Բարի գալուստ Դիլիջան և զգացեք ձեզ տանը՝ երազանքների տանը։ Իսկապես երազանքների հասցե՝ 2020 առանձնահատուկ տարում հանգստանալու համար։ Համեցեք ու վայելեք։
Գեղեցիկ առանձնատուն Դիլիջանի սրտում՝ նոր հասցե գեղեցիկ ու հարմար հանգստի, ինչպես նաև՝ ընտանիքով մեկուսանալու համար։
Դիլիջանի ամենահանգիստ և ապահով մասում է՝ Կենտրոնական բանկի աշխատակիցների էլիտար շենքի հարևանությամբ։ Միաժամանակ՝ լրիվ բնության գրկում է. շրջապատված է փոքրիկ քաղաքային անտառով ու այգիով։
Մեքենայով 2֊3 րոպեի և ոտքով 10֊15 րոպեի ճամփա է՝ Դիլիջանի հայտնի "Միմինո" արձանախմբից։
Առանձնատան տարածքը տեսահսկվում է, և առկա է անվտանգության մի քանի մակարդակ։
Շրջակայքում՝ 2 սուպերմարկետ, մինչև 500 մ հեռավորությամբ՝ "Թումո" կենտրոնը, Դիլիջանի համայնքապետարանը, սրճարան֊ռեստորաններ, խանութներ, սառնորակ դիլիջանյան աղբյուրներ և այլն։
Բուն առանձնատանը հյուրերի տրամադրության տակ է՝
ամբողջ 2րդ հարկը,
1֊ին հարկի տերաս֊պատշգամբը,
մեծ ամառային վերանդան՝ մանղալ֊բուխարիով (20֊25 հոգու համար)։
Ամբողջ տանը առկա է՝
թարմ նորոգում, տարբերվող դիզայն ու կահավորում,
գույք, անհրաժեշտ պարագաներ,
wi-fi, հեռուստացույց,
ջեռուցում/ զովացում,
սառնարան, գազ, սպասքով խոհանոց և այլն։
և իհարկե չքնաղ դիլիջանյան տեսարաններ՝ առանձնատան բոլոր հատվածներից։
Գիշերակացին հարմարավետ ձևով կարող են տեղավորվել մինչև 4֊5 մարդ՝ լինի զույգ, փոքր ընտանիք, թե ընկերախումբ։
Առանձնատունը արդեն հասցրել է սիրելի հասցե դառնալ ծանոթ արվեստագետների, մտավորականների, ճամփորդների համար։
Ուրախ ենք որ մեզ են նախընտրում նաև հետաքրքիր զույգեր, գեղեցիկ ընտանիքներ, հանրահայտ անձինք (որոնց առանձնությունն ու մաքսիմալ կոմֆորտը երաշխավորում ենք) ։
Առանձնահատուկ վերաբերմունք ենք ցուցաբերում բոլոր-բոլոր հյուրերին՝
անակնկալներով, տրանսֆերի տեսքով, ողջույնի հյուրասիրությամբ, էքսկուրսիայով։
Նաև՝ մեզ մոտ յուրաքանչյուր հյուր կարող է ԱՆՎՃԱՐ օգտվել թեյից, սուրճից և որևէ ալկոհոլային խմիչքից։
* Տունը պարբերաբար ենթարկվում է ԱԽՏԱՀԱՆՄԱՆ՝ պրոֆեսիոնալ ու մանրակրկիտ ձևով
*Ամրագրումների համար զանգահարել հնարավորինս ՆԱԽԱՊԵՍ
* Առանձնատունը տրամադրվում է ՄԻՄԻԱՅՆ ցիվիլ, պատասխանատու, բարեխիղճ, հանգստանալու կուլտուրա ունեցող հյուրերին
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ ՍԵԶՈՆՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ (նկարահանումներ, միջոցառում) և ՀՅՈՒՐԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ, ՈՒ ՑԱՆԿԱՑԱԾ ԴԵՊՔՈՒՄ ՈՐՈՇՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՁԻՆ։
Ամեն դեպքում՝ չնայած մեր տարբերվող առաջարկին, մեզ մոտ "դիլիջանյան գներ" չեն ու միշտ ընդառաջում ենք հյուրերին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՄԵՐՆ ԵՆ, "ԻՍԿԱԿԱՆ" ԵՆ (էստեղից֊էնտեղից վերցված կադրեր չեն) ։ Ավելի շատ լուսանկարների ու վիդեոների համար միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝ Vardazarian Residence Dilijan.
Ի դեպ, Վարդազարյանների տունը Դիլիջանի այն 2֊3 քիչ անկյուններից է, որտեղ դեռ կարելի է գտնել ավանդական "դաղդղան" ասվածը։ Մեր տան գլխավոր շինության ճակտոնը զարդարող այս գանձը մեզ համար հատուկ կերտել է մեր ժամանակի ամենակոլորիտային վարպետներից մեկը՝ հայտնի վարպետ Աշոտը...
Տունը շրջապատված է փոքրիկ քաղաքային անտառով՝ թիկունքի կողմից, իսկ դիմացից բակը այգեգործական փոքրիկ հրաշքի է վերածված։ Այստեղ են թե արևմտահայ պոեզիային աղերսվող ակացիաները, թե լոնդոնյան շնչով վիստերիաները, ինչպես նաև՝ դիլիջանյան եղևնի ու հոլանդական կակաչներ, Դավթի բուդլեաներ ու զանազան վարդեր ու տոսախներ, և շատ այլ բուսատեսակներ, որոնք մեր այգին վեր են ածում մի տեսակ փոքրիկ բուսաբանական այգու (փաստորեն կարելի է ասել, որ Դիլիջանը նաև բուսաբանական այգի ունի )
Ամենը շրջապատված է եղևնափայտի պարիսպներով, պահպանված է դիլիջանյան "շաբաքիների" ոճը՝ պատշգամբների հատվածում։
Մեզ շրջապատող այս ամեն չքնաղ ֆլորան բնակեցված է ոչ պակաս չքնաղ ֆաունայով: Շատ հավես զգացողություն է ապրել արջերի, եղջերուների, գայլերի, շնագայլերի, դալաների (վայրի կատվի տեսակ), սկյուռերի հեռակա "հարևանությամբ"։ Բավականին վերջերս (դժվարին 2020֊ի մայիսի դրությամբ) հաստատվեց նաև ընձառյուծի առկայությունը մեր կողմերում։
Ընկերներից, ճամփորդներից ու արվեստագետներից բացի մենք հատուկ "հյուրեր" էլ ենք ունենում՝ հատկապես խորովածի կանչով 😋
Մենք բծախնդիր ենք մեր հյուրերի հարցում՝ տունը մասամբ կամ ամբողջովին տրամադրվում է միայն բարեխիղճ և ցիվիլ մարդկանց։
Տանը, գույքին կամ այգուն հասցված ցանկացած վնաս ենթակա է փոխհատուցման՝ ըստ ՀՀ օրենսդրության։
Մեր առանձնակի հպարտությունն է փոքրիկ գրադարանը՝ եզակի ու հետաքրքիր հին ու նոր գրականությամբ, ինչպես նաև՝ հայտնի ճանապարհորդի հեղինակային ուղեցույց գրքույկներով։
Լրացուցիչ կարող ենք կազմակերպել էքսկուրսիաներ, տրանսֆերներ, հանդես գալ մեր առաջարկներով՝ ըստ հետաքրքրվածության։ Տրամադրում ենք նաև բոնուսներ և առատաձեռն հյուրասիրություններ, հետաքրքիր ու ինտելեկտուալ շահումներով մարտահրավերներ։
Դալիի ժամացույցի պես մենք միշտ ճկուն ենք հարմարվելու check-in և check-out-ին և հյուրերի այլ կարիքներին
Բաց և պատրաստ ենք հետաքրքիր համագործայցությունների համար։ Խնդրում ենք դիմել հնարավորինս նախապես: Մենք միշտ պատրաստ ենք ընդառաջել՝ մանավանդ այս դժվարին, բայց հետաքրքիր ժամանակներում
Ինձ կարող եք հետևել նաև Air BnB--ում, Instagram-ում և YouTube-ում
(այո՜, ես միակ տունն եմ, ով իր յութուբյան ալիքն ունի 📷)
https://www.airbnb.com.au/rooms/39229316?source_impression_id=p3_1590580437_eqOZ7eikZUDxOyct&guests=1&adults=1
https://www.youtube.com/channel/UCbeS3jPxTTqGvnDEFFmvlcw