28/05/2026
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 28-Ի՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
———————————————————————
Սիրելի’ հայրենակիցներ,
🇦🇲 Շնորհավորում եմ Ձեզ մայիսի 28-ի՝ Հայաստանի առաջին հանրապետության
օրվա կապակցությամբ։ Մայիսի 28-ը մեր պատմական ու հատկապես մայիսյան հաղթանակների հանրագումարն է։ Միևնույն ժամանակ նշանակալից այս օրը խորհրդանշում է մեր ժողովրդի վերածնունդի մեկնարկը, քանզի 1918թ․ մայիսի 28-ին հայ ժողովուրդն իր անկոտրուն կամքով և միասնական ոգով հաստատեց ամուր պետականություն ունենալու իր իրավունքը՝ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, որը կարեւորագույն նշանակություն ունեցավ հայոց պատմության մեջ: Այդ ամենը, սակայն, հեշտ չտրվեց: Պետականություն ձեռք բերվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում տարած պատմական հաղթանակների շնորհիվ: Դա այն ժամանակահաշրջանն էր, երբ թվում էր վերջ՝ այլևս հնարավոր չէ ոչ միայն ունենալ պետականություն, այլև պահպանել ինքնությունը, լեզուն և մշակույթը:
Սակայն մեր ժողովուրդը կարողացավ օրհասական պահին գործել որպես մեկ բռունցք՝ ուժերի համախմբմամբ, միասնականությամբ կերտել Առաջին Հանրապետությունը։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս կարևորագույն օրվա կապակցությամբ և մաղթում եմ երջանկություն ու բարեկեցություն՝ ի փառս մեր համայն ազգի եւ մեր անկախ պետականության առաջընթացի: