Ճամբարակի Զարգացման Հիմնադրամ

Ճամբարակի Զարգացման Հիմնադրամ Ճաբարակ Համայնքի Կայուն Զարգացում

09/04/2026

0% տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր՝ մինչև 2 մլն դրամ, մինչև 3 տարի մարման ժամկետով ⬇️

👉 Սպասված լուր 16 մլն դրամ «Սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տների կառուցման պետական աջա...
20/03/2026

👉 Սպասված լուր
16 մլն դրամ «Սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տների կառուցման պետական աջակցության ծրագիրը» վերաբացվում է։ 👇

🏠 16 մլն դրամ՝ սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում տուն կառուցելու համար․ Կառավարության որոշմամբ՝ պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի.

Միջոցառումից կարող են օգտվել՝

✅ 2025 թ․ մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած և ծրագրի գործող պայմաններին բավարարող ընտանիքները,

✅ շահառուները, որոնք տունը կկառուցեն այն սահմանամերձ բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10%-ից՝ ապահովելով 10%-ի ցուցանիշը։ Ընդ որում, յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված քվոտաների նվազագույն թիվը 10 է,

✅ շահառուները, որոնք տունը կկառուցեն այն բնակավայրերում, որտեղ կառուցված/կառուցվող դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը՝ ապահովելով ազատ տեղերի 20%-ի չափով համալրվածություն։ Ընդ որում, յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված քվոտաների նվազագույն թիվը 10 է։

Բնակավայրի ցանկին և սահմանված քվոտաներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/1177

19/03/2026

Շատ լավ լուր գյուղացիական տնտեսությունների համար 👇

25/11/2025

📌 «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիր

Դիմելով ծրագրին՝ կարող եք ստանալ ծախսերի մասնակի փոխհատուցում՝
▪️ մինչև 50%
▪️ և մինչև 70%՝

🔗 Ծրագրի մանրամասները՝ https://mineconomy.am/page/3309

01/08/2025

01.08.202501.08.2025«ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ» կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունման փուլը բաց է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, հավատարիմ մնալով «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմա...

06/07/2025
Արթուրը Մշակույթի կրող էր՝ ոչ անունով, այլ էությամբ ու օրինակով։Նա ապրեց այնպես, ինչպես գրվում են անկեղծ ստեղծագործությո...
13/06/2025

Արթուրը Մշակույթի կրող էր՝ ոչ անունով, այլ էությամբ ու օրինակով։
Նա ապրեց այնպես, ինչպես գրվում են անկեղծ ստեղծագործությունները՝
զսպված, բայց խորը, մաքուր, բայց ազդեցիկ,
երբեմն աննկատ, բայց երբեք չմոռացվող։
Հիշատակդ վառ լինի Սիրելի Արթուր,,,,

08/05/2025

Իր գործի անմնացորդ նվիրյալը... ⬇️

Ճամբարակ համայնքի սիրելի բնակիչներ, բարեկամներ ու գործընկերներ,մուտք ենք գործում նոր տարվա, նոր հույսերի ու հնարավորությ...
31/12/2024

Ճամբարակ համայնքի սիրելի բնակիչներ, բարեկամներ ու գործընկերներ,մուտք ենք գործում նոր տարվա, նոր հույսերի ու հնարավորությունների աշխարհ, որը հարստացած է անսպառ երազանքներով և ջանքերով՝ մեր սիրելի Ճամբարակը ավելի բարեկեցիկ և զարգացած դարձնելու համար:

Տարվա ընթացքում մենք շարունակել ենք մեր համատեղ աշխատանքները, որոնք նպաստել են Ճամբարակի համայնքի բարօրությանը, կրթության, մշակույթի, սոցիալական եւ այլ ենթակառուցվածքների զարգացմանը: Հուսով ենք, որ մեր աշխատանքները շարունակվելու են նույն թափով ու ջանասիրությամբ, և միասին կկարողանանք իրականացնել մեր նոր ծրագրերն ու գաղափարները:
Թող նոր տարին բարի փոխակերպումների,խաղաղության ու նոր հաջողությունների տարի լինի բոլորիս համար:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

💚💚💚
29/11/2024

💚💚💚

Ինչու՞ է կարևոր հաճախել աղի սենյակ առնվազը 14 այց․․․
Աղի սեանսներն ունեն կուտակային ազդեցություն
Աղի սենյակում 10-14 ամենօրյա կամ մեկ օր ընդմիջմամբ այցի ժամանակ մարմինն անցնում է մի քանի փուլով։
📌📌1-3 այց- աղի աերոզոլային մասնիկների բուժական անհրաժեշտ կոնցենտրացիան կուտակվում է շնչառական համակարգի բոլոր մասերում:
📌📌3-5 այց - սկսվում է մաքրման մեխանիզմը: Այս փուլում սովորաբար աճում է հազը և քթից արտադրության հոսքը, և ջերմաստիճանը կարող է մի փոքր բարձրանալ: Այս դեպքում չպետք է անհանգստանալ, քանի որ այս փուլը նպաստում է օրգանիզմի բնական մաքրմանը և լճացած լորձի արտազատմանը։
📌📌7-14 այց - աղի աերոզոլը գործում է արդեն մաքրված բրոնխի լորձաթաղանթի վրա՝ նպաստելով արյան շրջանառության բարելավմանը, արյունը հագեցնելով օգտակար միկրոտարրերով, դրանով իսկ զգալիորեն մեծացնելով օրգանիզմի դիմադրողականությունը վիրուսային և բակտերիալ մասնիկների, ինչպես նաև տարբեր ալերգենների հետ հետագա բախման ժամանակ:
Այցերի ժամանակ 1-2 օրից ավել ընդմիջումներ չի կարելի, քանի որ կուտակային էֆեկտը կորչում է, և օրգանիզմը նորից պետք է անցնի մաքրման փուլերը։
📌📌Սեանսների տևողությունը սկսում է 30 րոպեից հասնելով մինչև 90 րոպե՝ կախված խնդրից։

17/09/2024

💡Մասնագիտական վերապատրաստման դասընթացներ՝ աշխատանքի հնարավորությամբ

🔎 Ի՞նչ դասընթացներ ենք առաջարկում․

🔐 Սոցիալական աշխատանքի ներածական դասընթաց (պարա-պրոֆեսիոնալների համար)
🔐 Սոցիալական խնամքի մասնագետների (սոցիալական պատրոնաժի) պատրաստման դասընթաց

Դասընթացի մանրամասների և մասնակցության հայտի վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ անցնելով հղմամբ՝ https://shorturl.at/SLIIR

Դիմելու վերջնաժամկետ՝ 25.09.2024թ․

✒️ Սույն նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Հարթակ #5. Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների հզորացման» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ավստրիական Զարգացման Գործակալության կողմից։

Address

Տիգրան Մեծի 18/2
Chambarak
1301

Telephone

+37498080850

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ճամբարակի Զարգացման Հիմնադրամ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ճամբարակի Զարգացման Հիմնադրամ:

Share