ՄՍԾ Չարենցավանի տարածքային կենտրոն

ՄՍԾ Չարենցավանի տարածքային կենտրոն Հարցերի դեպքում դիմել զանգերի կենտրոն՝ 114:

Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) միավորում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնները։

Ծառայությունն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում, կյանքի դժվարին ի

րավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքների գնահատում և բավարարում, կայուն զբաղվածության ապահովմանը միտված պայմանների ստեղծում, բժշկասոցիալական փորձաքննության իրականացում, աջակցող միջոցների տրամադրում և այլն։

Միասնական սոցիալական ծառայությունն իրականացնում է բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական և ամբողջական գնահատման, սոցիալական աշխատանքի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։

Սոցիալական ծառայությունների միասնական համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս բարձրացնել սոցիալական ծառայությունների որակը և ապահովել ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան բազմաբնույթ ու ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում։

ՀՀ-ում գործում է ՄՍԾ 49 տարածքային կենտրոն։
Հարցերի դեպքում դիմել զանգերի կենտրոն՝ 114։

12/06/2026
📌Միասնական սոցիալական ծառայության և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ մեկնարկել է «Խնամքի բուժքույր» մ...
12/06/2026

📌Միասնական սոցիալական ծառայության և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ մեկնարկել է «Խնամքի բուժքույր» մասնագիտական խմբի դասընթացը, որին մասնակցում է տարածքային կենտրոնների մասնագետների աջակցությամբ ընդգրկված 10 բուժքույր։
Մանրամասները՝ ⤵️

12/06/2026

📌 Խթանելու ենք տարեց և հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների զբաղվածությունը: Արսեն Թորոսյան

 #ԳործԿա🔉Հարգելի՛ քաղաքացիներ,Կազմակերպությունում առկա է թափուր աշխատատեղեր հետևյալ մասնագիտությամբ՝✅Կարող բանվորուհիներ...
12/06/2026

#ԳործԿա
🔉Հարգելի՛ քաղաքացիներ,
Կազմակերպությունում առկա է թափուր աշխատատեղեր հետևյալ մասնագիտությամբ՝
✅Կարող բանվորուհիներ

_____________________________________________
📌Ցանկացողները կարող են դիմել ՄՍԾ Չարենցավանի տարածքային կենտրոն (հասցե՝ Աբովյան 8):
☎️060652796

12/06/2026

🏡 Խնամքի հաստատությունների փոխարեն` համայնքային փոքր տներ:

11/06/2026

Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային ե...

11/06/2026

📢 Կոտայքի և Սյունիքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգի փորձնական կիրառման արդյունքում լրամշակվել է ընտանիքի անապահովության գնահատման կարգը, որը 2026 թ․ հուլիսի 1-ից ներդրվում է հանրապետության ամբողջ տարածքում․ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության է արժանացել։
Անապահովության գնահատման նոր համակարգը հնարավորություն կտա՝
✅ նպաստել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը,
✅ առավել հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը,
✅ խրախուսել անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը՝ սոցիալական աջակցության ծառայությունները կարիքին համաչափ տրամադրելու սկզբունքի վրա հիմնվելով։
Նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ անձանց զբաղվածության ապահովումը, այսինքն՝ եթե ընտանիքը դիմի նպաստ ստանալու համար, դա միաժամանակ դիտարկվելու է որպես ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անձի աշխատանք փնտրելու հայտ, իսկ աշխատանքի ընդունվելու արդյունքում ստացված եկամուտները 12 ամիս չեն հաշվարկվի և չեն ազդի նպաստ ստանալու իրավունքի վրա։
Նոր համակարգով ընտանիքի անապահովության աստիճանը որոշվում է 4 շեմերի միջոցով, որոնք սահմանվում են հիմք ընդունելով պարենային զամբյուղի արժեքը՝
📌 ծայրահեղ անապահով,
📌 չափավոր անապահով,
📌 միջին անապահով,
📌 անապահով:
Անապահովության աստիճանով պայմանավորված՝ ընտանիքին հասանելիք սոցիալական ծառայությունների փաթեթը (անապահովության նպաստ, եռամսյա հրատապ օգնություն, կրթական, կոմունալ ծառայությունների և առողջապահական ոլորտի արտոնություններ և այլն) կլինի տարբեր։

Address

ք. Չարենցավան, Աբովյան 8
Ch'arents'avan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37460652796

Alerts

Be the first to know and let us send you an email when ՄՍԾ Չարենցավանի տարածքային կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՄՍԾ Չարենցավանի տարածքային կենտրոն:

Share