01/11/2019
Հարգելի գործընկերներ,
«Բի-Դի-Օ»-ն հրավիրում է մասնակցելու «Հարկային օրենսդրության, ինչպես նաև տնտեսական օրենսդրության վերջին փոփոխությունները. շեշտադրումներ» թեմայով սեմինարին, որը բացառիկ հնարավորություն կընձեռի Շիրակի մարզում գործունեություն ծավալող ձեռնարկատերերին, հաշվապահներին, ֆինանսական մասնագետներին, ինչպես նաև ընկերությունների ղեկավարներին ձեռք բերել համապարփակ և գործնականում կիրառելի գիտելիքներ ՀՀ հարկային օրենսդրության վերջին փոփոխությունների և լրացումների վերաբերյալ, ծանոթանալ դրանց առավել ուշագրավ առանձնահատկություններին, ինչն էլ կօգնի խուսափել օրենսդրության սխալ կիրառման արդյունքում առաջացող ռիսկերից: Միաժամանակ, մասնակիցները հնարավորություն կունենան ուղղելու ՀՀ հարկային օրենսգրքին վերաբերող իրենց հարցերը և ստանալու դրանց վերաբերյալ պարզաբանումներ Բի-Դի-Օ-ի հարկային մասնագետների կողմից:
Հարկային օրենսգրքից զատ, մասնակիցներին կներկայացվեն ՀՀ ձեռնարկատիրական օրենսդրության վերջին փոփոխությունները, ինչպես նաև համառոտ տնտեսական վիճակագրություն և վերլուծություն, ինչն էլ կօգնի լավ տեղեկացված լինել ձեռնարկատիրական միջավայրին և կօժանդակի ձեռնարկատիրական գործընթացին:
Սեմինարի Օրակարգ.
• Ընդհանուր մաս
• Ավելացված արժեքի հարկ
• Ակցիզային հարկ
• Եկամտային հարկ (ինչպիսի ազդեցություն կունենա համախառն/զուտ աշխատավարձի կառուցվածքի վրա եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունը)
• Այլ հարկեր և պարտադիր վճարներ
• Հարկման հատուկ համակարգեր
• Հարկային օրենսգրքով սահմանված պահանջները խախտելու կամ չկատարելու համար պատասխանատվություն
• Շահութահարկ
• Տնտեսական օրենսդրության վերջին փոփոխությունները և կիրառման հարցեր
• Հարց-պատասխան
Սեմինարավարներ՝ Ահարոն Չիլինգարյան, Նաիրա Պետրոսյան, Նարինե Նուրոյան, Գրիգոր Նազարյան
Անցկացման օրը՝ Նոյեմբերի 7, 10:00-14:00
Սեմինարի արժեքը՝ 15.000 դրամ (չի ներառում ԱԱՀ)
Անցկացման վայրը՝ ք. Գյումրի, «Գյումրի Տեխնոլոգիական Կենտրոն»
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfzN0q7PLSgY08d60Sb-CyKbmJ4yBjpNBszEq57-aQtHoho8Q/viewform
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 52 88 99 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ հասցե
Բի-Դի-Օ-ն հրավիրում է մասնակցելու «Հարկային օրենսդրության, ինչպես նաև տնտեսական օրենսդրության վերջին փոփոխությունները. շեշտադրումներ» թեմայով սեմինարին, որը բացա...