Այնթապ վարչական շրջան

Այնթապ վարչական շրջան Այնթապի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը ?

Այնթապի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը ստեղծվել է համայնքի բնակիչների հետ անընդհատ և անմիջական կապի պահպանման նպատակով:
Այս էջի միջոցով բնակիչները կարող են մշտապես հետևել Այնթապի համայնքապետի, ավագանու, ինչպես նաև համայնքապետարանի ստորաբաժանումների աշխատանքին և, որ ամենակարևորն է, մշտապես ուղիղ կապ ունենալ Այնթապի համայնքապետարանի հետ:
Մենք կարևորում ենք բնակիչների հետ անմիջական կապի պահպանումը և պատրաստակամ ենք հետևողական լինել Ձեր կողմից ուղղված հարցերի լուծմանը:

02/06/2026
Այնթապ վարչական շրջանի ղեկավար Գեղամ Հովհաննիսյանի շնորհավորական խոսքըՍիրելի՛ երեխաներ,մեր փոքրիկ բարեկամներ,Սրտանց շնոր...
01/06/2026

Այնթապ վարչական շրջանի ղեկավար Գեղամ Հովհաննիսյանի շնորհավորական խոսքը

Սիրելի՛ երեխաներ,մեր փոքրիկ բարեկամներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի կապակցությամբ։

Երեխաները մեր կյանքի լուսավորությունն են, մեր ընտանիքների ուրախությունը և մեր երկրի ապագան։ Թող յուրաքանչյուր երեխա մեծանա սիրո, հոգատարության և խաղաղության միջավայրում՝ շրջապատված ջերմությամբ ու երջանկությամբ։

Մաղթում եմ մեր բոլոր փոքրիկներին անհոգ մանկություն, առողջություն, անսահման ժպիտներ և իրականություն դարձած երազանքներ։ Թող ձեր աչքերում միշտ փայլի հույսի ու երջանկության լույսը, իսկ ձեր մանկությունը լինի գունեղ, ուրախ և հիշարժան։

Շնորհավոր տոնդ, սիրելի՛ մանկություն։

❤️ Սիրելի՛ Այնթապ, շնորհավորում եմ բոլորիս։🇭🇺 Մայիսի 30-ին Հունգարիայում անցկացված Դուքենդոյի Եվրոպայի առաջնությունում Մ...
31/05/2026

❤️ Սիրելի՛ Այնթապ, շնորհավորում եմ բոլորիս։

🇭🇺 Մայիսի 30-ին Հունգարիայում անցկացված Դուքենդոյի Եվրոպայի առաջնությունում Մասիս համայնքի մարզիկները պատվով ներկայացրին մեր համայնքն ու Հայաստանը։

🇦🇲 Հատուկ շնորհավորում ենք Այնթապ բնակավայրի մեր մարզիկներին՝

🥇 Գրիշա Մկրտչյան
🥇 Հրաչյա Հովհաննիսյան
🥇 Վահե Մկրտչյան

Նրանք բարձր պահեցին թե՛ Մասիս համայնքի, թե՛ Հայաստանի Հանրապետության պատիվը՝ արժանանալով հաղթական արդյունքների։

👏 Շնորհավորում ենք մարզիկներին, նրանց ծնողներին և թիմի ղեկավար Ա. Խաչատրյանին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ ու նվաճումներ։

🇦🇲 Շնորհավո՛ր Մասիս,
🇦🇲 Շնորհավո՛ր Հայաստան։

👉 Եթե ցանկանում եք, որ Ձեր երեխան մարզվի չեմպիոնների հետ, կարող եք զանգահարել՝

📞 094 25 35 36։🏆💪🇦🇲

Այնթապ վարչական շրջանի ղեկավար Գեղամ Հովհաննիսյանի շնորհավորական խոսքըՍիրելի՛ հայրենակիցներ,Սրտանց շնորհավորում եմ բոլոր...
28/05/2026

Այնթապ վարչական շրջանի ղեկավար Գեղամ Հովհաննիսյանի շնորհավորական խոսքը

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի առթիվ։
Այս պատմական օրը մեր ժողովրդի անկոտրում կամքի, պայքարի և անկախ պետականություն ունենալու խորհրդանիշն է։
Թող այս տոնը յուրաքանչյուրիս սրտում ամրապնդի հայրենիքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը, իսկ մեր երկրին բերի խաղաղություն, կայունություն և նոր ձեռքբերումներ։
Մաղթում եմ բոլոր ընտանիքներին առողջություն, բարօրություն և խաղաղ երկինք։

Տոնդ շնորհավո՛ր, Հայաստան 🇦🇲

20/05/2026
ԱՅՆԹԱՊ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՂԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸՄայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օ...
01/05/2026

ԱՅՆԹԱՊ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՂԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ

Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին։

Թող ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի, ձեր ջանքերը՝ արժևորված, իսկ հաջողությունները՝ շարունակական։
Աշխատասիրությունը, նվիրումը և միասնականությունը այն ուժն են, որոնք կառուցում են մեր հասարակության բարեկեցիկ ու կայուն ապագան։

Մաղթում եմ ձեզ առողջություն, նոր ձեռքբերումներ և խաղաղ, ապահով աշխատանքային օրեր։
Թող յուրաքանչյուր աշխատանք բերի գոհունակություն և արժանի արդյունք։

Շնորհավոր տոնդ, աշխատավոր ժողովուրդ ...

Address

Aynt'ap'

Alerts

Be the first to know and let us send you an email when Այնթապ վարչական շրջան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Այնթապ վարչական շրջան:

Share