
Շնորհավոր Հանրապետության օր։

ՁԵՐ՝ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Այսօր Արագածոտնի մարզի բոլոր դպրոցներում տեղի են ունեցել《Վերջին դասի》միջոցառումներ, որոնց ներկա են եղել և շնորհավորանքնե...
22/05/2026

Այսօր Արագածոտնի մարզի բոլոր դպրոցներում տեղի են ունեցել《Վերջին դասի》միջոցառումներ, որոնց ներկա են եղել և շնորհավորանքներ հղել Արագածոտնի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։
🔔Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին և մաղթում բարի երթ։

🔔 Սիրելի՛ շրջանավարտներ, ընդունեք ջերմ շնորհավորանքներս՝ «Վերջին դասի» առիթով։  Այս ճամփաբաժանը ձեր կյանքի կարևոր իրադար...
22/05/2026

🔔 Սիրելի՛ շրջանավարտներ,
ընդունեք ջերմ շնորհավորանքներս՝ «Վերջին դասի» առիթով։
Այս ճամփաբաժանը ձեր կյանքի կարևոր իրադարձություններց է, և ոսկե ակնթարթն այս ողողված է ձեզ ուղղված ծնողական օրհնանքներով ու սրտագին բարեմաղթանքներով։
Ուզում եմ, որ կյանքում կարևոր որոշումներ կայացնելիս առաջնորդվեք այն իմաստությամբ ու մարդկային բարձր արժանիքներով, որոնցով ձեզ սնել են ձեր թանկագին ուսուցիչները։
Թող վերջին դասի քաղցրահնչյուն ղողանջները ամուր կամրջեն ձեր դպրոցական կյանքն ու այն նոր ուղին, որը դառնալու է ձեր ապագայի խոստումնալից սկիզբը։
Մենք ձեզ հետ կապված մեծ հույսեր ունենք, և հավատում ենք, որ դուք դառնալու եք վաղվա պետությունը պահող ամուր ձեռքը։
Այսօրվա հերոսները դուք եք, սիրելի՛ շրջանավարտներ, վայելեք ձեր օրը, լայն ժպտացեք, և թող ձեր աչքերի փայլը երբեք չմարի։
Շնորհավոր «Վերջին դաս»։

ՁԵՐ՝ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ

13/05/2026

Արագածոտնի մարզի ենթակառուցվածքների զարգացումը մեծ տնտեսական էֆեկտ է ապահովում. ճանապարհների նորոգումը բնակավայրերում ամենասպասված ծրագրերից է

🏆Արագածոտնի մարզը խճուղավազքի  հանրապետական առաջնությունում կներկայացնի Հարթավանի միջնակարգ դպրոցի թիմը ________________...
08/05/2026

🏆Արագածոտնի մարզը խճուղավազքի հանրապետական առաջնությունում կներկայացնի Հարթավանի միջնակարգ դպրոցի թիմը
____________________
Աշտարակ համայնքի Շամիրամ - Դպրեվանք բնակավայրերի միջև ընկած ճանապարհատվածում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլը:
✅Մասնակցեցին մարզի 70 ուսումնական հաստատություններ։
Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ`
🥇1-ին տեղ` Հարթավանի միջնակարգ դպրոց,
🥈2-րդ տեղ`Ագարակի միջնակարգ դպրոց,
🥉3-րդ տեղ` Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոց։
Շնորհավորում ենք բոլոր մասնակից թիմերին և Հարթավանի միջնակարգ դպրոցի մարզիկների առաջիկա ստուգատեսում մաղթում հաղթանակ։

#խճուղավազք

07/05/2026

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել պատանի դպրոցականների հետ, ովքեր ցանկություն էին հայտնել նրա հետ զրուցել հաջողության հասնելու թեմայի շուրջ և լսել գործնական խորհուրդներ։

Դուք վառ օրինակ եք մեր մյուս աշակերտների համար. պատվոգրեր` դպրոցական առարկայական օլիմպիադաներում հաջողություններ արձանագ...
06/05/2026

Դուք վառ օրինակ եք մեր մյուս աշակերտների համար. պատվոգրեր` դպրոցական առարկայական օլիմպիադաներում հաջողություններ արձանագրած աշակերտներին
________________________
Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն` ուսումնական տարեվերջին մարզպետ Սերգեյ Մովսիսյանն իր անունից պատվոգրեր ու խորհրդանշական նվերներ է հանձնում առարկայական օլիմպիադաներում 1֊3֊րդ տեղերը զբաղեցրած և գովասանագրերի արժանացած մարզի դպրոցականներին։
📚Այսօր էլ տեղի ունեցավ հերթական խրախուսական հանդիպումը, որին առաջավոր աշակերտների հետ ներկա էին նրանց տնօրենները։
Մարզպետը ողջույնի խոսքում վստահություն հայտնեց, որ ուսման մեջ առաջավոր, սովորելու բարձր մոտիվացիա ունեցող աշակերտներին փայլուն ապագա է սպասվում, և նրանք դառնալու են մեր պետության զարգացմանն ու առաջընթացին նպաստող մասնագետներ։
💬«Դուք վառ օրինակ եք մեր մյուս աշակերտների համար, և լիահույս եմ, որ առաջիկա տարիներին օլիմպիադաներում հաջողություններ արձանագրած մեր աշակերտների թիվն ավելի է մեծանալու»,֊ասաց Սերգեյ Մովսիսյանը։
🔹Մարզպետի հետ զրույցում տնօրենները նշեցին, որ մարզի ղեկավարության կողմից կրթությանը ցուցաբերվող մեծ ուշադրությունն ու աջակցությունը խրախուսում են թե' մանկավարժներին, թե՜ սովորողներին։
Մարզպետը հորդորեց կրթության ոլորտում մարզի ցուցանիշների բարելավման ուղղությամբ շարունակել հետևողական աշխատանքը։
👏Շնորհավորում ենք բոլոր աշակերտներին և մաղթում ուսումնական նոր նվաճումներ։

Address

Վարդգես Պետրոսյան 4
Ashtarak
0201

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37423232251

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ:

Share