Աշտարակի համայնքապետարան / Ashtarak Municipality

  • Home
  • Armenia
  • Ashtarak
  • Աշտարակի համայնքապետարան / Ashtarak Municipality

Աշտարակի համայնքապետարան / Ashtarak Municipality www.ashtarak.am Համայնքապետարանի թեժ գիծ
+374/232/ 35202

🪩 Աշտարակում նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրըՀունիսի 1-ին Աշտարակի Ն. Աշտարակեցու հրապարակում կազմակերպվեց տ...
01/06/2026

🪩 Աշտարակում նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Հունիսի 1-ին Աշտարակի Ն. Աշտարակեցու հրապարակում կազմակերպվեց տոնական միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։

🪩 Ներսես Աշտարակեցու հրապարակը վերածվել էր երեխաների համար գունեղ ու ուրախ միջավայրի՝ բազմազան ժամանցային, ստեղծագործական և ինտերակտիվ անկյուններով։ Օրվա ընթացքում փոքրիկները մասնակցեցին խաղերի, փորձերի և զվարճալի ակտիվությունների, ինչպես նաև վայելեցին երաժշտական և շոու ծրագիրը։

Միջոցառումը անցավ բարձր տրամադրությամբ՝ երեխաներին պարգևելով տոնական, հիշարժան և ուրախ պահեր։

💫 Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյան  / Tovmas Shahverdyanի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգ...
01/06/2026

💫 Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյան / Tovmas Shahverdyanի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

💫 Սիրելի՛ երեխաներ և ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում մեր բոլոր փոքրիկներին խաղաղ, երջանիկ մանկություն ու բարեկեցիկ ապագա։

🪁 Սիրելի՛ երեխաներ, թող ձեր մանկությունը լի լինի անհոգ ժպիտներով, հետաքրքիր բացահայտումներով և երջանիկ հիշողություններով։ Մաղթում եմ, որ մեծանաք սիրո, հոգատարության և ապահովության մթնոլորտում՝ շրջապատված ընտանիքի ու հարազատների ջերմությամբ։

💫 Շնորհավոր Հունիսի 1։

🇦🇲 Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյան  / Tovmas Shahverdyanի շնորհավորական ուղերձը Մայիսի 28-ի կապակցությամբ:
28/05/2026

🇦🇲 Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյան / Tovmas Shahverdyanի շնորհավորական ուղերձը Մայիսի 28-ի կապակցությամբ:

🇦🇲 Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրվա կապակցությամբ։

Թող Մայիսի 28-ի հաղթական ոգին մշտապես ուղեկցի մեզ՝ ամրապնդելով հավատը, միասնականությունն ու սերը մեր հայրենիքի նկատմամբ։

🇦🇲 Շնորհավոր Մայիսի 28

🎈 Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,Հունիսի 1-ին՝ ժամը 18:00-ից մինչեւ 20:00-ն Երեխաների պաշտպանության միջազգային օրվա ...
27/05/2026

🎈 Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,

Հունիսի 1-ին՝ ժամը 18:00-ից մինչեւ 20:00-ն Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Աշտարակի Ն. Աշտարակեցու հրապարակում սպասվում է իսկական տոնական ու գունեղ օր՝ լի ժպիտներով, խաղերով և անակնկալներով։

Այս տարի երեխաների համար պատրաստվել է բազմազան ու հետաքրքիր ժամանցային ծրագիր․
🎪 Bubble տնակ
🤸‍♂️ Բատուտներ
🎨 Ակվագրիմ
🍭 Քաղցր բամբակ և ադի-բուդի
🫧 Պղպջակների անկյուն
🧪 Գիտական շոու և հետաքրքիր փորձեր
🎈 Փուչիկներով կերպարների պատրաստում
⚽ Ֆուտբոլային խաղային գոտի
🦸‍♂️ Սիրված մուլտհերոսներ
🎩 Աճպարարական ծրագիր
🎶 DJ և տոնական երաժշտություն
🎤 Խաղավար-հաղորդավարի մասնակցությամբ ինտերակտիվ խաղեր և մրցույթներ

Տոնական միջավայրում երեխաները հնարավորություն կունենան ոչ միայն ուրախ ժամանակ անցկացնել, այլև մասնակցել ստեղծագործական ու ժամանցային տարբեր ակտիվությունների։

📍 Սիրով սպասում ենք բոլորիդ՝ միասին տոնելու մանկության ամենագեղեցիկ օրը։
Եկե՛ք հունիսի 1-ը դարձնենք հիշարժան մեր փոքրիկների համար։ 🎉

«… Վստահ եմ, որ մեր աշխատասեր ժողովուրդը շարունակելու է իր նվիրումով ու պատասխանատու աշխատանքով նպաստել մեր համայնքների ...
01/05/2026

«… Վստահ եմ, որ մեր աշխատասեր ժողովուրդը շարունակելու է իր նվիրումով ու պատասխանատու աշխատանքով նպաստել մեր համայնքների ու մեր պետության շենացմանն ու վերելքին», - Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ:

💫 Շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։

💫 Մաղթում եմ խաղաղ և ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր ընտանիքների բարեկեցության, համայնքի զարգացման և երկրի առաջընթացի։

💫 Վստահ եմ, որ մեր աշխատասեր ժողովուրդը շարունակելու է իր նվիրումով ու պատասխանատու աշխատանքով նպաստել մեր համայնքների ու մեր պետության շենացմանն ու վերելքին։

💫 Թող հաջողությունն ու ձեռքբերումները միշտ ուղեկցեն ձեզ ձեր արդար և քրտնաջան աշխատանքի ճանապարհին։

🔶 Աշտարակ համայնքի հարգելի բնակիչներ, եթե հաշվառված եք մի համայնքում, բայց քվեարկության օրը գտնվելու եք այլ համայնքում, ...
30/04/2026

🔶 Աշտարակ համայնքի հարգելի բնակիչներ, եթե հաշվառված եք մի համայնքում, բայց քվեարկության օրը գտնվելու եք այլ համայնքում, կարող եք լիազոր մարմնին դիմում ուղարկել։ Մանրամասները՝ ստորև ⤵️

Հարգելի քաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ արդեն կարող եք դիմում ներկայացնել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանվելու և ըստ գտնվելու կամ նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու, ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին:

📌ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 27.03.2025թ. թիվ 11-Ն որոշմամբ սահմանվել է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանվելու և ըստ գտնվելու կամ նախընտրած վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու, ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ ծանուցման ձևերը և կարգը, ինչպես նաև ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմումների ձևը և էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու կարգը:

📑Դիմումները հնարավոր է ներկայացնել և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով։ Էլեկտրոնային դիմումները պետք է ապահովված լինեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

🔶Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:

📌Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:

📌Հաշմանդամության հիմքով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց էլեկտրոնային դիմումները կարող են ապահովվել ստորագրության՝ դիմողի համար ընդունելի ցանկացած եղանակով, իսկ տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող այլ անձանց էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

📌Հաշմանդամության հիմքով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց էլեկտրոնային թվային ստորագրությամբ չապահովված էլեկտրոնային դիմումներին կից ներկայացվում է նաև անձի հաշմանդամություն ունենալը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճենը։

📢Հիշեցնենք, որ դիմումը պետք է ներկայացնել լիազոր մարմին՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն՝ այսինքն՝ մինչև մայիսի 26-ը։

29/04/2026
28/04/2026

Աշտարակի համայնքապետարանն այժմ ավելի հասանելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Հասանելի միջավայրը հավասար հնարավորությունների ապահովման նախապայման է։
Նախաձեռնությունն իրականացվել է Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

🇦🇲 «Հայոց բանակը մեր պետության անկախության, անվտանգության և խաղաղ կյանքի ամուր հենասյունն է։ Այս օրը ևս մեկ անգամ առիթ է...
28/01/2026

🇦🇲 «Հայոց բանակը մեր պետության անկախության, անվտանգության և խաղաղ կյանքի ամուր հենասյունն է։ Այս օրը ևս մեկ անգամ առիթ է արժևորելու մեր զինվորների անձնուրաց ծառայությունը, նրանց քաջությունն ու նվիրումը հայրենիքին», - Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

🇦🇲 Շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ։

Հայոց բանակը մեր պետության անկախության, անվտանգության և խաղաղ կյանքի ամուր հենասյունն է։ Այս օրը ևս մեկ անգամ առիթ է արժևորելու մեր զինվորների անձնուրաց ծառայությունը, նրանց քաջությունն ու նվիրումը հայրենիքին։

Մաղթում եմ մեր բանակին անսասան ուժ, մեր զինվորներին՝ առողջություն, ապահով ծառայություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և կայուն զարգացում։

🇦🇲 Փառք ու պատիվ մեր բոլոր քաջերին և խորին խոնարհում` զոհված մեր հերոսների հիշատակին:

Address

Ներսես Աշտարակեցու հրապարակ, 7
Ashtarak
0201

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37423231026

Alerts

Be the first to know and let us send you an email when Աշտարակի համայնքապետարան / Ashtarak Municipality posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Աշտարակի համայնքապետարան / Ashtarak Municipality:

Share