02/06/2026
🌞
Բերդ քաղաքում և համայնքի բոլոր բնակավայրերում հունիսի 1-ին կայացել են բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
🌞Բերդի մշակույթի տանը տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին ներկա է եղել նաև համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը:
Ընթերցվել է համայնքի ղեկավարի ուղերձը՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Ելույթ են ունեցել մշակույթի տան պարային խմբերը և երգչախումբը:
🌞Երեխաների ժամանցն առավել հիշարժան ու գունեղ դարձնելու նպատակով մշակույթի տան նախաձեռնած միջոցառմանը մասնակցել են նաև համայնքում գործունեություն ծավալող մի շարք երեխայակենտրոն կազմակերպություններ՝ «Տավուշ» հիմնադրամը, «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը, «AMAA Armenia» կազմակերպությունը:
🌞Օրվա հերոսներին նվիրված տոնական միջոցառումներ, սպորտլանդիաներ են կայացել համայնքի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում և մշակույթի տներում:
🌞«Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղը հետաքրքիր խաղեր է կազմակերպել «Բերդի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի սաների համար:
📷Մանրամասները՝ մեր լուսանկարային ռեպորտաժում:
______
🌞🌞🌞Թանկագի՛ն փոքրիկներ,
մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում ենք ձեզ՝ մաղթելով անհոգ, երջանիկ ու գունեղ մանկություն: