Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան N5 ավագ դպրոց

  • Home
  • Armenia
  • Echmiatsin
  • Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան N5 ավագ դպրոց

Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան N5 ավագ դպրոց Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան N5 ավագ դպրոց, Shahumyan 100, Echmiatsin.

Դպրոցը հիմնվել է 1954 թվականին` որպես ռուսական դպրոց: 1991 թվականից փոխվել է կարգավիճակը, ազգային հանրակրթական դպրոց` ռուսերենով ուսուցմամբ դասարաններով: 1-ին տնօրենը եղել է Ալինա Գրիգորեվնան: 2006-ից գործել է որպես դպրոց կենտրոն՝ Գայանե Սաֆարյանի գլխավորությամբ: 2009-ին դարձել է ավագ դպրոց:
Ավագ դպրոցում ձևավորվել է սոցիալական մանկավարժի ինստիտուտ, դասղեկականի փոխարեն: Դպրոցը կառավարվում է որպ

ես կրթության պետական կառավարման լիազորված մարմին`գործադիր տնօրեն, խորհրդակցական մարմիններ(մանկավարժական խորհուրդ, առարկայական մասնախմբեր, աշակերտական խորհուրդ, ծնողական խորհուրդ, սոցիալ-հոգեբանական խորհուրդ ):

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ մեր դպրոցի ԱԲ Սերունդ ծրագրի շրջանավարտ  Հասմիկ Փայտյանը  այսօր ԵՊՀ-ում մասնակցել է «Տե...
27/05/2026

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ մեր դպրոցի ԱԲ Սերունդ ծրագրի շրջանավարտ Հասմիկ Փայտյանը այսօր ԵՊՀ-ում մասնակցել է «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին, որը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Հասմիկը ընդգրկված էր «Տեխնոլոգիական կրթության դերը արդի դպրոցում» թեմայով պանելային քննարկման մեջ, որտեղ ներկայացվել են կրթության ոլորտում նորարարական մոտեցումները, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններն ու դրանց ազդեցությունը սովորողների զարգացման վրա։

Մաղթում ենք Հասմիկին նոր հաջողություններ, ստեղծագործական ձեռքբերումներ և շարունակական առաջընթաց :

27/05/2026
Արդեն հունիսին՝ 1-ին անգամ Հայաստանում, կկայանա աշխարհի խոշորագույն միջազգային AI օլիմպիադաներից մեկի՝ IOAI-ի ազգային ըն...
27/05/2026

Արդեն հունիսին՝ 1-ին անգամ Հայաստանում, կկայանա աշխարհի խոշորագույն միջազգային AI օլիմպիադաներից մեկի՝ IOAI-ի ազգային ընտրական փուլը։

FAST-ը՝ որպես Հայաստանում IOAI-ի պաշտոնական ներկայացուցիչ, այս տարի 1-ին անգամ կանցկացնի ազգային եռափուլ ընտրություն՝ ձևավորելով Հայաստանի ընտրանին օգոստոսի 2–8-ին Ղազախստանում կայանալիք միջազգային օլիմպիադայի համար։
Ավելին՝ Մեր Մատնաչափ Լուրերում
✓ FAST-ի 1-ին սփին-օֆֆներից մեկը՝ STAN հրեշտակների ցանցը շարունակում է նոր դռներ բացել Հայաստանի ստարտափ էկոհամակարգի համար և 2 նոր հավաք կունենա աշխարհի նորարարական 2 կենտրոններում․ հունիսի 2-ին՝ Նյու Յորքում, հունիսի 18-ին՝ Փարիզում։

Fill out this form.

27/05/2026

StageX - Tuesday Evening

27/05/2026

Լավագույն պահերը «ԱԲ սերունդ» ծրագրի 1-ին շրջանավարտների ավարտական արարողությունից ✨ Մեզ համար դեռ անհավատալի է, որ այս օրը եկել է։___Throwback to the gradua...

26/05/2026
26/05/2026
Դպրոցի աշակերտական խորհրդին կից գործող Զբոսաշրջային ակումբի մասնակից սովորողները խորհրդական Կարեն Պուլուզյանի և ուսուցչո...
26/05/2026

Դպրոցի աշակերտական խորհրդին կից գործող Զբոսաշրջային ակումբի մասնակից սովորողները խորհրդական Կարեն Պուլուզյանի և ուսուցչուհի Կարինե Բաբայանի ուղեկցությամբ ունեցան գործնական դաս-քայլարշավ՝ Ազատի ջրամբարի վերադիր գոտուց մինչև Գառնու տաճար։ Մեկնարկակետից հաղթահարել են մի քանի բարձունքներ, այնուհետև իջել են Ազատ գետի կիրճը։ Քայլել են կիրճի երկայնքով՝ Ազատի աջ ափով։ Ճանապարհին իրականացվել են հետազոտական աշխատանքներ՝ հողերի տարբեր տիպերի, գետի ջրի ուսումնասիրություն, ապարատեսակների նմուշառում՝ երկրաբանական մուրճի օգտագործմամբ, կիրճի, ձորակների և ձորերի մորֆոստրուկտուրային և մորֆոսկուլպտուրային հորինվածքի դիտարկումներ և վերլուծություն։ Ականատես են եղել տարբեր երկրաբանական տարիքի և տարբեր ծագումնաբանական առանձնահատկություններ ունեցող ռելիեֆի ձևերի հերթագայմանը։ Կատարել են քամու ուղղության որոշում, ամպամածության աստիճանի որոշում։ Տրվել է Ազատ գետի կիրճի՝ գետի աջ ափի լանդշաֆտաէկոլոգիական վերլուծությունը։
Քայլարշավին ներգրավված էին պրոֆեսիոնալ լեռնագնացներ ովքեր առաջնորդել են ողջ ճանապարհին։ Ակումբականները դրսևորվել են լավագույն կողմերով՝ ցուցաբերելով կարգապահություն, դիմացկունություն, կամք, տոկունություն, ընկերասիրություն։

🎓 Բարի երթ, մեր սիրելի շրջանավարտներ ✨Մեր մանկավարժական համայնքը մեծ հպարտությամբ է ճանապարհում ձեզ։ Նույն հարկի տակ անց...
24/05/2026

🎓 Բարի երթ, մեր սիրելի շրջանավարտներ ✨

Մեր մանկավարժական համայնքը մեծ հպարտությամբ է ճանապարհում ձեզ։ Նույն հարկի տակ անցկացրած տարիները՝ լեցուն ստեղծագործական հաջողություններով ու ուրախ պահերով, ձեզ կերտեցին որպես նպատակասլաց անհատներ, որոնք պատրաստ են կյանքի նոր մարտահրավերներին։

Շնորհավորում ենք ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ։
Մաղթում ենք, որ երբեք չմարի նոր բարձունքներ նվաճելու, սովորելու և առաջ շարժվելու ձեր ներքին ձգտումը։ Եղե՛ք համարձակ ու վստահ քայլերով կերտեք ձեր լուսավոր ապագան։

Հարազատ դպրոցի դռները միշտ բաց են ձեր առջև։ Մենք հպարտությամբ ենք սպասելու ձեր հաջողություններին։

#ՎերջինԶանգ #Շրջանավարտ #ԲարիԵրթ #Դպրոց

Address

Shahumyan 100
Echmiatsin
1101

Alerts

Be the first to know and let us send you an email when Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան N5 ավագ դպրոց posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան N5 ավագ դպրոց:

Share