01/06/2026
🎭Капризы сказочного масштаба
(II Национальный конкурс-фестиваль школьных спектаклей)
✍️Плачущая Несмеяна встретила членов жюри II Национального конкурса-фестиваля школьных спектаклей имени Левона Калантара «Из школьного зала на профессиональную сцену».
Ванадзорская основная школа №20 имени П. Тичины — дебютанты этого года, однако коллектив уверенно и ярко врывается в настоящий театральный водоворот.
📎Постановщиками спектакля стали сразу два педагога, Диана Манукян и Карине Макичян. Они признаются, что идея объединить всем известную сказку в таком юмористическом формате родилась совместно, а главное, ребята с энтузиазмом поддержали задумку и с удовольствием воплотили ее на сцене.
🔺С первых минут зрителей словно переносят в шумное сказочное царство. Два рассказчика, Алекс Кардашян и Арег Искандерян, в кепках с цветочками, будто сошедшие со страниц русских народных сказок, провожают гостей прямо ко дворцу. А там уже вовсю плачет и кричит Несмеяна, роль которой исполнила Лилиа Матевосян. Не радуют ее ни солнце, ни дождь, ни забота окружающих.
Несчастный царь-батюшка в исполнении Нарека Шарбатяна мечется вокруг дочери, хватаясь за голову и пытаясь понять, как же помочь капризной царевне. Доведенный до отчаяния, он издает указ: тот, кто сумеет рассмешить Несмеяну, получит ее в жены и полцарства в придачу.
✅Тем временем вокруг царевны суетятся няньки, Нане Антонян и Мери Бароян. То конфетку самую вкусную принесут, то пирожное сладкое подадут, лишь бы угодить плаксивой девице. Но все тщетно.
Появляются и подружки Несмеяны, Арина Мовсисян и Мария Саркисян. Одна только что вернулась с показа мод, другая из путешествия. Наперебой хвастаются своими впечатлениями, а Несмеяна начинает плакать еще сильнее. Упрекает отца, почему это она никуда не ездит? На что царь в полном отчаянии отвечает, куда ж она отправится, если ревет без остановки.
✅Не выдержав, царевна выгоняет подруг, но скучать публике не приходится. Во дворец прибывает египетская принцесса в исполнении Алины Кочарян. Услышав о Несмеяне, она решила лично убедиться, существует ли на свете такая девушка. Уходит гостья с высоко поднятой головой, заявляя, что настоящая принцесса не устраивает истерик по пустякам.
✅Следом сцену буквально взрывают грузинские мотивы. Из Грузии приезжают две очаровательные танцовщицы, Элен Хечумян и Яна Исаакян. Их зажигательный танец мгновенно оживляет зал, зрители хлопают в ритм, улыбаются. Все, кроме Несмеяны.
Но и на этом поток сказочных гостей не заканчивается. Прямо к трону царевны выходит арабский шейх, которого с восточным шармом исполнил Гор Антонян. На повышенных тонах он заявляет, что приехал просить руки Несмеяны, однако тут же возмущенно замечает, кому нужна такая жена, если ее плач слышен на другом конце света.
👑Царь окончательно выходит из себя и велит срочно звать колдунью. Но ведьмочек, как известно, звать не нужно, они появляются сами, когда захотят. Именно так эффектно на сцене возникает героиня Анаит Аракелян. Колдунья начинает варить волшебное зелье для хорошего настроения, однако Несмеяна в сердцах швыряет посуду с магическим напитком и прогоняет ее прочь.
А затем робко стучится гость из Китая, персонаж Геворга Погосяна. Он привез чудесные иглы и просит разрешения вылечить царевну иглоукалыванием, уверяя, что в Китае так справляются с любой хандрой. Но и этот способ оказывается бесполезным.
✅Когда кажется, что надежды больше нет, няньки замечают вдалеке катящуюся печку с Иваном на ней. Добродушного и трудолюбивого Иванушку прекрасно воплотил на сцене Алек Даллакян. Именно он решается сказать Несмеяне правду, что вся ее грусть от безделья. Стоит только найти дело по душе, как исчезнут и слезы, и тоска.
И вдруг царевна честно признается, что ничего не умеет делать, и просит Ивана научить ее. А Иван, поддерживая Несмеяну, замечает, какое же дело без хорошей песни?
В этот момент зал буквально оживает, песню про балалайку вместе с артистами подпевают и зрители, и жюри.
✔️Арам Гюрджян, член жюри, актер и специалист Представительства Россотрудничества в Армении признался, что каждая роль и каждый образ в спектакле были по-своему прекрасны.
Особенно пленили его сердце грузинский антураж и яркая ведьмочка. Отдельно он отметил, что спектакль сумел кардинально изменить настроение зрителей. И особенно ценно, по его словам, то, что постановка показала, у каждого народа есть своя изюминка, свой неповторимый стиль и особый колорит.
💬И, пожалуй, именно в этом и заключалась главная магия спектакля, не только рассмешить Несмеяну, но и подарить улыбки всему залу. Ведь иногда одно доброе слово, песня или искренний смех способны сотворить настоящее чудо даже в самом капризном царстве.
🇷🇺 Мы в МАКС
https://max.ru/RSGOVArmenia
#Россотрудничество #РусскийДомАрмения #ТеатральныйФестиваль2026 #Школа20Ванадзор
🎭Հեքիաթային ծավալի կամակորություններ
(Դպրոցական ներկայացումների II ազգային մրցույթ-փառատոն)
✍️ «Դպրոցական դահլիճից՝ մեծ բեմ» դպրոցական ներկայացումների Լ․Քալանթարի անվան II ազգային մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին դիմավորեց արտասվող Նեսմեյանան։
Վանաձորի Պ. Տիչինի անվան №20 հիմնական դպրոցն առանջին անգամ է մասնակցում փառատոնին, սակայն թիմի հայտնությունը թատերական անցուդարձի մեջ վստահ էր և վառ։
📎Ներկայացման բեմադրիչներն ուսուցիչներ Դիանա Մանուկյանն ու Կարինե Մակիչյանն էին։ Նրանք խոստովանում են, որ այդպիսի երգիծական ձևաչափով բոլորին հայտնի հեքիաթի միավորումը համատեղ գաղափար էր, և ամենակարևորը, երեխաները մեծ ոգևորությամբ ընդունեցին միտքն ու հաճույքով այն կյանքի կոչեցին բեմի վրա։
🔺Առաջին րոպեներից հանդիսատեսն ասես աղմկոտ հեքիաթային թագավորություն է տեղափոխվում։ Ասես ռուսական ժողովրդական հեքիաթների էջերից իջած ծաղկազարդ գլխարկներով պատմողները՝ Ալեքս Քարդաշյանը և Արեգ Իսկանդարյանը, հանդիսատեսին անմիջապես պալատ են ուղեկցում, իսկ այնտեղ անմխիթար լալիս և ճչում է Լիլիա Մաթևոսյանի կատարմամբ Նեսմեյանան։Նրան չի ուրախացնում ոչ արևը, ոչ անձրևը, ոչ էլ շրջապատի հոգատարությունը։
Դժբախտ հայր-արքան, ում դերում հանդես է եկել Նարեկ Շարբաթյանը, գլխից բռնած վազվզում է դստեր շուրջ ՝ փորձելով հասկանալ, թե ինչով կարող է օգնել կամակոր աղջկան։ Հուսահատության հասած թագավորը հրաման է արձակում. նա, ով կծիծաղեցնի արքայադստեր, կամուսնանա նրա հետ և կստանա թագավորության կեսը։
✅Մինչդեռ արքայադստեր շուրջ վազվզում են դայակները՝ Նանե Անտոնյանը և Մերի Բարոյանը։ Մեկ ամենահամեղ կոնֆետն են բերում, մեկ քաղցր թխվածք առաջարկում, միայն թե գոհացնեն լացկան աղջկան։ Սակայն ամեն ինչ ապարդյուն է։
Հայտնվում են նաև Նեսմեյանայի ընկերուհիները՝ Արինա Մովսիսյանը և Մարիա Սարգսյանը։ Մեկը հենց նոր վերադարձել է նորաձևության ցուցադրությունից, իսկ մյուսը՝ ճամփորդությունից։ Նրանք, մեկը մյուսին ընդհատելով, կիսվում են իրենց տպավորություններով, և Նեսմեյան ավելի անմխիթար է դառնում։ Նա կշտամբում է հորը, որ ոչ մի տեղ չի գնում, և հուսահատ արքան պատասխանում է, որ արցունքների արանքում ճանապարհորդությունների համար պարզապես ժամանակ չի մնում։
✅Չդիմանալով՝ արքայադուստրը վռնդում է ընկերուհիներին, սակայն հանդիսատեսին ձանձրանալու հնարավորություն չի տրվում։ Պալատ է ժամանում Ալինա Քոչարյանի կատարմամբ Եգիպտոսի արքայադուստրը։ Լսելով Նեսմեյանայի մասին՝ նա որոշում է անձամբ համոզվել նման աղջկա գոյության մեջ։ Հյուրը հեռանում է քիթը ցցած և հայտարարելով, որ իսկական արքայադուստրը մանրուքների համար լաց չի լինում։
✅Այնուհետև բեմը լցնում են վրացական մեղեդիները։ Վրաստանից երկու հիասքանչ պարուհի է գալիս՝ Էլեմ Խեչումյանը և Յանա Իսահակյանը։ Նրանց վարակիչ պարը վայրկյանապես աշխուժացնում է դահլիճը, հանդիսատեսը ժպտում է, ռիթմին համահունչ ծափ տալիս, և միայն Նեսմեյանան է շարունակում լաց լինել։
Սակայն այստեղ էլ հեքիաթային հյուրերի հոսքը չի դադարում։ Նեսմեյանայի գահին է մոտենում Արաբական շահը, որի դերում արևելյան գրավչությամբ հանդես է եկել Գոռ Անտոնյանը։ Նա բարձր ձայնով հայտարարում է, որ եկել է Նեսմեյանայի ձեռքը խնդրելու, սակայն անմիջապես զայրացած նկատում, որ ոչ ոքի պետք չէ այնպիսի կինը, ում լացը լսելի է աշխարհի մյուս ծայրում։
👑Արքան վերջնականապես կորցնում է ինքնատիրապետումը և հրամայում կանչել կախարդին։ Սակայն վհուկներին, ինչպես հայտնի է, կանչելու անհրաժեշտություն չկա, նրանք հայտնվում են, երբ ուզում են։ Հենց այդպես էլ բեմի վրա է հայտնվում Անահիտ Առաքելյանի հերոսուհին։ Վհուկը սկսում է լավ տրամադրության համար կախարդական օշարակ եփել, սակայն զայրացած Նեսմեյանան շփռտում է կախարդական ըմպելիքով բաժակը և վռնդում վհուկին։
Այնուհետև վախվորած ներս է մտնում Չինաստանից հյուրը՝ Գևորգ Պողոսյանի հերոսը։ Նա զարմանահրաշ ասեղներ է բերում և խնդրում թույլ տալ իրեն ասեղնաբուժությամբ օգնել արքայադսեր՝ վստահեցնելով, որ Չինաստանում կարողանում են ցանկացած հիվանդություն բուժել։ Սակայն այս միջոցն էլ անօգուտ է լինում։
✅Երբ թվում է, թե այլևս հույս չկա, դայակները նկատում են վառարանը հեծած Իվանին։ Բարեհոգի և աշխատասեր Իվանուշկային լավագույնս մարմնավորել է Ալեք Դալլաքյանը։ Հենց նա է համարձակվում Նեսմեյանային ասել ճշմարտությունը, որ նրա տխրության պատճառն անգործությունն է։ Բավական է միայն հոգեհարազատ գործ գտնել և կանհետանան և արցունքները, և անձուկը։
Եվ հանկարծ արքայադուստրն անկեղծորեն խոստովանում է, որ ոչ մի բան չի կարողանում անել և խնդրում է Իվանին օգնել իրեն։ Իվանն էլ, Նեսմեյանային քաջալերելով, նկատում է, որ ինչ-որ գործ անելու համար լավ երգ է պետք։
Դահլիճն անմիջապես աշխուժանում է, բալալայկայի մասին երգին ձայնակցում են և ժյուրիի անդամները, և հանդիսատեսը։
✔️Ժյուրիի անդամ, դերասան, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության աշխատակից Արամ Գյուրջյանը խոստովանել է, որ ներկայացման մեջ յուրաքանչյուր դեր և յուրաքանչյուր կերպար յուրովի հիանալի էր։ Հատկապես նրա սիրտը գերել են վրացական միջավայրն ու վառ վհուկը։ Նա ընդգծել է, որ ներկայացումը կարողացել է կտրուկ փոխել հանդիսատեսի տրամադրությունը։ Նրա խոսքերով` հատկապես կարևոր է, որ ներկայացումը ցույց է տվել` ամեն ժողովուրդ իր յուրահատկությունն ունի, իր անկրկնելի ոճը և առանձնահատուկ մթնոլորտը։
💬Եվ, երևի թե, հենց դրա մեջ է կայանում բեմադրության գլխավոր կախարդանքը` ոչ միայն զվարճացնել Նեսմեյանային, այլև ժպիտ պարգևել ամբողջ դահլիճին։ Չէ որ երբեմն մեկ բարի խոսքը, երգը կամ անկեղծ ժպիտը կարող են իսկական հրաշք գործել անգամ ամենակամակոր թագավորությունում։
🇷🇺Մենք նաև ՄԱՔՍ-ում ենք.
https://max.ru/RSGOVArmenia
#Ռոսսոտրուդնիչեստվո #ՀայաստանումՌուսականտուն #ԹատերականՓառատոն2026 #Վանաձորի20դպրոց