12/09/2022
ողջույննե՜ր Միջանցքի ամենալուսավոր հետևորդներին 🌞 մենք գիտենք, որ մեր նարնջագույն ու կանաչ երանգները արդեն երկար ժամանակ է ինչ չեն երևում ձեր պատին, բայց եկել ենք ասելու, որ մենք վերադարձել ենք !!
📌 Ուզում ենք նշել, որ վերջին ամիսներին աշխատանքային թիմի, տարածքային, ադմինիստրատիվ և մի շարք այլ փոքր խնդիրների պատճառով մենք ժամանակավոր դադարեցրել էինք Միջանցքի ակտիվ գործունեությունը։ Բայց այս ամենը իր հերթին հնարավորություն է տվել մեզ (Մամիկոն և Միլենա՝ ձեր խոնարհ ծառաներ) կազմել մեր հետագա կրթական պլանները, այդ պատճառով է նաև, որ մենք այս պահին ֆիզիկապես հեռու ենք Ճամբարակից 🌱 Բայց շտապենք տեղեկացնել, որ Միջանցքի նոր լոկալ թիմի կազմավորման աշխատանքները ընթացքի մեջ են, ուստի շատ շուտով Միջանցքի ակտիվությունները կվերսկսվեն ի շնորհիվ մեր գաղափարակից ընկերների:
🎂 Դե իսկ վերջում հիշեցնենք, որ այսօր լրանում է Միջանցքի 1 տարեկանը։ Կարող եք շնորհավորել, և
կհանդիպենք ^^