The Gyumri Central Library

The Gyumri Central Library Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from The Gyumri Central Library, Library, S.Hambardzumyan 35, Gyumri.
(6)

Գյումրիում մեծ փորձ ու հարուստ կենսագրություն ունի գրադարանը: Հաղթահարելով երկրաշարժի ծանր փորձությունները՝այն քայլ առ քայլ ստեղծվել և իրավամբ դարձել է մեր քաղաքի մշակութային, գիտական և հոգևոր դաստիարակության հզոր կենտրոնը:
1997թ.-ի ապրիլի 1-ից սկսեց գործել Գրադարանների Կենտրոնացված Համակարգը, որի մասնաճյուղ գրադարանները տեղաբաշխվեցին քաղաքի տարբեր մասերում և իրենց ակտիվ գործունեությամբ դարձան ը

նթերցանության ղեկավարման, նորի, առաջավորի պրոպագանդման հաստատուն դարբնոցներ:Գրադարանային համակարգի մեջ իր ուրույն տեղն ու դերն է ունեցել Կենտրոնական գրադարանը:Լավագույն աշխատանքի համար գրադարանը բազմիցս արժանացել է պատվոգրերի և խրախուսանքների:2005թ. սեպտեմբերի 1-ից ԳԿՀ-ն անվանափոխվել է ՀՈԱԿ-ի, իսկ Գյումրու ավագանու 24.06.2006թ. թիվ 5 որոշման համաձայն այն անվանափոխվել է Մ. Արմենի անվան ՀՈԱԿ-ի:Այսօր Գյումրին իրավամբ կարող է հպարտանալ գործող յուրաքանչյուր գրադարանով և այստեղ աշխատող բազմավաստակ գրադարանավարուհիներով, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում մատաղ սերունդին կրթելու և դաստիարակելու, գրադարանային գործը բարձունքին պահելու համար:
Մասնաճյուղ-գրադարանների շարքում իրենց ուրույն տեղն ունեն մանկական գրադարանները՝ ի դեմս Հ. Թումանյանի անվան մանկական գրադարանի,Դ. Վարուժանի անվան մանկական գրադարանի, որոնք իրենց բազմաբովանդակ աշխատանքով հնարավորություն են ստեղծել մանուկ ընթերցողի համար կապվել գրքի հետ, լայնացնել մտահորիզոնը, իմացության շրջանակը: Կապի մեջ լինելով քաղաքում գործող դպրոցների հետ ՝ նրանք խորացրել են դպրոց-գրադարան-ծնող համագործակցությունը:

Address

S.Hambardzumyan 35
Gyumri
3104

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+374 312 597 05

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when The Gyumri Central Library posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category