Գավառ քաղաքը Գեղարքունիքի մարզի վարչական, կրթական եւ մշակութային կետնրոնն է: Ներկայիս Գավառ /տարբեր ժամանեկներում` Նոր Բայազետ, Կամո/ քաղաքի եւ նրա շրջակա գյուղերի բնակիչների մեծ մասը վերաբնակեցվել են հին Բայազետից, որը պատմական Հայաստանի հիշարժան բնակավայրերից մեկն էր` իր բերդով, եկեղեցիներով, սրբավայրերով, հերոսական անցյալով: Գավառ քաղաքն, ինչպես նաեւ իր տարածաշրջանը, ըստ Անանիա Շիրակացու «Աշխար
հացույցի», մտել է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի մեջ: Գավառ քաղաքի բնակատեղին գոյություն է ունեցել մ.թ.ա. 8-րդ դարում: Քաղաքը հիմնադրվել է Ուրարտական թագավոր Ռուսա 1-ի կողմից /մ.թ.ա. 735-713թթ./, որի ապացույցն է Գավառի «Դարի գլուխ» կոչված դամբարանադաշտում հայտնաբերված մ.թ.ա. 732թ. սեպագիր արձանագրությունը: Հնագիտական պեղումներից պարզվեց, որ այս տարածքը մ.թ.ա. 2-1 հազարամյակից եղել է բնակեցված: Քաղաքը բնակեցված է եղել նաեւ Արշակունիների թագավորության ժամանակահատվածում /66-428թթ./: Գաղթական բայազետցիները Գավառ պատմական ավանի տեղում 1830թ. Հիմնեցին Նոր Բայազետ բնակավայրը: Գավառը 1830թ. դառնում է Հայաստանի կարեւոր տնտեսական կենտրոններից մեկը, իսկ 1960 – 1991թթ. քաղաքում կառուցվեցին բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, փողոցները ասֆալտապատվեցին եւ լուսավորվեցին, կառուցվեցին բազմաթիվ բազմաբնակարան շենքեր, բարելավեց ժողովրդի կենսամակարդակը: