Նուռնուսի միջնակարգ դպրոց/ Nurnus secondary school

Նուռնուսի միջնակարգ դպրոց/ Nurnus secondary school Դպրոցն իրականացնում է միջնակարգ կրթություն։

🍇🚌 Մասնագիտական կողմնորոշում խմբակի շրջանակներում Նուռնուսի միջնակարգ դպրոցի 8-11-րդ դասարանների սովորողներն այցելեցին Ո...
03/06/2026

🍇🚌 Մասնագիտական կողմնորոշում խմբակի շրջանակներում Նուռնուսի միջնակարգ դպրոցի 8-11-րդ դասարանների սովորողներն այցելեցին Ոսկեվազի գինեգործարան՝ ծանոթանալու ժամանակակից արտադրության գործընթացներին և նորարարական մոտեցումներին։
📚🎨 Հայաստանի աշխարհագրություն և Արվեստ առարկաներից իրականացվող նախագծային աշխատանքների շրջանակներում աշակերտները ճանապարհը շարունակեցին դեպի Շիրակի մարզ՝ բացահայտելով Հայաստանի մշակութային ու պատմական հարստությունները։
🏛️✨ Էքսկուրսիայի կարևոր կանգառը Գյումրին էր՝ հայրաքաղաքը, արվեստների ու արհեստների, հումորի և ջերմ հյուրընկալության քաղաքը։ Օրը լի էր հետաքրքիր բացահայտումներով, նոր գիտելիքներով, վառ տպավորություններով և անմոռանալի պահերով։

🌟 Սովորելը շարունակվում է նաև դասարանից դուրս՝ նոր փորձառությունների և բացահայտումների միջոցով։

#ՄասնագիտականԿողմնորոշում #ՆուռնուսիՄիջնակարգԴպրոց #ՆախագծայինԱշխատանք #Ոսկեվազ #Գյումրի #ԿրթականԷքսկուրսիա #ՍովորումԵնքԲացահայտելով 📖✨

☀️🌿 «Անվտանգ ամառային արձակուրդ» խաղ-վիկտորինա 🌿☀️📚Դասարան՝ 5-րդԴասղեկ՝ Լ. Նարիմանյան🏖️ Ամառային արձակուրդները երեխաների...
31/05/2026

☀️🌿 «Անվտանգ ամառային արձակուրդ» խաղ-վիկտորինա 🌿☀️📚
Դասարան՝ 5-րդ
Դասղեկ՝ Լ. Նարիմանյան

🏖️ Ամառային արձակուրդները երեխաների ամենասիրելի ժամանակահատվածն են, սակայն դրանք պետք է լինեն ոչ միայն հետաքրքիր, այլև անվտանգ։ 5-րդ դասարանի աշակերտները մասնակցեցին «Անվտանգ ամառային արձակուրդ» խորագրով խաղ-վիկտորինային, որի ընթացքում ստուգեցին և ամրապնդեցին իրենց գիտելիքները անվտանգության կանոնների վերաբերյալ։ 🛟🚦🔥🌊

❓ Աշակերտները պատասխանեցին թեմային առնչվող հարցերի,
✅ մասնակցեցին «Ճի՞շտ է, թե՞ սխալ» խաղին,
✅քննարկեցին տարբեր իրավիճակներում ճիշտ վարքագծի կանոնները։

🎯 Միջոցառման նպատակն էր զարգացնել ☀️🌿 «Անվտանգ ամառային արձակուրդ» խաղ-վիկտորինա 5-րդ դասարանում 🌿☀️📚

🏖️ Ամառային արձակուրդները երեխաների ամենասիրելի ժամանակահատվածն են, սակայն դրանք պետք է լինեն ոչ միայն հետաքրքիր, այլև անվտանգ։

👧👦 Մեր դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները մասնակցեցին «Անվտանգ ամառային արձակուրդ» խորագրով խաղ-վիկտորինային, որի ընթացքում ստուգեցին և ամրապնդեցին իրենց գիտելիքները անվտանգության կանոնների վերաբերյալ։ 🛟🚦🔥🌊

❓ Աշակերտները պատասխանեցին թեմային առնչվող հարցերի,
✅ մասնակցեցին «Ճի՞շտ է, թե՞ սխալ» խաղին,
💬 քննարկեցին տարբեր իրավիճակներում ճիշտ վարքագծի կանոնները։
🎯 Դասի նպատակն էր զարգացնել երեխաների պատասխանատվության զգացումը և նպաստել անվտանգ վարքագծի ձևավորմանը։

Մաղթում ենք բոլոր երեխաներին ուրախ, հետաքրքիր, արևոտ ☀️ և ամենակարևորը՝ անվտանգ ամառային արձակուրդ։ 🌸🌈🍉🏕️🏊‍♂️🚴‍♀️🌞

Նախագծային աշխատանք Առարկա՝ Անգլերեն 🇬🇧Թեմա՝ The Universe (Տիեզերք) 🌌🔭🛸Դասարան՝ 11-րդ 🎒Ուսուցիչ՝ Աննա Անդրեասյան 👩‍🏫Նախա...
26/05/2026

Նախագծային աշխատանք
Առարկա՝ Անգլերեն 🇬🇧
Թեմա՝ The Universe (Տիեզերք) 🌌🔭🛸
Դասարան՝ 11-րդ 🎒
Ուսուցիչ՝ Աննա Անդրեասյան 👩‍🏫

Նախագծի ընթացքում աշակերտներն ուսումնասիրեցին՝
✅Արեգակնային համակարգը ☀️🪐, Նեյտրոնային աստղերը ✨, Պուլսառները💥, Մագնիտառներն ու սեւ անցքերը
✅Կատարեցին վիրտուալ տուր NASA-ի պաշտոնական կայքով 🚀💻
✅ծանոթացան Բրայան Կոքսի աստղաֆիզիկական մտքերին 🧠🎓
✅Ուսումնասիրեցին Իլոն Մասկի եւ SpaceX ընկերության պլանները՝ կապված Մարսի բնակեցման 🔴👨‍🚀 եւ Starship հրթիռով ճամփորդությունների իրատեսականության հետ:
Ստեղծեցին՝
✅Արեգակնային համակարգի ֆիզիկական մակետ 🛠️🌍
✅Space Fact Cards տեղեկատվական քարտեր
✅թեմայի շրջանակներում ուսումնասիրած դարձվածքներով պաստառ 📜🎨
✅Mentimeter-ով ստեղծեցին հարցեր լսարանի համար 📊📲
✅Ոգեշնչվելով «Արտեմիս 2» առաքելությամբ 🌓🛰️՝ երեւակայեցին իրենց «Արտեմիս 3» տիեզերագնացների դերում👨‍🚀👩‍🚀 եւ ԱԲ-ի օգնությամբ ստեղծեցին նկար եւ տեսանյութ:

Այս նախագիծը լավագույնս ապացուցեց, որ , երբ միախառնվում են գիտությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները, անգլերենի ուսուցումը սահմաններ չունի 🌍🪐:
Աշակերտները ոչ միայն հարստացրին իրենց լեզվական բառապաշարը , այլև դարձան իսկական հետազոտողներ 🧐🔍՝ համադրելով աստղաֆիզիկայի բարդ տեսությունները , թվային հարթակներն ու ստեղծագործական միտքը: 🤖💡
📂 #Տիեզերք 🌌 #Անգլերեն 🇬🇧 🔭 🚀 🛰️ 🤖

📚 Նախագծային աշխատանք🗺 Առարկա՝ Հայաստանի աշխարհագրություն🌾 Թեմա՝ «ՀՀ ագրոարդյունաբերական համալիրը»👩‍🏫 Ուսուցիչ՝ Հ. Դավթյ...
25/05/2026

📚 Նախագծային աշխատանք

🗺 Առարկա՝ Հայաստանի աշխարհագրություն
🌾 Թեմա՝ «ՀՀ ագրոարդյունաբերական համալիրը»
👩‍🏫 Ուսուցիչ՝ Հ. Դավթյան
👨‍🎓 Դասարան՝ 9-րդ

Նախագծային աշխատանքի շրջանակներում 9-րդ դասարանի աշակերտները ուսումնասիրեցին ՀՀ ագրոարդյունաբերական համալիրի կառուցվածքը, ճյուղերը և նշանակությունը երկրի տնտեսության զարգացման գործում։
Աշակերտները ստեղծեցին բովանդակալից և ստեղծագործական պաստառ՝ «ՀՀ ագրոարդյունաբերական համալիրը» վերնագրով, ինչպես նաև հանդես եկան հետաքրքիր գաղափարներով՝ ներկայացնելով թեմատիկ լոգոներով արտադրատեսականիներ․
🧀 կաթնամթերք՝ «ՄարԶոյ»,
🍷 գինի և կոնյակ՝ «Գինուհի»,
🥫 պահածոներ՝ «Նռանե»,
🍑 չրեր՝ «Նուռնուսի չիր»։

Նախագծի ավարտին աշակերտներն այցելեցին Ոսկեվազի գինու գործարան, որտեղ ծանոթացան գինեգործության ավանդույթներին, արտադրական գործընթացին և հայկական գինու մշակույթին։
Նախագիծը նպաստեց ոչ միայն աշխարհագրական գիտելիքների խորացմանը, այլև ստեղծագործ մտածողության, համագործակցության և գործնական հմտությունների զարգացմանը։

🎨✨ Նախագծային աշխատանք📚 Թեմա՝ «Արվեստը 19-րդ դարում»👩‍🏫 Ուսուցիչ՝ Հասմիկ Դավթյան👨‍🎓 Դասարան՝ 11-րդ🖌️ Առարկա՝ ԱրվեստՆախագ...
20/05/2026

🎨✨ Նախագծային աշխատանք
📚 Թեմա՝ «Արվեստը 19-րդ դարում»
👩‍🏫 Ուսուցիչ՝ Հասմիկ Դավթյան
👨‍🎓 Դասարան՝ 11-րդ
🖌️ Առարկա՝ Արվեստ

Նախագծային աշխատանքի ընթացքում աշակերտները ուսումնասիրեցին 19-րդ դարի արվեստի ուղղությունները, նորովի բացահայտեցին գեղանկարչության և նորաձևության աշխարհը։ ✨

🔹 Ձևեցին և կարեցին «Անմեղության դարաշրջան» ֆիլմի հայտնի «կանաչ ջրի գույնի» օսկարակիր զգեստը 👗
🔹 Պատրաստեցին Վինսենթ վան Գոգի «Տասներկու արևածաղիկներով ծաղկաման» կտավի կրկնօրինակը 🌻
🔹 Ստեղծեցին Էդգար Դեգայի ոճով բալետի պարուհու կտավ 🩰🎨
🔹 Պատրաստեցին բնական չորացրած ծաղիկներից էջանշաններ և բուրավետ «սաշեներ» 🌸📖

Նախագիծը միավորեց արվեստը, ստեղծագործ միտքն ու ձեռքի աշխատանքը՝ վերածվելով գեղեցիկ և տպավորիչ ցուցադրության։ ✨

📐✨ Նախագծային աշխատանքԹեմա՝ «GeoGebra-ի կիրառումը մաթեմատիկայի դասերին՝ որպես մաթեմատիկայի յուրացման մատչելի միջոց»👩‍🏫 Ո...
20/05/2026

📐✨ Նախագծային աշխատանք
Թեմա՝ «GeoGebra-ի կիրառումը մաթեմատիկայի դասերին՝ որպես մաթեմատիկայի յուրացման մատչելի միջոց»
👩‍🏫 Ուսուցիչ՝ Տ. Իշխանյան
👨‍🎓 Դասարան՝ 10-րդ
📚 Առարկա՝ Երկրաչափություն

Աշակերտները GeoGebra ծրագրի միջոցով ուսումնասիրեցին երկրաչափական պատկերներ, աշխատեցին 2D և 3D միջավայրերում, ստեղծեցին սրտիկներ, թիթեռներ, ծաղիկներ և այլ պատկերներ՝ մաթեմատիկական բանաձևերի օգնությամբ։
🔹 Պատրաստեցին սահիկաշարեր
🔹 Կատարեցին QR կոդերով առաջադրանքներ
🔹 Ներկայացրին ստեղծագործական աշխատանքներ
🔹 Բացահայտեցին մաթեմատիկայի և արվեստի կապը 🎨➕📐

Նախագիծն ավարտվեց գեղեցիկ ու տպավորիչ ներկայացմամբ՝ GeoGebra-ով ստեղծված Պյութագորասի ծառով և երաժշտական ուղեկցությամբ։ 🌳🎶

Նախագծային աշխատանք Առարկա՝ ՔիմիաՈւսուցիչ՝ Լ. ԹարվեդյանԴասարան՝ 9-րդԹեմա՝ «Քիմիան և խոհանոցը»9-րդ դասարանի աշակերտները ն...
15/05/2026

Նախագծային աշխատանք

Առարկա՝ Քիմիա
Ուսուցիչ՝ Լ. Թարվեդյան
Դասարան՝ 9-րդ
Թեմա՝ «Քիմիան և խոհանոցը»

9-րդ դասարանի աշակերտները ներկայացրին հետաքրքիր և ուսուցողական նախագծային աշխատանք՝ բացահայտելով, թե որքան մեծ դեր ունի քիմիան մեր առօրյա խոհանոցում։ 🥘

🎯 Նպատակներն էին՝
🔹 ուսումնասիրել քիմիայի կիրառությունը խոհանոցում,
🔹 բացահայտել սննդի պատրաստման ընթացքում տեղի ունեցող քիմիական երևույթները,
🔹 ծանոթանալ մթերքների բաղադրությանը և փոխազդեցություններին,
🔹 հասկանալ ջերմության, թթուների, աղերի և այլ նյութերի ազդեցությունը սննդի վրա,
🔹 զարգացնել փորձարարական և վերլուծական հմտությունները։

📌 Աշակերտները սովորեցին՝
✅ բացատրել խոհանոցում հանդիպող քիմիական գործընթացները,
✅ ներկայացնել, թե ինչպես են քիմիական ռեակցիաները ազդում սննդի համի ու տեսքի վրա,
✅ կատարել պարզ փորձեր և դիտարկումներ,
✅ գիտակցել, որ քիմիան կարևոր դեր ունի մարդու առօրյա կյանքում և սննդի պատրաստման գործընթացում։ 🍞🥗🧂

Նախագծային աշխատանքԱռարկա՝ Հայոց լեզուԹեմա՝ Դարձվածքը որպես ժամանակի եւ կենցաղի հայելիԴասարան՝ 11-րդՈւսուցիչ՝ Ն. Մկրտչյա...
11/05/2026

Նախագծային աշխատանք
Առարկա՝ Հայոց լեզու
Թեմա՝ Դարձվածքը որպես ժամանակի եւ կենցաղի հայելի
Դասարան՝ 11-րդ
Ուսուցիչ՝ Ն. Մկրտչյան

Նախագծի նպատակներն էին՝
🔹 ուսումնասիրել Հովհաննես Թումանյան-ի և Ակսել Բակունց-ի լեզվամտածողությունը դարձվածքների միջոցով,
🔹 ձևավորել դարձվածքները ազատ բառակապակցություններից տարբերակելու և դրանց տեսակները ճանաչելու հմտություն,
🔹 բացահայտել դարձվածքների փոխաբերական իմաստներն ու կիրառման ոլորտները՝ սոցիալական և կենցաղային միջավայրերում։

Աշակերտների պատրաստած պրոդուկտները՝
🧠 ծեփամածիկով պատրաստված ֆիգուրներ՝ մարմնի մասերով,
📘 «Դարձվածքներ մարմնի մասերով» թեմայով գրքույկ,
🎮 ինտերակտիվ խաղ,
🪧 թեմատիկ պաստառ։

Աշակերտները ցուցաբերեցին ստեղծարար մոտեցում, համագործակցային աշխատանք և լեզվամշակութային հետաքրքիր բացահայտումներ։
Նման նախագծերը նպաստում են ոչ միայն գիտելիքների խորացմանը, այլև ազգային լեզվամշակույթի արժևորմանը։

Address

Byureghavan
2214

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00

Telephone

+37477903600

Alerts

Be the first to know and let us send you an email when Նուռնուսի միջնակարգ դպրոց/ Nurnus secondary school posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Նուռնուսի միջնակարգ դպրոց/ Nurnus secondary school:

Share