Ամբերդի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

  • Home
  • Armenia
  • Byurakan
  • Ամբերդի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

Ամբերդի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ամբերդի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, Landmark & historical place, Armenia, Byurakan.

Ամբերդ ամրոց-բերդաքաղաքը կառուցվել է պատմական Արագածոտն գավառում, ներկայիս ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հսյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման տեղում` եռանկյունաձև հրվանդանի վրա: Արքաշենի պարսպի մոտ, բերդաքաղաքի կենտրոնական բարձրադիր մասում է գտնվում Վահրամաշեն եկեղեցին` կառուցված 1026 թ. Վահրամ Պահլավունու հովանավորությ

ամբ:
Եկեղեցին ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք: Ուղղանկյուն հատակագծի մեջ ամփոփված է աղոթասրահը` արևելյան կողմի ավագ սեղանով և 4 անկյունների ավանդատներով: Ներքուստ բոլորաձև, արտաքուստ 12 նիստանի թմբուկը հարդարված է զույգ որմնասյուներով և ծածկված է հովանոցաձև վեղարով: Վերջինս ուշագրավ է և նման ծածկի առաջին օրինակն է: Եկեղեցու ներսում` պատի վրա, գտնվում է եկեղեցու կառուցման վերաբերյալ շինարարական արձանագրությունը: Եկեղեցու արտաքին ճարտարապետությունը պարզ է և անպաճույճ:
1949-72 թթ. ճարտարապետներ Կ. Ղաֆադարյանի, Ա. Ժամհարյանի, Վ. Հարությունյանի, Ս. Քյուրքչյանի, Ա. Միրիջանյանի կատարած չափագրությունների հիման վրա ճարտարապետ Յու. Թամանյանի կազմած վերանորոգման նախագծով կատարվել է Վահրամաշեն եկեղեցու վերանորոգման և ամրակայման աշխատանքներ: Ամբերդի համալիրում հուշարձանների վերականգնման, բարեկարգման աշխատանքներ են կատարվել նաև 2005-2007 թթ.:

Address

Armenia
Byurakan

Alerts

Be the first to know and let us send you an email when Ամբերդի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share