«Հայրենիք» զարգացման հիմնադրամ / "Hayrenik" development foundation

  • Home
  • Armenia
  • Erevan
  • «Հայրենիք» զարգացման հիմնադրամ / "Hayrenik" development foundation

«Հայրենիք» զարգացման հիմնադրամ / "Hayrenik" development foundation Աջակցում ենք ժողովրդավար,մրցունակ,Հայաստան-Արցախ-Սփյուռք ամուր կապով,ազգային արժեհամակարգով, անվտանգ

«Հայրենիք» կուսակցության հայտարարությունը
31/12/2025

«Հայրենիք» կուսակցության հայտարարությունը

«Հայրենիք» կուսակցության
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում տիրող իրավական ամենաթողությունը վաղուց հատել է բոլոր կարմիր գծերը։

Վերջին օրերին «Հայրենիք» կուսակցության անդամների նկատմամբ իրականացվող հետապնդումները, մասնավորապես՝ կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի և Վաղարշապատում կուսակցության պատասխանատու, ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանի ձերբակալությունն ու ապօրինի կալանավորումը, դրա հերթական և բացահայտ դրսևորումն են։

Իշխանությունների կիրառած գործիքակազմը, ընտրված թիրախներն ու գործողությունների հաջորդականությունը հստակ ցույց են տալիս, որ տեղի ունեցողը մի կողմից արտաքին քաղաքական թելադրանքի արդյունք է՝ ուղղված ազգային ու պետական մտածողության դեմ, մյուս կողմից՝ լեգիտիմության խոր ճգնաժամի մեջ հայտնված իշխանության վախերի արտահայտություն։ Սա իշխանության հոգեվարքի ակնառու նշան է։

Ակնհայտ է նաև, որ բռնաճնշումների այս ալիքը հետևել է «Հայրենիք» կուսակցության ԳՄ անդամների, հատկապես կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կողմից վերջին մի քանի օրվա ընթացքում տարբեր լրատվամիջոցներով իշխանության հասցեին հնչեցված խիստ քննադատական խոսքին։

Հիվանդագին սրացում ստացած այս բռնապետական գործելաոճը ուղղակիորեն կապված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։ Հանրային վստահությունը կորցրած իշխանությունը փորձում է այն փոխարինել վախի մթնոլորտով՝ այլախոհությանը լռեցնելու միջոցով։ Սակայն նման քայլերը ոչ թե ուժ են ցուցադրում, այլ բացահայտում են ռեժիմի ներքին տագնապն ու քաղաքական սնանկությունը։

Մեր զորակցությունն ենք հայտնում Խաչիկ Գալստյանին, Արամ Քոչարյանին, մյուս քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքի անդամներին՝ հանձնառություն ունենալով անխոնջ պայքարի միջոցով հասնել Հայաստանում իշխանության գերության մեջ գտնվող մեր գաղափարակից ընկերների ազատմանը։

Մենք վստահեցնում ենք՝ այս գործընթացների բոլոր պատասխանատուները՝ պատվիրատուներից մինչև իրականացնող օղակները, պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ՝ ապագայում նման երևույթների կրկնությունը բացառելու համար։

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայրենիք» կուսակցության նախագահ՝ Արթուր Վանեցյանի հարցա...
29/12/2025

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայրենիք» կուսակցության նախագահ՝ Արթուր Վանեցյանի հարցազրույցը👇🏻

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՍիվիլՆեթի տաղավարում անդրադառնում է հատուկ ծառայությունների, իր խոսքով, «սրբության սրբոցին»՝ օպերատիվ գործակալական ցանցի գ...

👉🏻 «Հայրենիք» զարգաղման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանի հարցազրույցըԱմբողջականը՝ մեկնաբա...
23/12/2025

👉🏻 «Հայրենիք» զարգաղման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանի հարցազրույցը

Ամբողջականը՝ մեկնաբանության մեջ

📌 «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հար...
15/12/2025

📌 «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հարցազրույցը 👇🏻

Աջակցեք մեր լրատվականին Patreon-ում՝ ⬇️ ⬇️ ⬇️https://www.patreon.com/c/armlurArmLur.am լրատվականին կարող եք հետևել նաև այլ հարթակներումTelegram-ում- https...

09/12/2025

Տարեթիվը փոխվում է…
Բայց ամենակարևորը՝ փոխվում ես դու։

Իսկ դու արդեն ընտրե՞լ ես քո ապագան…

✨ GNext Academy — Քո ապագայի ճիշտ ընտրությունը սկսվում է այստեղ ✨

🎯 2026-ը թող լինի ոչ միայն նոր տարի,
այլ նոր կյանքի մեկնարկ։

🚀 GNext Academy — Պատրաստվիր թռիչքի։ Քո աճը սկսվում է այստեղ։

📌 Միացի՛ր մեզ հենց հիմա
Գրանցման հղումը՝
https://forms.gle/tmYYUdtx2AMkG58r6

2026…
Նոր տարի
Նոր որոշումներ
Նոր Դու՝ GNext-ի հետ

#երիտասարդ #Հայրենիք

25/11/2025

Կարծիքներ՝ Ուսանողների Միջազգային Օրվա կապակցությամբ տեղի ունեցած «AI-ի կիրառությունը երիտասարդության շրջանում» միջոցառման մասին 🇦🇲

Ուսանողների Միջազգային Օրվա կապակցությամբ՝ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ տեղի ունեցավ «AI-ի կիրառությունը...
18/11/2025

Ուսանողների Միջազգային Օրվա կապակցությամբ՝ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ տեղի ունեցավ «AI-ի կիրառությունը երիտասարդության շրջանում» քննարկումը, որը մի հարկի տակ հավաքեց մի քանի տասնյակ ուսանողների:

Միջոցառման շրջանակներում հրավիրված հատուկ հյուր՝ SmartClick և ViralMango ընկերությունների հիմնադիր Ռեմ Դարբինյանը կիսվեց արհեստական բանականության արդյունավետ կիրառման ուղղությունների իր բազմամյա փորձով:

Ծավալված բուռն քննարկումը և հարցերի բազմազանությունը քաջալերում են շարունակական դարձնել նման միջոցառումները երիտասարդների համար:

Address

Dzorapi50/1
Erevan
0051

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37460642424

Alerts

Be the first to know and let us send you an email when «Հայրենիք» զարգացման հիմնադրամ / "Hayrenik" development foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to «Հայրենիք» զարգացման հիմնադրամ / "Hayrenik" development foundation:

Share

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Հիմնադրամի գործունեության նպատակն ու առաքելությունը

«Հայրենիք» զարգացման հիմանդրամի գործունեության նպատակների և առաքելության մեջ են մտնում՝


  • Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային, կրթական, սպորտային ոլորտների զարգացմանն ուղղված գաղափարների և ծրագրերի իրականացումը

  • Ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդման ու իրավական պետության կայացմանը նպաստող ծրագրերի կյանքի կոչումը, իրավապաշտպան գործունեության իրականացումը, խոսքի և մամուլի ազատության խրախուսումը