30/12/2025
Սիրելի՜ աշակերտներ, հարգելի՜ ուսուցիչներ և ծնողներ.
Այս ուսումնական տարին մեր հանրույթը մուտք գործեց բոլորովին անսովոր պայմաններում։ ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 300 դպրոցների վերանորոգման ծրագրի շրջանակներում մեզ բախտ վիճակվեց շահառու լինել այդ գործընթացին։
Մեր հարազատ կրթօջախի շինաշխատանքների հետ կապված՝ դասերը սկսեցինք թիվ 10 և թիվ 4 դպրոցների հյուրընկալ հարկի տակ։ Ցանկացած հանրույթի միասնականությունն ու ամրությունը փորձարկվում է անսովոր իրավիճակներում նրա դրսևորած արձագանքով։Պիտի շնորհակալ լինեմ թե՛ մեր ծնողական,թե՛ աշակերտական, թե՛ ուսուցչական հանրույթին՝ դպրոցի տնօրինությանը վստահելու համար։ Երախտապարտ եմ նաև թիվ10 և թիվ 4դպրոցներին՝մեզ հյուրընկալելու համար։
Ամանորի շեմին ամփոփելով անցնող տարին՝ ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել բոլորիդ նվիրումի, համբերության և համատեղ աշխատանքի համար։ Այս տարին ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր դպրոցի ուժը յուրաքանչյուրիս մեջ է, մեր հավատի,աշխատասիրության մեջ է , նաև միմյանց նկատմամբ ունեցած փոխադարձ վստահության ու պատասխանատվության մեջ է։
Մենք միասին ոչ միայն կրթեցինք ու սովորեցինք, այլ նաև ձևավորեցինք արժեքներ, կերտեցինք վստահություն և ստեղծեցինք այն միջավայրը, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է աճել, մտածել և երազել։ Դա մեր ամենամեծ ձեռքբերումն է։
Նոր ՝ 2026 թվականը կսկսենք նորովի,նոր , ամբողջովին վերանորոգված ու կահավորված,կրթական պահանջներին համապատասխան,տեխնիկապես հագեցած դպրոցում։
Թող գալիք տարին դառնա նոր նպատակների, համարձակ նախաձեռնությունների և կայուն առաջընթացի տարի։ Մաղթում եմ մեր աշակերտներին գիտելիքի անսպառ ձգտում և ինքնավստահություն, ուսուցիչներին՝ ստեղծագործ աշխատանք , իսկ ծնողներին՝ հպարտություն իրենց երեխաների հաջողություններով։
Թող Նոր տարին ձեր ընտանիքներ բերի խաղաղություն, առողջություն և ջերմություն, իսկ մեր դպրոց՝ նոր հաջողություններ և միասնականություն։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Թող 2026 թվականը լինի լուսավոր, բարի և հաջողություններով լի։
Հարգանքով՝
Գագիկ Կարապետյան