ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia

  • Home
  • Armenia
  • Erevan
  • ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia

ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia ՄԵՐ ԹԵԺ ԳԻԾԸ՝ 8500

1920 թվականին ՀՍՍՀ Հեղկոմի կողմից կազմակերպվում է Արդարադատության ժողովրդական կոմիսարիատը։ Գործել է 1923 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՍՍՀ ԿԳԿ նախագահության կողմից ընդունվում է գործունեության կանոնադրությունը։ Կից գործել է դատախազությունը, և արդարադատության ժողկոմը միաժամանակ հանրապետության դատախազն էր։ 1930 թվականի հունվարի 31-ին ժողկոմատը վերացվում է և վերստին ստեղծվում 1933 թվականի հունվարի 5-ին։ Ա

յդ ժամանակամիջոցում արդարադատության ժողկոմատի խնդիրները կատարել են ՀՍՍՀ դատախազությունը և Գերագույն դատարանը։ 1936 թվականին արդարադատության ժողկոմատից անջատվում են դատախազական և քննչական մարմինները, և ժողկոմատը վերակազմվում է որպես Արդարադատության մինիստրություն։ Գործում մինչև 1959 թվականը։ Մինչև 1970 թվականը նրա գործառույթներն իրականացնում են ՀՍՍՀ գերագույն դատարանը և ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր իրավաբանական հանձնաժողովը։

ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության 1970 թվականի նոյեմբերի 2-ի հրամանագրով ՀՍՍՀ արդարադատության մինիստրությունը, որի խնդիրներն էին՝ դատական, նոտարական, զագսի մարմինների, փաստաբանների կոլեգիայի, իրավախորհրդատուների, գործունեության ղեկավարումը, իրավունքի պրոպագանդման և քաղաքացիների իրավական դաստիարակության գործի մեթոդական ղեկավարությունը, դատական մարմինների գործունեության ընդհանրացումը, մասնակցություն գործող oրենսդրության համակարգմանը։

1920-30թթ. Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արդարադատության ժողկողմերը (ժողովրդական կոմիսարներ) են եղել`

Ս. Բաղդասարյանը 1920-1921 թթ.,
Ա. Կարինյանը 1921թ.,
Ա. Շահվերդյանը 1921թթ.,
Դ. Շահվերդյանը 1922-1923թթ.,
Լ. Վարդանյանը 1924-1927թթ.,
Զ. Աշրաֆյանը 1927-1929թթ.,
Ա. Հովսեփյանը 1929,1934-1937թթ.,
Ս. Խանոյանը 1929-1930թթ.,
1930թ. Հանրապետության արդարադատության ժողկոմատը վերացվում է, այն վերականգնվում է 3 տարի անց` 1933թ.: Այս տարիների Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողկոմերն են եղել`

Պ. Թորոսյանը 1933-1936թթ.,
Ա. Հովսեփյանը 1936-1938թթ.,
Ա. Հուսեինզադե Ալի Մամեդովը 1938-1941թթ. (ազգությամբ ադրբեջանցի)
Հայաստանի Հանրապետության արդարադատության ժողովրդական կոմիսարիատը 1941թ. Վերանվանվել է Հայկական ԽՍՀ արդարադատության մինիստրություն:

Մինիստրներ են եղել`

Գ. Նազարյանը 1941-1948 թթ.
Ա. Կարապետյանը 1951-1951 թթ.
Հ. Մեղավորյանը 1951-1959 թթ.

01/06/2026

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Արդարադատության նախարարությունում կազմակերպվել է տոնական միջոցառում, որին մասնակցել են նախարարության աշխատակիցների երեխաները։
Օրը լի էր ժպիտներով, խաղերով և ուրախ պահերով՝ ստեղծելով ջերմ ու հիշարժան մթնոլորտ։
Երեխաների իրավունքների պաշտպանությունը, անվտանգ և արժանապատիվ միջավայրում նրանց զարգացման ապահովումը մեր պետության առաջնահերթություններից է։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է հիշեցնելու, որ յուրաքանչյուր երեխա արժանի է սիրո, հոգատարության, կրթության և իր ներուժն ամբողջությամբ բացահայտելու հնարավորության:

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի շրջանակո...
01/06/2026

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի շրջանակում գործող Քաղաքացիական հասարակության գլոբալ կոալիցիայի (Global Civil Society for the UNCAC) կազմակերպած «Տեղեկատվության արդյունավետ մատչելիության խթանումը․ առաջարկություններ՝ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայով նախատեսված հանձնառությունների իրականացման վերաբերյալ» խորագրով միջոցառմանը։
Աննա Կարապետյանն իր խոսքում ընդգծել է տեղեկատվության մատչելիության կարևորությունը՝ որպես թափանցիկության, հաշվետվողականության և կոռուպցիայի կանխարգելման առանցքային գործիք։
Անդրադառնալով տեղեկատվության մատչելիության համատեքստում քաղաքացիական հասարակության դերին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու հետաքննող լրագրողներն ակտիվորեն գործածում են տեղեկատվության մատչելիության մեխանիզմները և կարևոր դեր ունեն հակակոռուպցիոն և կառավարման բարեփոխումների գործընթացներում՝ մշտադիտարկման, հանրային վերահսկողության և Կառավարության ոլորտային քաղաքականությանը ներգրավվածության տեսանկյունից:
Նախարարի տեղակալը վերահաստատել է նաև մասնակցային կառավարման և ներառական քաղաքականությունների մշակման կարևորությունը՝ նշելով, որ տեղեկատվության մատչելիությունն արդյունավետ է այն դեպքում, երբ այն ստեղծում է հանրային մասնակցության և վերահսկողության իրական հնարավորություններ։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը խոսել է Հայաստանում տեղեկատվության մատչելիության և թափանցիկության ապահովման ուղղությամբ իրականացվող քաղաքականության մասին՝ ընդգծելով մասնակցային կառավարման կարևորությունը պետական կառավարման ամրապնդման գործում:
Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի աջակցությամբ՝ Վիեննայում ընթացող ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի կիրարկման վերանայման խմբի (IRG) 17-րդ նստաշրջանին զուգահեռ:

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել են նոտարների վերապատրաստման երկօրյա դասընթացներ՝ նվիրված փողերի ...
29/05/2026

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել են նոտարների վերապատրաստման երկօրյա դասընթացներ՝ նվիրված փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում նոտարների կարողությունների զարգացմանը և ռիսկահեն վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։ Դասընթացներին մասնակցել է 59 նոտար։

Բացման խոսքով են հանդես եկել Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը և Նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանը։

Հատուկ ընդգծվել է, որ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը հանդիսանում է ոչ միայն միջազգային պարտավորություն, այլև՝ պետության ֆինանսական անվտանգության, իրավական համակարգի վստահելիության և իրավունքի գերակայության ապահովման կարևոր բաղադրիչ։ Կարևորվել է նոտարների դերը՝ որպես կանխարգելման համակարգի առանցքային մասնակիցների, ընդգծվել է գործարքների վավերացման փուլում ռիսկերի բացահայտման, հաճախորդի պատշաճ ուսումնասիրության իրականացման և կասկածելի գործարքների կանխարգելմանը նպաստելու գործառույթը։

Անդրադարձ է կատարվել նաև Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից կատարված դիտարկումներին, մասնավորապես՝ կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների որակի, ռիսկահեն մոտեցումների կիրառման և պատշաճ ուսումնասիրության փաստաթղթավորման հետ կապված հարցերին։ Ընդգծվել է, որ ոլորտում պատշաճ գործընթացների ապահովումը պահանջում է շարունակական համագործակցություն, մասնագիտական կարողությունների զարգացում և միասնական պատասխանատու մոտեցում։

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության և Կենտրոնական բանկի համապատասխան ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրել են ոլորտում արձանագրված հիմնական ռիսկերը և խնդիրները, կասկածելի գործարքների բացահայտման չափանիշները, հաճախորդի պատշաճ ուսումնասիրության և իրական շահառուների նույնականացման գործընթացներին վերաբերող գործնական հարցերը, ինչպես նաև՝ ռիսկահեն վերահսկողության արդյունավետ իրականացման մեխանիզմները։

Արդարադատության նախարարությունը շարունակելու է ոլորտում վերապատրաստման ծրագրերի իրականացումը և վերահսկողական մեխանիզմների կատարելագործմանն ուղղված աշխատանքները։

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը Հանրապետության տոնի առթիվ հայրենիքին մատուցած նշանակալի ծառայություններ...
28/05/2026

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը Հանրապետության տոնի առթիվ հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արդյունավետ գործունեության և նվիրումի համար Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։

Արդարադատության նախարարությունը Հանրապետության տոնի առթիվ թողարկել է հուշամեդալ, որը խորհրդանշում է արդարադատության համա...
28/05/2026

Արդարադատության նախարարությունը Հանրապետության տոնի առթիվ թողարկել է հուշամեդալ, որը խորհրդանշում է արդարադատության համակարգի շարունակական զարգացումը՝ որպես անկախ և ինքնիշխան պետության հիմնասյուն։

Հուշամեդալի դիմերեսին պատկերված է նախարարության կենտրոնական շենքը՝ որպես ոլորտում բարեփոխումներ իրականացնող պետական մարմին, իսկ դարձերեսին՝ Ֆեմիդան, որը հին հունական առասպելներում ներկայացվում է որպես արդարության խորհրդանիշ։ Հուշամեդալը երկու կողմերից զարդարված է հայկական ավանդական զարդանախշերով, որոնք արտահայտում են ազգային ինքնության շարունակականությունը և մշակութային ժառանգության խոր արմատները։ Ներկայացվածը ոչ միայն գեղարվեստական լուծում է, այլև՝ խորհրդանշական շեշտադրում։

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը, Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը պարգևատրվել են «Արդարադատության նախարարություն» հուշամեդալով, իսկ նախարարության այլ աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն՝ Հանրապետության տոնի առթիվ, ինչպես նաև աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող «Բարե...
25/05/2026

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Ատելության խոսքի հասկացությունը, տեսակները, իրավական պաշտպանության համակարգերը ՀՀ օրենսդրությունում և միջազգային իրավունքում» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ քաղաքացիական ու քրեական մասնագիտացմամբ դատավորների համար։

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդես է եկել բացման խոսքով և կարևորել թեմայի արդիականությունը՝ հատկապես ընտրական գործընթացների համատեքստում՝ ընդգծելով, որ ատելության խոսքի և ապատեղեկատվության տարածումը լուրջ մարտահրավերներ են ժողովրդավարական ինստիտուտների կայունության, հանրային վստահության և առողջ հանրային քննարկումների ապահովման տեսանկյունից։
Դասընթացի նպատակն էր ամրապնդել ատելության խոսքի վերաբերյալ մասնագիտական գիտելիքները և զարգացնել դատավորների ինստիտուցիոնալ կարողությունները՝ ընտրական գործընթացներում նման դրսևորումներն արդյունավետ նույնականացնելու, իրավական տեսանկյունից պատշաճ գնահատելու և համաչափ արձագանք ապահովելու ուղղությամբ։

Դասընթացավարները մասնակիցներին ներկայացրել են ատելության խոսքի միջազգային չափանիշներն ու իրավական մոտեցումները, դրա տեսակները՝ քրեաիրավական, վարչաիրավական և քաղաքացիաիրավական համատեքստերում, ինչպես նաև հանրային միջավայրում և առցանց տիրույթում դրա դրսևորումները։ Անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի վերաբերյալ ՄԻԵԴ և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի հիմնական մոտեցումներին ու իրավակիրառ պրակտիկային։

25/05/2026

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ատելության խոսքի հասկացությունը, տեսակները, իրավական պաշտպանության համակարգերը ՀՀ օրենսդրությունում և միջազգային իրավունքում» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ քաղաքացիական ու քրեական մասնագիտացմամբ դատավորների համար։

Մայիսի 20-ին՝ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների հետ հանդիպման...
22/05/2026

Մայիսի 20-ին՝ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների հետ հանդիպման ընթացքում արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հակակոռուպցիոն քաղաքականության կատարելագործմանը, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ամրապնդմանը, խտրականության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության ոլորտի օրեսդրության՝ եվրոպական չափանիշներին համապատասխանեցման և նոր մարմնի ստեղծման գործընթացին։ Հայաստան կատարած այցի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի՝ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցն ու դրանում տեղ գտած առաջարկությունները։
Անդրադարձ է կատարվել նաև անչափահասների արդարադատության ոլորտում իրականացվող աշխատանքներին:

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի «Երեխաների իրավունքների պ...
21/05/2026

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի «Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպած քննարկմանը՝ նվիրված Հայաստանի օրենսդրության բացերի վերլուծությանը «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի և Լանզարոտեի կոմիտեի առաջարկությունների համատեքստում։
Նախարարի տեղակալը կարևորել է HELP դասընթացների միջոցով մասնագիտական կարողությունների զարգացումը, ինչպես նաև ողջունել է Հայաստանի օրենսդրության բացերի վերլուծության իրականացումը և ընդգծել, որ ներկայացված առաջարկությունները կարող են կարևոր դեր ունենալ ոլորտային օրենսդրության և գործնական կառուցակարգերի կատարելագործման հարցում։
Աննա Կարապետյանը անդրադարձ է կատարել նաև Արդարադատության նախարարության կողմից երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Մասնավորապես՝ խոսելով «Ա.Պ.-ն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի և Լանզարոտեի կոմիտեի հանձնարարականների կատարմանը՝ Նախարարի տեղակալը ներկայացրել է Բարնահուս մոդելի ներդրմանը, քրեական օրենսդրության լավարկմանը և հանցակազմերի վերանայմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև երեխաների որդեգրման, միջազգային առևանգման գործերով կարգավորումների մշակմանը։

Վերջին շրջանում անչափահասների մասնակցությամբ հանրային հնչեղություն ստացած դեպքերի վերաբերյալ տարածվող տեղեկությունները և...
21/05/2026

Վերջին շրջանում անչափահասների մասնակցությամբ հանրային հնչեղություն ստացած դեպքերի վերաբերյալ տարածվող տեղեկությունները և դրանց շուրջ ձևավորված հանրային արձագանքը վերահաստատում են երեխաներին վերաբերող տեղեկությունների հրապարակման հարցում առավել բարձր զգուշավորության և պատասխանատու մոտեցման անհրաժեշտությունը։

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում պետական մարմիններին, կրթական հաստատություններին, լրատվամիջոցներին և հանրության բոլոր ներկայացուցիչներին՝ երեխաների վերաբերյալ ցանկացած տեղեկություն հրապարակելիս և տարածելիս առաջնորդվել առավելագույն զգուշությամբ։

Երեխաների մասին տվյալների մշակումը պահանջում է հատուկ պատասխանատվություն։ Պետք է բացառել այնպիսի տեղեկությունների հրապարակումը, փոխանցումը կամ վերարտադրումը, որոնք չեն բխում հստակ նպատակից և երեխայի լավագույն շահից, կամ կարող են հանգեցնել երեխայի ուղղակի կամ անուղղակի նույնականացման, անձնական կյանքի խախտման և այլ բացասական հետևանքների։

Կրկին հիշեցնում ենք, որ նույնիսկ առանձին վերցված չեզոք թվացող տեղեկությունների համադրության արդյունքում կարող է բացահայտվել երեխայի ինքնությունը։ Այդ պատճառով հատկապես կարևոր է խուսափել այնպիսի տվյալների հրապարակումից, որոնք կարող են նույնականացնել երեխային կամ բացահայտել նրա անձնական կյանքի մանրամասները։

Գործակալության կողմից նախկինում մշակվել են երեխաների վերաբերյալ անձնական տվյալների մշակման թեմայով ուղեցույցներ, որոնք նախատեսված են աջակցելու պետական մարմիններին, կրթական հաստատություններին, մասնագետներին, լրատվամիջոցներին և այլ դերակատարներին՝ այս հարցերում առավել զգույշ և իրավաչափ գործելու համար։

ՀՀ արդարադատության նախարարությունը` ի դեմս Անձնական տվյալների պաշտպանության գործակալության, պատրաստակամ է համագործակցել գործընկեր կառույցների հետ, կազմակերպել իրազեկման աշխատանքներ և անհրաժեշտության դեպքում տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։

Երեխայի լավագույն շահը պետք է լինի առաջնահերթ բոլորի համար։

Ուղեցույցները հասանելի են հետևյալ հղումներով

1.https://pdpa.am/public/uploads/12.pdf
2.https://pdpa.am/public/uploads/6.pdf
3.https://pdpa.am/public/uploads/1.pdf

Address

Վազգեն Սարգսյան 3/8
Erevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410594060

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia:

Share