Գառնիի Համայնքապետարան/ Муниципалитет Гарни/ Garni Municipality

  • Home
  • Armenia
  • Garni
  • Գառնիի Համայնքապետարան/ Муниципалитет Гарни/ Garni Municipality

Գառնիի Համայնքապետարան/ Муниципалитет Гарни/ Garni Municipality Գառնիի համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ
Գառնի, Գողթ, Գեղարդ, Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ

25/04/2025
Գառնի համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ —————————Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ման...
02/09/2024

Գառնի համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ
—————————
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:
Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում դպրոցի և բուհի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1 🔔

22/05/2024

Գառնի համայնքի հարգելի՛ բնակիչներ.
📌 Վերջին շրջանում համայնքի տարածքում նկատվել են նախկինում մեր տարածքում չհանդիպած թափառող կենդանիներ, որոնք ենթադրաբար բերվում են այլ համայնքներից:
📌 Թափառող շների խնդիրը լուծելու համար Գառնի համայնքում իրականացվում է թափառող շների վնասազերծման աշխատանքներ, ստերիլիզացիա, կաստրացիա (ամլացում):
‼️ Խնդրում ենք համայնքի բնակիչներին իրենց խնամքի տակ գտնվող շներին տարբերելու համար ամրացնել վզկապ:
Եթե կան անհանգստացնող շներ տեղեկացնել համայնքապետարանին: Հեռ. 060888855, 041125156

10/05/2024

‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 (բացառությամբ սողանքային տեղամասերի) հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2024/17Շ)։
⏱️Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 10-ը՝ ժամը 16.00։
➡️Մրցույթի մասին այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=10430563

📌Գառնիի սիրելի համագյուղացիներ արդեն նշել էինք, որ《Գառնիի մանկապարտեզ》ՀՈԱԿ֊ում կատարվել էին մի շարք աշխատանքներ`➡️  Ամբո...
09/04/2024

📌Գառնիի սիրելի համագյուղացիներ արդեն նշել էինք, որ《Գառնիի մանկապարտեզ》ՀՈԱԿ֊ում կատարվել էին մի շարք աշխատանքներ`

➡️ Ամբողջությամբ փոխվել էր մանրահատակը

➡️ Գնվել էր նոր գույք (հեռուստացույցներ, ջրի դիսպենսեր սարքեր, խոհանոցային պարագաներ)

Ավարտվել է պահեստի վերանորոգման աշխատանքները և կահավորումը։

Մարտի 31-ին Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Հարության տոնին նվիրված պատարագ, գլխավորությամբ` Տեր Սմբատ քա...
31/03/2024

Մարտի 31-ին Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Հարության տոնին նվիրված պատարագ, գլխավորությամբ` Տեր Սմբատ քահանա Աբրահամյանի, որի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում։
Միջոցառման ընթացքում ազգային - ավանդական երգ ու պարով հանդես եկան -ի սաները։

Մարտի 24-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Ծաղկազարդը։Տոնի կապակցությամբ Գառնիի Սուրբ Աստվածածին  եկեղեցու բակու...
18/03/2024

Մարտի 24-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Ծաղկազարդը։
Տոնի կապակցությամբ Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Տեր Սմբատ քահանա Աբրահամյանի գլխավորությամբ կկատարվի մանուկների օրհնություն և տոնական միջոցառում -ի սաների մասնակցությամբ։
Սիրով սպասում ենք բոլորիդ։

18/03/2024

Ավելի շատ եկամուտ համայնքներին պետական գույքի օտարումից հետո։
➡️ Կառավարության որոշմամբ, նոր կարգն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի մեկից։
➡️ Նախկինում համայնքները ստանում էին միայն գույքի վաճառքից ստացված եկամտի 30%-ը, հիմա նույնքան եկամուտ կստանան նաև հողատարածքի գնից։
https://fb.watch/qTKJ_XYIMs/

📌Գառնի համայնքը ձեռք է բերել նոր տեխնիկա (պիկապ)________________________________________Գառնի համայնքը ձեռք է բերել 3 տե...
15/03/2024

📌Գառնի համայնքը ձեռք է բերել նոր տեխնիկա (պիկապ)
________________________________________
Գառնի համայնքը ձեռք է բերել 3 տեխնիկա, որը նախատեսել էր ձեռք բերել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Բաղադրիչ 2» ծրագրի, Գառնի համայնքի կողմից ներկայացված «Գառնի համայնքի ծառայության որակի բարելավում» ծրագրի շրջանակներում։
🔸Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 82.300.000 (Ութսուն երկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ, որից համայնքային ներդրումը կազմել է 5%` 4.115.000 (Չորս միլիոն հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամ։

Address

Գառնի համայնք գ. Գառնի Ս. Շահումյան 4
Garni

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37441125156

Alerts

Be the first to know and let us send you an email when Գառնիի Համայնքապետարան/ Муниципалитет Гарни/ Garni Municipality posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Գառնիի Համայնքապետարան/ Муниципалитет Гарни/ Garni Municipality:

Share