ՏիՏաՆիԿ

ՏիՏաՆիԿ Սիրիր և եղիր սիրված

18/02/2015

Ֆեոդոր Դոստոևսկի «Գեղեցկությունը կփրկի աշխարհը»
«Գեղեցկությունը կփրկի աշխարհը» արտահայտությունը բոլորն են լսել, սակայն քչերը գիտեն, թե ով է այդ խոսքերի հեղինակը, և արդյո՞ք այն տեղին է օգտագործվում: Արտահայտության հեղինակը ռուս մեծ գրող և փիլիսոփա Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին է (1821-1881թթ.): Տալով տարբեր ձևակերպումներ իր օրագրերում, Դոստոևսկու այս հայտնի արտահայտությունը հանրությանը հայտնի է դարձել նրա հանրահայտ «Ապուշը» վեպի միջոցով (1868թ.): Վեպի 3-րդ մասի V գլխում այս խոսքերն արտասանում է 18-ամյա Իպպոլիտը՝ ծաղրելով Նիկոլայ Իվոլգինի կողմից իրեն փոխանցած իշխան Միշկինի խոսքերը: Ահա հատվածը.

«Ճի՞շտ է, իշխան, որ դուք մի անգամ ասել եք, թե աշխարհը կփրկի «գեղեցկությունը»: Պարոնա´յք, – բարձր գոչելով դիմեց նա բոլորին, – իշխանը պնդում է, որ գեղեցիկը կփրկի աշխարհը: Իսկ ես պնդում եմ, որ նա այդպիսի չարաճճի մտքեր է արտահայտում, որովհետև սիրահարված է:

Պարոնա´յք, իշխանը սիրահարված է. հենց որ նա մտավ, ես դրանում համոզվեցի: Մի ամաչեք, իշխա´ն, ես կսկսեմ Ձեզ խղճալ: Ո՞ր գեղեցկությունը կփրկի աշխարհը: Ինձ այդ մասին Կոլյան է պատմել: Դուք մոլի քրիստոնյա ե՞ք: Կոլյան ասում է, որ դուք ինքներդ Ձեզ քրիստոնյա եք համարում:

Իշխանը նրան ուշադիր տնտղեց և ոչինչ չպատասխանեց»:

Իրականում հեղինակը փորձել է ընթերցողի մտածողությունն ուղղել այլ հունով, քան արտահայտության բառացի այն նշանակությունը, որը, ցավոք, վերջին ժամանակներս է ձեռք բերել և ստացել լայն տարածում: Դոստոևսկին հեռու էր իրերի գեղագիտական գնահատումից և արժևորումից, նա խոսում էր հոգու գեղեցկության մասին, և դա համապատասխանում է վեպի հիմնական գաղափարախոսությանը և նպատակին՝ ստեղծել «դրական հիասքանչ կերպար»: Այդ պատճառով էլ հեղինակը իր սևագրերում իշխան Միշկինին կոչում էր «իշխան Քրիստոս»՝ այդպիսով իրեն հիշեցնելով, որ իշխան Միշկինի կերպարը պետք է առավելագույնս նման լինի Քրիստոսին՝ բարիությամբ, մարդասիրությամբ, հեզությամբ, էգոիզմի բացարձակ բացակայությամբ, կարեկցությամբ՝ դեպի մարդկային անհաջողություններն ու դժբախտությունները: Ուստի «գեղեցկությունը», որի մասին Դոստոևսկին խոսում է, «դրական հիասքանչ մարդու» բոլոր բարոյական հատկանիշների միասնությունն է: Սա է համապատասխանում Դոստոևսկու հիմնական գաղափարներին: Նա գտնում էր, որ մարդիկ կարող են «հիասքանչ և երջանիկ լինել» ոչ միայն անդրշիրիմյան կյանքում, այլ նրանք կարող են այդպիսին լինել նաև «առանց կորցնելու երկրի վրա ապրելու իրենց հնարավորությունը»: Դրա համար նրանք պետք է հասկանան, որ «Չարը չի կարող լինել մարդկանց բնական վիճակը», և որ յուրաքանչյուրը կարող է ազատվել դրանից: Եվ միայն այն ժամանակ, երբ մարդիկ կսկսեն առաջնորդվել այն ամեն լավով, որ «կա իրենց հոգում, հիշողության մեջ և ձգտումներում» (Բարի-ով), նրանք «իրականում կլինեն գեղեցիկ» և հիասքանչ, և աշխարհը կփրկվի «գեղեցկությամբ», այսինքն՝ այն ամեն բարով, որ կա մարդկանց մեջ: Բնական է, որ դա միանգամից չի լինի… «անհրաժեշտ է հոգևոր աշխատանք, փորձություններ և անգամ տանջանքներ», որոնցից հետո մարդը կհեռանա «Չարուց», և կդիմի «Բարուն», կգնահատի այն: Այս մասին խոսվում է վեպի տարբեր հատվածներում: Ահա ևս մեկ հատված 1-ին մասի VII գլխից.

«Գեներալի կինը մի պահ լուռ և քամահրանքի որոշակի արտահայտությամբ նայում էր Նաստասյա Ֆիլիպպովնայի դիմանկարին, որը նա պահում էր իր՝ առաջ մեկնած ձեռքում` խիստ արտահայտիչ կերպով այն հեռացնելով իր աչքերից:

— Այո, գեղեցիկ է, – խոսեց նա վերջապես, նույնիսկ առավել քան: Ես միայն երկու անգամ եմ նրան տեսել, և միայն հեռվից: Այսպես ուրեմն, դուք այսպիսի գեղեցկությունը գնահատու՞մ եք, – հանկարծ նա դիմեց իշխանին:

— Այո´… Այդպիսին… – պատասխանեց իշխանը որոշակի ճիգով:

— Այսինքն հենց այսպիսի՞:

— Հենց այդպիսի:

— Ինչու՞:

— Այս դեմքի վրա տանջանքն է շատ – խոսեց իշխանը ակամա, կարծես ինքն իր հետ էր խոսում և ոչ թե հարցին էր պատասխանում:

— Դուք գուցե հիմարություն ասացիք,- ինքն իրեն որոշեց գեներալի կինը և գոռոզ շարժումով նկարը նետեց իրենից հեռու` սեղանի վրա:

Դոստոևսկու գաղափարները բարու և «բարոյական օրենքի» մասին համընկնում են գերմանացի փիլիսոփա Էմանուել Կանտի գաղափարախոսության հետ. «Երկու բան հոգիս լցնում են ամեն անգամ մի նոր ու ավելի ուժեղ պատկառանքով, երբ ես մտածում եմ դրանց մասին… աստղազարդ երկինքը ինձ վրա և բարոյական օրենքն իմ մեջ»…

Ինչպես նշեցի, արտահայտությունը Դոստոևսկին օգտագործում է տարբեր ձևակերպումներով: Այսպես, եթե «Ապուշը» վեպում ասվում է, որ գեղեցկությունը փրկում է, ապա Դոստոևսկին իր մյուս ստեղծագործության մեջ («Դևեր» (1871-1872թթ.)) ասում է. «Տգեղությունը – չարությունը, անտարբերությունը, էգոիզմը (Գ. Մ) – սպանում են»: Համանման ձևով, իր վերջին և փառահեղ ստեղծագործության մեջ (»Կարամազով եղբայրներ» (1879թ.)) Դոստոևսկին արտահայտում է այն վախը, որ մնաց իր սրտի մեջ՝ հասկանալով, որ իրենց առաքինությունները մարդիկ հաճախ օգտագործում են այլ նպատակներով. «Աշխարհը կփրկի գեղեցիկը, միայն թե այն բարի լինի»:

Կա այսպիսի արտահայտություն՝ «Դոստոևսկու մարգարեություն»: Դոստոևսկու շատ մտքեր, գաղափարներ՝ արտահայտված դեռ 19-րդ դարի կեսերին, Ռուսաստանի քաղաքականության, ռուսների կյանքի, հավատքի, «խղճով արյուն թափելու» և այլնի մասին, Դոստոևսկու մահից հետո և մեր օրերում իրականություն են դառնում, սակայն դա այլ թեմա է… Կարևորն այն է, որ Դոստոևսկու այս հանրահայտ արտահայտությունն էլ յուրօրինակ մարգարեություն է յուրաքանչյուրիս համար… Փրկենք մեր աշխարհը մեր գեղեցկությամբ…

12/06/2014
18/03/2014

ՄՈՌԱՑԵԼ ԵՄ ՔԵԶ
Չեմ հիշում էլ քեզ ,
Մոռացել եմ քեզ
Չեմ սիրում էլ քեզ
Մոռացել եմ քեզ ,
Չեմ էլ կարոտում
Մոռացել եմ քեզ
Իմ երազներում էլ չեմ տեսնում քեզ
Ապրում եմ անհոգ
Ժպտում բոլորին
Աչքերս չոր են
Ժպիտը դեմքիս:
Հավատում ես դու այս խոսքերին
Դու մի հավատա սուտ են սրանք
Ոչ սրտից են և ոչ ել մտքից
ՓՈՒՉ խոսքեր են անարժեք բառեր:
Դու կաս, դու կաս
Մի սրտում ես ու իմ մտքում,
Բայց դու չկաս իմ ներկայում
Դու կմնաս իմ անցյալում
Հուշերիս հետ սրտիս խորքում.... VONC E STACVEL?

04/03/2014
20/02/2014

ONLINER BARI EREKO VONC EQ???

02/02/2014

barev erexeq jan,adminn er en harkavorrr

когда нас любят,мы не любим,когда не любят,любим мы. Почему всë так? А потом сажелеем,что мы не любили. :((
27/01/2014

когда нас любят,мы не любим,когда не любят,любим мы. Почему всë так? А потом сажелеем,что мы не любили. :((

bari luys bolorin,artunner kan?
26/01/2014

bari luys bolorin,artunner kan?

25/12/2013
barev erexeq jan,,kuzeq xax xaxanq?
16/12/2013

barev erexeq jan,,kuzeq xax xaxanq?

Miamit mardik chen linum,,parzapes linum en aynpisinern,,ovqer havatum en mardanc mard linelun.
16/12/2013

Miamit mardik chen linum,,parzapes linum en aynpisinern,,ovqer havatum en mardanc mard linelun.

Address

Erevan

Opening Hours

Monday 08:00 - 23:45
Tuesday 08:00 - 23:45
Wednesday 08:00 - 23:45
Thursday 08:00 - 23:45
Friday 08:00 - 23:45
Saturday 08:00 - 23:45
Sunday 08:00 - 23:45

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՏիՏաՆիԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category