Aram Manukyan/Արամ Մանուկյան

Aram Manukyan/Արամ Մանուկյան Գեղարքունիքի մարզ

21/05/2026

Անպայման մասնակցիր ընտրություններին

19/05/2026

Մեկ ձայնի ուժը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում «Ապրելու երկիր» կուսակցությունից ընդգրկված են Ջերմուկ համայնքի ավագանու «Ապր...
08/05/2026

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում «Ապրելու երկիր» կուսակցությունից ընդգրկված են Ջերմուկ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը և Թալին համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Դավիթ Մանուկյանը։

08/05/2026

Մեկնարկում է ԱԺ ընտրությունների քարոզարշավը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

մենք ունենք բացառիկ հնարավորություն առաջին անգամ իրականացնել իշխանափոխություն ընտրությունների միջոցով և Հայաստանին բերել իրական փոփոխություններ։

Մեզանից յուրաքանչյուրի քվեն վճռորոշ է լինելու Հայաստանի առաջիկա տարիների համար։ Դրանք ճակատագրական կարող են դառնալ մեր ապագայի համար։

Վստահ եմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տարբերելու է պոպուլիմզը իրականությունից, ատելությունը՝ համերաշխությունից, ուժը՝ թուլությունից։

Դեպի ապրելու և ուժեղ Հայաստան։

Մեսրոպ Առաքելյան - Mesrop Arakelyan
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր

03/05/2026

Այս իշխանությանը հեռացնելուց հետո օր առաջ պետք է զբաղվենք մեր երկիրը ուժեղացնելով, հայկական ամուր պետություն կառուցելով, մեր գերիներին հետ բերելով։

Մեր վարած քաղաքականությունը պետք է ունենա հստակ և չափելի արդյունքներ։ Այդ նպատակին հասնելու համար մենք ջանք չենք խնայելու։

Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ

07/04/2026

«38+79»…

Լքված ու մոռացված գյուղեր,
քանդված ենթակառուցվածքներ…
բայց՝ ֆանտաստիկ հայրենիք։

Գյուղ՝ Գոռգոչ։
Մեկ բնակիչ։

04/02/2026

Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող կազմակերպչական հարցերը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել կուսակցության համամասնական ընտրական ցուցակի ձևավորման սկզբունքներին։

Միաժամանակ նշվել է, որ ընդդիմադիր այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության շրջանակում շարունակվում են ակտիվ քննարկումները՝ ընտրություններին համատեղ մասնակցելու օրակարգով։

19/01/2026

Մեր 25 համայնքային կառույցները

30/12/2025

Ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու միակ նպատակս այն է, որ ծննդավայրս` Մարտունին ու երկիրս շեն ու զարգացած դարձնեմ։

Շնորհավոր գալիք Նոր տարի...

Առողջապահության ապահովագրության բովանդակությանը դեռ կանդրադառնանք։ Ինչպես հայտնի է, ապահովագրության համար 200.001 դրամ և...
12/12/2025

Առողջապահության ապահովագրության բովանդակությանը դեռ կանդրադառնանք։

Ինչպես հայտնի է, ապահովագրության համար 200.001 դրամ և ավել աշխատավարձ ստացող քաղաքացիները վճարելու են ամսական 10.800 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից։ Սրան զուգահեռ որոշ չափով նվազում է Զինծառայողների Ապահովագրության Ազգային Հիմնադրամին կատարվող վճարումների չափը։

Արդյունքում, երբ անկախ աշխատավարձի չափից բոլորը նույն գումարն են վճարում, ավելի ցածր եկամուտ ստացողների բեռը ավելի շատ է լինում, քան՝ ավելի բարձր եկամուտ ունեցողներինը։
Սա սոցիալական անարդարության դասական օրինակ է, որը գործող իշխանությունների հիմնական վարքագիծն է։

Աղյուսակում ներկայացված տարբեր աշխատավարձերի դեպքում կատարվող պահումների չափը (եկամտային հարկ, կուտակային վճար, զինապահովության վճար, առողջապահական ապահովագրության վճար) և թե դրանք ընդհանուր աշխատավարձի քանի տոկոսն են կազմում հիմա ու ինչքան մասը կկազմեն եկող տարվանից։

Այս ձևով համակարգի ներդրումը ավելի է մեծացնում եկամուտների բևեռացումը, որի արդյունքում աղքատներն ավելի են աղքատանում, իսկ հարուստներն ավելի են հարստանում։

Մեսրոպ Առաքելյան

Address

գյուղ Ձորագյուղ
Dzoragyukh
1412

Telephone

+37498100700

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Aram Manukyan/Արամ Մանուկյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Aram Manukyan/Արամ Մանուկյան:

Share