Չարենցավանի N6 հիմնական դպրոց

Չարենցավանի N6 հիմնական դպրոց Basic School

1988թ. շահագործման հանձնվեց Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցը: Նորակառույց միկրոթաղամասում գիշեր ու զօր զրնգում էին շինարարական կռունկների ու մուրճերի ձայները: Նորակառույց շենքները սնկի նման աճում էին:
Երիտասարդ ընտանիքները երջանիկ էին իրենց բնակարանամուտով, իսկ դպրոց ընդունված ուսուցիչները՝ իրենց աշակերտներով: Առաջին տարին դպրոց ընդունվեցին 970 աշակերտ:
1990-1992թթ. դպրոցն ուներ 1675 աշակերտ

և մոտ 160 աշխատող: Դպրոցի երիտասարդ և խոստումնալից ղեկավարությունը՝ տնօրեն Մաքսիմ Ղազարյանը, փոխտնօրեններ՝ Սամվել Հակոբյանը, Սուսաննա Կոստանդյանը և Մարթա Աղաջանյանը, առաջին իսկ օրվանից ըմբռնումով մոտենալով իրենց վստահված գործին, ձեռնամուխ եղան մատաղ սերնդի կրթության և դաստիարակության աշխատանքների անթերի կազմակերպմանն ու աշխատանքային համերաշխ կոլեկտիվ ստեղծեցին:
Դպրոցի բացման արարողությունը շքեղ տոնահանդեսի վերածվեց: Թաղամասի բնակիչները գոհ ու երջանիկ էին, որ իրենց երեխաները պետք է սովորեին նորակառույց, այդ տարիների համար եզակի հարմարություններ ունեցող (լողավազան, անհրաժեշտ մարզագույքով սպորտդահլիճ, հանդիսությունների շքեղ սրահ, հարուստ գրադարան, լինգոֆոնային կաբինետ) դպրոցում: Դասարանները լուսավոր էին, կահավորված նոր ուսումնական գույքով և լաբորատոր սարքավորումներով, գործում էր ժամանակակից բուֆետ-ճաշարանը:
Բացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր, շեֆ գործարանի ղեկավարներ, որոնք մեր մատաղ սերնդին երջանկացրել էին հրաշալի դպրոց կառուցելով: գործարանի տնօրեն Ջիմ Զավենի Աբրահամյանը և շինարարության գծով տնօրեն Հենրիկ Ոսկանյանը հանդիսավոր պայմաններում աշակերտներին հանձնեցին դպրոցի բանալին, ցանկանալով նրանց, որ դառնան մեր ազգի համար պիտանի մարդիկ և լավ սովորեն այս հրաշալի կամարների տակ: Հայաստանի ԳԱ թուրքական բաժնի վարիչ Երվան Ղազարի Սարգսյանը, շնորհավորելով ուսումնական տարեմուտը, հաճելի անակնկալ մատուցեց մասնակիցներին՝ հայտարարելով, որ ակադեմիայի արևելագիտության բաժինը ստանձնում է դպրոցի շեֆությունը: Դպրոցը օրեցօր ծաղկում և բարգավաճում էր, մանկավարժական կոլեկտիվը հանդես էր գալիս բազում մտահաղացումներով:
Սակայն 1988թ.-ին ավերիչ երկրաշարժն ու Ղարաբաղյան պատերազմը ստիպեցին մանկավարժական աշխատանքից զատ զբաղվել նաև հայրենանվեր բարեգործական աշխատանքներով: ԼՂՀ-ի Կարաչինար գյուղի դպրոցի շեֆությունը ստանձնելով՝ մանկավարժական կոլեկտիվն ու աշակերտները հանդես եկան ֆինանսական օգնությամբ և դասագրքեր մատակարարելով: Ուսուցիչների ուժերով ստեղծվեց հրաձգարան, որը ծառայեց Ղարաբաղյան պատերազմի համար մարտիկներ պատրաստելու գործին: Մանկավարժները գիշերները հերթապահելով, դպրոցի մասնաշենքում ընդունում և օժանդակություն էին ցույց տալիս Չարդախլուի, Թալիշի, Շամխորի փախստականներին, որոնք մոտ երկու ամիս մնացին դպրոցի մասնաշենքերից մեկում՝ վայելելեվ ուսուցիչների հյուրընկալությունը:
Քաղպաշտպանության կաբինետը գործում էր լիարժեք՝ ազատամարտիկներին ապահովելով հակագազերով, պարբերաբար դպրոցի կողմից ճակատ էր ուղարկվում ծխախոտ, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ:
1992թ. Դպրոցի ղեկավարությունը համալրվեց՝ փոխտնօրեն նշանակվեց երիտասարդ, բանիմաց և խելացի Ա.Փանոսյան:
Այս տարիների ընթացքում դպրոցը ունեցել է բազմաթիվ լավագույն շրջանավարտներ, որոնք դարձել են արժանի մարդիկ մեր քաղաքի և հանրապետության համար: Հատկապես ակնառու են եղել դպրոցի հաջողությունները սպորտի բնագավառում. տարիներ շարունակ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչներ՝ Սերգեյ Հայրինյանի, Աշոտ Խոջոյանի և Նորին Մալխասյանի շնորհիվ դպրոցը տարբեր մարզաձևերում գրավել է մրցանակային տեղեր:
Դպրոցի աշակերտները պարբերաբար մասնակցել և հաղթել են տարբեր առարկայական օլիմպիադաներում, ակտիվորեն մասնակցել են քաղաքի հասարակական կյանքին. քաղաքի 50-ամյակի տոնակատարությանը դպրոցը մասնակցեց յուրահատուկ նախաձեռնությամբ:
Պատմական անձնավորություններ են դարձել դպրոցի տնօրեններ՝ Մ.Ղազարյանը և Ս.Հակոբյանը:
2005թ. դպրոցի տնօրեն ընտրվեց նախկին փոխտնօրեն Ա.Փանոսյանը: Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից երիտասարդ տնօրենը ձեռնամուխ եղավ բազմաթիվ և բազմապիսի նորարարական աշխատանքների կատարմանը: Դպրոցն ընդգրկվեց տարբեր մրցութային ծրագրերում, հիմնովին վերանորոգվեցին դպրոցի սանհանգույցները, բարեփոխվեց արտաքին տեսքը: Տնօրենի հիմնական նպատակը ուսումնառության բազան ամենաբարձր մակարդակով պահելն է և ուսումնադաստիարակչական աշխատաքներ կազմակերպելը:
Մանկավարժական կոլեկտիվը, չընկրկելով դժվարություններից, գնում է դեպի ստեղծագործական վերելք՝ արձագանքելով արդի բարեփոխումներին և կիրառելով դրանք:
Դրա վառ ապացույցն է այսօր դպրոցում գործող նախակրթարանը, ներառական կրթության իրականացումը: Երիտասարդ, խոստումնալից մասնագետների շնորհիվ այն իրականացվում է բարեհաջող: Դպրոցի տնօրեն Ա. Փանոսյանի ջանքերով տարրական դասարանները օգտվում են նաև տաք սննդից: Ծրագրերն ու նորարարությունները չեն դադարում մուտք գործել դպրոց. սպասելիքները շատ են, որոնք պետք է իրականացվեն ողջ անկավարժական կոլեկտիվի ջանքերով և անմիջական մասնակցությամբ:

14.06.26թ.Ճանաչողական էքսկուրսիա Գառնի Գեղարդ, Չարենցի կամար։Դասարան 5Բ,Դասղեկ՝ Կ.Մամիկոնյան։
18/06/2026

14.06.26թ.Ճանաչողական էքսկուրսիա Գառնի Գեղարդ, Չարենցի կամար։
Դասարան 5Բ,
Դասղեկ՝ Կ.Մամիկոնյան։

15/06/2026

«Անվտանգ և ապահով կրթության տարվա» ծրագրային շրջանակներում դպրոցում կայացավ աշակերտական աշխատանքների ամփոփիչ ցուցահանդես-միջոցառումը։ Սովորողները ստեղծագործական և վերլուծական մոտեցմամբ ներկայացրեցին տարվա ընթացքում իրականացված ծավալուն աշխատանքները, անվտանգության կանոնների վերաբերյալ իրենց գիտելիքներն ու պատկերացումները։

📖 Նախագծի առանցքային ձեռքբերումը դարձավ աշակերտների հեղինակած փոքրիկ գրքերի ստեղծումը։ Այս ինքնատիպ հրատարակությունները մեկտեղում են երեխաների առաջարկներն ու տեսլականը՝ դպրոցական միջավայրն առավել պաշտպանված, բարենպաստ և ապահով դարձնելու վերաբերյալ։

Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ էր աշակերտների շրջանում քաղաքացիական գիտակցության, պատասխանատվության և համակեցության կանոնների արմատավորման ուղղությամբ։

🤝 Արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն ենք հայտնում մանկավարժական կազմին ակտիվ ու նախաձեռնող սովորողներին։

31.05.26թ.Ճանաչողական էքսկուրսիա Գառնի Գեղարդ, Չարենցի կամուրջ։Դասարան IIԲ,Դասղեկ՝Տ.Տիգրանյան։
14/06/2026

31.05.26թ.Ճանաչողական էքսկուրսիա Գառնի Գեղարդ, Չարենցի կամուրջ։
Դասարան IIԲ,
Դասղեկ՝Տ.Տիգրանյան։

⚽🎾 Հունիսի 10-ին նախակրթարանում տեղի ունեցավ «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը, որին մեծ ոգևորությամբ մասնակցեցին Ավագ ...
14/06/2026

⚽🎾 Հունիսի 10-ին նախակրթարանում տեղի ունեցավ «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը, որին մեծ ոգևորությամբ մասնակցեցին Ավագ Ա (դաստիարակ՝ Ա․ Պետրոսյան) և Ավագ Բ (դաստիարակ՝ Կ․ Հակոբյան) խմբերի սաները։
Միջոցառման պատշաճ կազմակերպման և սաների ակտիվ նախապատրաստման գործում իրենց ներդրումն ունեցան ուսուցիչներ Ա․ Խոջայանն ու Հ․ Սրապիոնյանը։ Փոքրիկները դրսևորեցին մեծ ճարպկություն, թիմային ոգի և ուժ։
Լարված ու հետաքրքիր պայքարի արդյունքում հաղթեց ընկերությունը․ երկու խմբերն էլ ցուցաբերեցին փայլուն արդյունքներ և տարան հավասար հաղթանակ🤝
Շնորհավորում ենք մեր սաներին և կազմակերպիչներին՝ հրաշալի մարզական տոնի կապակցությամբ։

01.06.2026թ Ավանդույթի համաձայն՝ Չարենցավանի N6 հիմնական դպրոցում Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված կազմա...
09/06/2026

01.06.2026թ Ավանդույթի համաձայն՝ Չարենցավանի N6 հիմնական դպրոցում Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված կազմակերպվեց «Մանկության գունավոր հեքիաթը» խորագիրը կրող գունեղ ու տոնական միջոցառում։
🎶 Միջոցառման ընթացքում 1-6-րդ դասարանների սովորողները հանդես եկան գեղեցիկ երգ ու պարով՝ ներկաներին պարգևելով անմոռանալի պահեր, անկեղծ ժպիտներ և բարձր տրամադրություն։
Կազմակերպիչներ՝ Կ.Մամիկոնյան, Գ.Հակոբյան,Լ.Դավթյան,Զ.Նարիմանյան։

Սիրով շնորհավորում ենք մեր դպրոցի 4Ա դասարանի սովորող Նարե Սարդայանին և 1Բ դասարանի սովորող Աստղիկ Անտոնյանին:Մաղթում են...
09/06/2026

Սիրով շնորհավորում ենք մեր դպրոցի 4Ա դասարանի սովորող Նարե Սարդայանին և 1Բ դասարանի սովորող Աստղիկ Անտոնյանին:
Մաղթում ենք նորանոր հաջողություններ, ստեղծագործական անսպառ ներշնչանք և բարձր ձեռքբերումներ ուսման մեջ ու կյանքում: Թող այս հաջողությունը լինի ձեր մեծ ճանապարհի սկիզբը:

01/06/2026

Address

Ch'arents'avan
2502

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+37422645498

Alerts

Be the first to know and let us send you an email when Չարենցավանի N6 հիմնական դպրոց posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Չարենցավանի N6 հիմնական դպրոց:

Share

Category