ՔՈ Դիլիջան

ՔՈ Դիլիջան «Քաղաքացու որոշում» կուսակցության Դիլիջանի ավագանու ?

25/01/2025

Հարգելի՛ երիտասարդներ,

«Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը սիրով հայտարարում է «Երիտասարդական պատվիրակություն» նախաձեռնության մեկնարկը, որի շրջանակում Դիլիջան համայնքի երիտասարդներին առաջարկում է հնարավորություն՝ անմիջական ազդեցություն ունենալու և մասնակից լինելու իրենց բնակավայրերի զարգացմանը՝ դարձնելով համայնքն ավելի երիտասարդակենտրոն։

Նախաձեռնության գործողություններն են.
-Երիտասարդական պատվիրակության (ԵՊ) ձևավորում: 👥✨
-ԵՊ կարողությունների զարգացում: 📚💪
-Համայնքի երիտասարդների կարիքների գնահատում: 📊🧑‍🤝‍🧑
-Առաջարկությունների ներկայացում համայնքի ավագանուն: 📝🏛️
-ԵՊ ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանք և հուշագիր ՏԻՄ-ի հետ: 🤝📜

Դասընթացները կօգնեն զարգացնել հետևյալ կարողությունները՝ առաջնորդություն, հաղորդակցության և բանակցելու հմտություններ, կարիքների գնահատման մեթոդներ, քաղաքացիական մասնակցության մեխանիզմներ ՏԻՄ օրենսդրության շրջանակում։

📌 Դիմե՚ք, եթե դուք՝
-16 - 30 տարեկան եք,
-բնակվում եք Դիլիջան համայնքի որևէ բնակավայրում
-հետաքրքրված եք համայնքի զարգացմամբ
-պատասխանատու եք, նախաձեռնող և թիմային աշխատանքի ունակ

📌 Ինչպես դիմել․
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս հայտարարությանը կից հայտը:

⏰ Դիմելու վերջնաժամկետ՝ հունվարի 27, ժամը՝ 18։00-ն։

Հարցերի դեպքում կապ հաստատել [email protected] էլ. փոստով կամ զանգահարել 055019190:

«Ստեղծեք ապագան մեզ հետ: Միացե՛ք երիտասարդական պատվիրակությանը»:
Գրանցում՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe5rSDSr5Ts-GBN8zpzQs25XD5ah5l00RS_70vA3xkbQHy9nQ/viewform

«Երիտասարդական գաղափարներ» Երիտասարդական ՀԿ-ի «Երիտասարդական պատվիրակություն» նախաձեռնությունը հանդիսանում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի բաղկացուցիչ մասը: Ծրագիրն իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և նրա ենթադրամաշնորհառուների կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական աջակցությամբ: Այն հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով:

30/09/2023

Դիլիջան համայնքի (բնակավայրերը նույնպես) տուն է պետք, 2 մեծ 4 երեխա, շտապ, գրեք, կամ զանգեք

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,Շնորհավարում ենք ձեզ սեպտեմբերի մեկի` նո...
01/09/2023

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,

Շնորհավարում ենք ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ:

27/08/2023
13/08/2023
Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր:1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող Հայոց համա...
05/07/2023

Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր:

1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող Հայոց համազգային շարժում կուսակցության կողմից պատրաստված Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ հայ ժողովրդի կողմից: Այն դարձավ անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունը, որով էլ մինչ այսօր առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը:

Սիրելի՛ համաքաղաքացիներ,Այսօր, ինչպես աշխարհի շատ պետություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում,  նշում են Աշ...
01/05/2023

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Այսօր, ինչպես աշխարհի շատ պետություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, նշում են Աշխատավորների համերաշխության միջազգային օրը:
Այն կոչված է մեծարելու արդար աշխատանքն ու աշխատավորին, նպաստելու աշխատողի իրավունքների ու շահերի պաշտպանությանը։

Շնորհավորում ենք մայիսյան այս գեղեցիկ տոնի կապակցությամբ,

27/01/2023

Over 100 multinational companies currently operate in Azerbaijan, a country that has imposed a tight blockade on the Armenian inhabitants of Artsakh. By conducting business in Azerbaijan, these companies are indirectly supporting Azerbaijan's policy of ethnic cleansing against Armenians in Artsakh/N...

Address

Dilijan

Telephone

+37494050696

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՔՈ Դիլիջան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՔՈ Դիլիջան:

Share