Արաքսյա Գրիգորյան/Araqsya Grigoryan

Արաքսյա Գրիգորյան/Araqsya Grigoryan Արաքսյա Գրիգորյան

Հատված Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտից հղած ուղերձից
29/05/2026

Հատված Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտից հղած ուղերձից

27/05/2026

Վալոդյա Գրիգորյանի նախընտրական հերթական խոստումը դառնում է իրականություն։

Մեր նախաձեռնությամբ Փարաքար համայնքին է տրամադրվել մարդատար ավտոբուս, որը ծառայելու է համայնքի բնակիչներին։

Փարաքար համայնքի սիրելի՛ բնակիչներ, օրեր առաջ համայնքի ավագանու կողմից ընդունված որոշմամբ, ավտոբուսն արդեն համայնքի սեփականությունն է, և առաջիկա շաբաթների ընթացքում այն կշահագործվի որպես ներհամայնքային տրանսպորտ։

Վալոդյա Գրիգորյանի հիշատակը վառ պահելը մեզ համար առաջին հերթին նրա գործը շարունակելն է։

26/05/2026

Թալին համայնքի ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը հակահայ հայտարարություն է արել՝ «քարոզարշավի» շրջանակում թիրախավորելով և բացահայտ սպառնալով բռնի տեղահանված մեր արցախցի հայրենակիցներին։

Լսո՞ւմ եք՝ սպառնում է, թե՝ «Էս պահվածքով երկար չեք ապրելու Հայաստանի Հանրապետությունում»։

Ասում է բազամազավակ, բռնի տեղահանված կնոջը, ով, ինչպես իրենք են սիրում կրկնել․ «տնավորվել» է Հայաստանի Հանրապետությունում։

Ասում է միայն այն պատճառով, որ մարդն անտարբեր է իր քարոզչության նկատմամբ։

Հետաքրքիր է, ո՞ւմ համար եք տեղ ազատում՝ արցախցիներին սեփական հայրենիքից վտարելու սպառնալիքներով։

Ես հասկանում եմ, որ դուք շատ հրապուրված եք 300 հազար ադրբեջանցիների վերադարձով ու լծված եք նրանց համար հարմարավետ պայմաններ ստեղծելու գաղափարով, բայց հիշե՛ք՝ Հայաստանը ձեր անձնական կալվածքը չէ, որ կարողանանք ձեր հակահայկական տենդագին երազանքները իրականացնել։

Ոչ մի պատահական պաշտոնյա, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով մեկը, իրավունք չունի սեփականատիրոջ կեցվածքով հայտարարություններ անել, թե ով կարող է ապրել կամ չապրել իր հայրենիքում։

Արցախցին իր տանն է, իր հայրենիքում, և նրա՝ Հայաստանում ապրելու իրավունքը սակարկման ենթակա չէ։

Սեփական ժողովրդին թշնամի համարող ու Ադրբեջանի նախանշած նպատակներին կամա թե ակամա ծառայող ցանկացած պաշտոնյա պետք է հասկանա՝ հունիսի 7-ից հետո դեռ ապրելու ենք, ձեր իշխանությունը գնալու է, իսկ ձեր արած հայտարարությունների ու հակահայկական քայլերի համար պատասխանատվությունն անխուսափելի է լինելու։

Այսօր թիրախավորում են արցախցուն, վաղը՝ յուրաքանչյուր քաղաքացու, ով կհամարձակվի ունենալ կարծիք, հիշողություն ու արժանապատվություն կամ անհամաձայնություն հայտնել ադրբեջանցիների հետ կող կողքի ապրելուն։

Ձեր բարոյական սնանկությանը վերջ լինելու է, և դա լինելու է հունիսի 7-ին՝ արժանապատիվ հայի քվեարկությամբ։

Ո՛Չ ՄԻ ՁԱՅՆ ՔՊ-ին

25/05/2026

Մեր ժամանակների ամենաուժեղ հայի ուղերձը

Պարտադիր լսելու!!!

23/05/2026

Ծանր է Փարաքարում նորից խոսել ընտրությունների մասին...

Բայց նաև հենց այդ պատճառով հունիսի 7-ից մենք կառուցելու ենք ապրելու և ուժեղ Հայաստան:

[AM] [EN] [RU] ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia Անահի...
07/05/2026

[AM] [EN] [RU] ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia Անահիտ Մանասյանի պատասխանի առնչությամբ
(Փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում)

«Ինձ հաջողվեց ծանոթանալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ իմ դիմում- խնդրանքի պատասխանին: Հրապարակայնորեն չեմ գնահատի նրա այդ դիրքորոշումը։ Թողնում եմ նրա խղճին։ Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ։ Աստված ձեզ դատավոր։

Բայց այս պատասխանից հետո կոնկրետ հարցեր են առաջանում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, այլև Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ կապված։

Եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա։

Մեր երկրում ո՞վ է պատասխանատու այս հարցի համար։ Ե՞րբ է նշանակվել այդ անձը։ Ինչո՞ւ դրա մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ բանտարկյալների ընտանիքները, ո՛չ հասարակությունը։

Կան մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում պահվում են արդեն վեց տարի։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունն այդպես էլ չկարողացավ նրանց հետ կայուն և հասկանալի կապի մեխանիզմ կազմակերպել ՝ ո՛չ երրորդ կողմի` Բաքվում այլ պետությունների դեսպանատների, ո՛չ միջազգային կազմակերպությունների միջոցով։

Ինչո՞ւ։

Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական և այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չեն կարողանում կազմակերպել այց հայ գերիների կյանքի, առողջության և իրավական կարգավիճակի հարցերով։ Արդյո՞ք մարդկանց ճակատագիրն առևտրային բանակցություններից առավել կարևոր չէ։

Ինչո՞ւ մինչ օրս բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրերը փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ։ Մի շարք անձինք արդեն ավելի քան մեկ տարի ոչինչ չեն ստանում։ Շատերը նորմալ հագուստ չունեն. հնարավորություն չկա ստանալ այն, ինչ իրականում անհրաժեշտ է՝ հաշվի առնելով նրանց տարիքը, առողջական վիճակը և պահման կենցաղային պայմանները։

Փոխարենը, եթե օգնություն ընդհանրապես հասնում է, այն կազմակերպվում է ոչ պաշտոնական, ոչ թափանցիկ եղանակով՝ առանց հաշվի առնելու բանտարկյալների իրական կարիքները։ Մարդիկ ստանում են ոչ թե այն, ինչ իրենց անհրաժեշտ է, այլ այն, ինչ որոշվել է փոխանցել նրանց ինչ-որ մեկի կողմից. սա օգնություն չէ, այլ ողորմություն:

Այստեղ պահվողների շարքում կան տարեց՝ 70 տարեկանից բարձր մարդիկ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Եթե ատամ չունեցող մարդուն չորամիրգ են տալիս, դա օգնություն չէ։ Դա նվաստացում է։

Արդյո՞ք այս ամենը հայտնի է վարչապետին: Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Ո՞վ է անձամբ պատասխանատու այս գործընթացի կազմակերպման համար։ Ինչպիսի՞ն է հաստատված կարգը։ Ինչո՞ւ այն չի պահպանվում։ Չե՞ք ամաչում:

Ամոթ չէ՞ ստանալ խաղաղության մրցանակ, խաղաղության մասին խոսել և ծափահարություններ ընդունել, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ՝ առանց պատշաճ պաշտպանության, առանց սեփական պետության կողմից համակարգային աջակցության, օգնության ու վերահսկողության։

Հայտարարե՛ք պատասխանատու անձին։ Հրապարակե՛ք աշխատանքի մեխանիզմը։ Բացատրե՛ք՝ վերջին վեց տարիների ընթացքում ի՞նչ է արվել։

Կամ էլ ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է:

Ռուբեն Վարդանյան»

[ENG] STATEMENT BY RUBEN VARDANYAN
In response to the reply of the Human Rights Defender of the Republic of Armenia, Anahit Manasyan
(Conveyed in a telephone conversation with family)
May 7, 2026

I have reviewed the response of the Human Rights Defender of the Republic of Armenia, Ms. Anahit Manasyan, to my appeal.
I will not publicly assess her position. That is a matter between her and her conscience. I will say simply: I am genuinely sorry. God will be your judge.

However, this response raises very specific questions — not only for the institution of the Human Rights Defender, but for the Prime Minister of the Republic of Armenia.

If the protection of Armenian citizens held in Azerbaijani prisons does not fall within the mandate of Armenia's Human Rights Defender, then whose mandate is it?

Who has been appointed within the government to be responsible for this matter? When were they appointed? Why do neither the families of the detainees nor society at large know anything about this?

There are people who have been in Baku's prisons for six years. During this time, the Government of Armenia has failed to establish any sustainable and coherent mechanism for communication with them — neither through third-party countries, including the embassies of states with a presence in Baku, nor through international organizations.

Why?

Why can Armenian officials travel to Azerbaijan on trade, economic, and other matters, but cannot organize a visit concerning the lives, health, and legal situation of Armenian captives? Is the fate of these people not more important than trade negotiations?

Why has a basic mechanism for delivering essential items to the detainees still not been put in place?

A number of people have received no parcels for over a year. Many have no adequate clothing and no way to receive what they genuinely need, given their age, health conditions, and the circumstances of their detention.

Instead, whatever assistance does reach them is organized informally, without transparency, and without regard for the actual needs of the detainees. People receive not what they need, but what someone decided to send. This is not assistance. These are handouts.

Among those detained are people over the age of 70, people with serious health conditions. When people who have no teeth are sent dried fruit, that is not help. That is humiliation.
Is the Prime Minister aware of this?
Who is personally responsible for organizing this process? What is the established procedure? Why is it not being followed?
Have you no shame?

Is there no shame in receiving a peace prize, speaking of peace, and accepting applause — while citizens of Armenia remain in Baku's prisons without proper protection, without systemic support, without assistance or oversight from their own state?

Name the responsible official. Publish the procedure. Explain what has been done over the past six years.

Or honestly admit that no such official exists — and that the captives have no reason to expect help from their own state.
Ruben Vardanyan

[RU] ЗАЯВЛЕНИЕ РУБЕНА ВАРДАНЯНА
в связи с ответом Защитника прав человека Республики Армения Анаит Манасян
7 мая 2026 года
(передано в телефонном разговоре с семьёй)

Мне удалось ознакомиться с ответом Защитника прав человека Республики Армения госпожи Анаит Манасян на моё обращение.

Я не буду публично оценивать её позицию. Это вопрос между ней и её совестью. Скажу просто: мне искренне жаль. Бог вам судья.

Но после этого ответа у меня возникают вполне конкретные вопросы не только к институту Защитника прав человека, но и к Премьер-министру Республики Армения.
Если защита граждан Армении, находящихся в азербайджанских тюрьмах, не входит в мандат омбудсмена Армении, тогда чей это мандат?

Кто в государстве назначен ответственным за этот вопрос? Когда этот человек был назначен? Почему об этом не знают ни семьи заключённых, ни общество?

Есть люди, которые находятся в бакинских тюрьмах уже шесть лет. За это время правительство Армении не смогло организовать устойчивый и понятный механизм связи с ними – ни через третью сторону, включая посольства других государств, имеющих присутствие в Баку, ни через международные организации.

Почему?
Почему представители Армении могут ездить в Азербайджан по торговым, экономическим и иным вопросам, но не могут организовать поездку по вопросу жизни, здоровья и правового положения армянских пленных? Разве судьба людей не важнее торговых переговоров?

Почему до сих пор не организован нормальный механизм передачи заключённым самых необходимых вещей?
Ряд людей уже более года не получает передач. У многих нет нормальной одежды, нет возможности получить то, что действительно необходимо с учётом возраста, состояния здоровья и бытовых условий содержания.

Вместо этого помощь, когда она вообще поступает, организуется неформально, непрозрачно и без учёта реальных нужд заключённых. Люди получают не то, что им необходимо, а то, что кто-то решил им передать, – это не помощь, а подачки.
Среди удерживаемых есть люди старше 70 лет, люди с серьёзными проблемами со здоровьем. Если людям, у которых нет зубов, передают сухофрукты, это не помощь. Это унижение.
Известно ли об этом Премьер-министру?

Кто персонально отвечает за организацию этого процесса? Каков установленный порядок? Почему он не соблюдается?
Вам не стыдно?

Не стыдно получать премию мира, говорить о мире и принимать аплодисменты, когда граждане Армении продолжают находиться в бакинских тюрьмах без должной защиты, без системной поддержки, помощи и контроля
со стороны собственного государства?

Назовите ответственное лицо. Опубликуйте механизм работы. Объясните, что было сделано за последние шесть лет.

Или честно признайте, что такого ответственного нет – и ждать помощи от своего государства пленным не имеет смысла.

Рубен Варданян

Բաքվում ապօրինաբար դատապարտված մարդն ավելի համարձակ է, ավելի արդար, քան ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող անձը:
23/04/2026

Բաքվում ապօրինաբար դատապարտված մարդն ավելի համարձակ է, ավելի արդար, քան ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող անձը:

Ասել, որ հիասթափված եմ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝ Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի նամակին ի պատասխան արձագանքից, նշանակում է ոչինչ չասել։

Զրո տոկոս ապրումակցում, կատարյալ անտարբերություն, չափազանց ձևական լեզու և պատասխան, որը ավելի շատ հիշեցնում է բյուրոկրատական գրություն, քան մարդու իրավունքների պաշտպանի խոսք։ Ահա այն ամենը, ինչ կարելի է հասկանալ տիկին Մանասյանի երկար ու ձիգ պատասխանից։

Բաքվում ապօրինաբար դատապարտված մարդն ավելի համարձակ է, ավելի արդար, քան ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող անձը, ով պետք է հիմա բոլոր ատյաններով՝ օգտագործելով մարդասիրական և իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները, աղաղակեր իր գերեվարված հայրենակիցների խախտված իրավունքների մասին՝ պահանջելով նրանց անհապաղ վերադարձը։

Ոչ ոք չի ակնկալում տիկին ՄԻՊ-ից հրաշքներ։ Ոչ ոք չի խրախուսում պաշտոնի կամ դիրքի չարաշահումը որևէ պարագայում։ Բայց կա նվազագույն ակնկալիք՝ հստակ գնահատական, ուժեղ խոսք և տեսանելի ջանք՝ օգտագործելու բոլոր հնարավոր իրավական ու մարդասիրական մեխանիզմները։ Լռությանը և անտարբերությանը մոտ լեզուն պարզապես անընդունելի է։

Եթե նույնիսկ ինչ-որ աշխատանք կատարվում է փակ դռների հետևում, դա չի արդարացնում հանրային դաշտում այսպիսի թույլ և անգույն արձագանքը։ ՄԻՊ-ի ինստիտուտը նաև պատասխանատվություն է հասարակության առաջ՝ ցույց տալու, որ պետությունը կանգնած է իր քաղաքացիների կողքին, հատկապես այն ժամանակ, երբ նրանք ամենախոցելի վիճակում են։

Փարաքար համայնքում օրերս տեղի ունեցած կանանց ինքնաբուխ ակցիան պատահական չէր․ այն հստակ ազդակ է՝ համայնքում լարվածության,...
23/04/2026

Փարաքար համայնքում օրերս տեղի ունեցած կանանց ինքնաբուխ ակցիան պատահական չէր․ այն հստակ ազդակ է՝ համայնքում լարվածության, արդարության պահանջի և խորացող ճգնաժամի մասին։

Խոսքը վերաբերում է Փարաքար համայնքում համայնքապետ ընտրված Վալոդյա Գրիգորյանի նկատմամբ ոճրագործություն իրականացրած և նրա սպանության գործով կասկածյալ/մեղադրյալ անցնող Գևորգ Հարությունյանի ընտանիքի վերադարձին համայնք՝ ոստիկանական ուղեկցությամբ և պետական անվտանգության ապահովմամբ։

Էականն այն է, որ ինչպե՞ս և ինչ հիմնավորումներով է կայացվել նման որոշում մի իրավիճակում, երբ դատական գործընթացը դեռ ավարտված չէ, գործն ամբողջությամբ բացահայտված չէ, բոլոր մեղավորները պատժված չեն, իսկ հասարակությունը շարունակում է ապրել չամոքված կորստով։

Valodya Grigoryanի կորուստը շարունակում է մնալ չսպիացած վերք՝ ոչ միայն ընտանիքի, այլև մի ամբողջ համայնքի լայն հասարակության համար։ Այդ ցավի ֆոնին նման զարգացումները անխուսափելիորեն սրում են ներքին լարվածությունը։

Հետաքրքիր է, արդյո՞ք որոշում կայացնող պատկան մարմինները պատշաճ ուսումնասիրել են համայնքում տիրող տրամադրությունները։ Թե՞ գործ ունենք որոշման հետ, որը կայացվել է՝ առանց հանրային ազդեցության լիարժեք հաշվարկի՝ անտեսելով դրա հնարավոր կամ անհնարին հետևանքները։

Պետական կառավարման պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն իրավական գործընթացների ապահովմամբ։ Այն ենթադրում է նաև հանրային համերաշխության պահպանում, սոցիալական լարվածության կանխարգելում և արդարության նկատմամբ հանրային վստահության ապահովման։ Փարաքարում տեղի ունեցածը հիշեցում է՝ ցանկացած որոշում, հատկապես նման զգայուն հարցերում, պետք է հիմնված լինի ոչ միայն իրավական, այլև խորքային հասարակական վերլուծության վրա։

Հույս ունեմ, որ պատասխանատու մարմինները կցուցաբերեն անհրաժեշտ զգայունություն, ականջալուր կլինեն և կցուցաբերեն ողջամտություն՝ առաջնորդվելով համայնքի և հանրային շահի առաջնահերթությամբ։
Հակառակ դեպքում՝ մենք կանգնելու ենք ոչ թե լուծումների, այլ խորացող ճգնաժամի առաջ։

18/04/2026
«Մեր ժողովուրդը մանկան պես միամիտ է ու դյուրահավատ։ Նա ծանր պատմություն է ունեցել, նրան շատ են խաբել։ Ես երբեք չեմ խաբի ...
17/04/2026

«Մեր ժողովուրդը մանկան պես միամիտ է ու դյուրահավատ։ Նա ծանր պատմություն է ունեցել, նրան շատ են խաբել։ Ես երբեք չեմ խաբի ժողովրդին։ Եվ եթե իմ գործունեության ընթացքում ինձ հաջողվի թեկուզ փոքր-ինչ բարձրացնել ազգի մակարդակը, իմ պատմական առաքելությունը կհամարեմ կատարած»։

Այս խոսքերը պատկանում են Հայաստանի ազգային հերոս, պետական և քաղաքական խոշոր գործիչ Կարեն Դեմիրճյանին։ Այսօր նա կդառնար 94 տարեկան։

Դեմիրճյանն այն եզակի առաջնորդներից էր, ում կերպարը մեր հավաքական հիշողության մեջ դրոշմվել է հպարտության, կարոտի և խորը ափսոսանքի զգացումներով։

Նրա մեծության հիմքում ընկած էր պետականամետ մտածողությունը և մարդակենտրոն վերաբերմունքը։ Դեմիրճյանը սիրում էր իր երկիրը ոչ թե խոսքերով, այլ ամենօրյա քրտնաջան աշխատանքով և իր ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելու անկոտրում կամքով։

Կարեն Դեմիրճյանի մասին խոսելը հեշտ է, նրա չափանիշներով ապրելը՝ ոչ բոլորին հարմար։ Կամ մենք բարձրանում ենք այդ մակարդակին, կամ շարունակում ենք ապրել՝ կրելով անսկզբունքային և անարդյունավետ կառավարման բոլոր հետևանքները։

Շնորհավոր երկնային տարեդարձդ, օրինակելի հայ և քաղաքական գործիչ։

Մեսրոպ Առաքելյան - Mesrop Arakelyan

Address

Erevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Արաքսյա Գրիգորյան/Araqsya Grigoryan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Արաքսյա Գրիգորյան/Araqsya Grigoryan:

Share

Category