Գյումրու համայնքապետարան / Gyumri Municipality

  • Home
  • Armenia
  • Gyumri
  • Գյումրու համայնքապետարան / Gyumri Municipality

Գյումրու համայնքապետարան / Gyumri Municipality Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ / Official page of Gyumri municipality

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի երդմնակալության նիստ Նիստին կարող եք հետևել այս հղումով
19/04/2025

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի երդմնակալության նիստ

Նիստին կարող եք հետևել այս հղումով

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի երդմնակալության նիստ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստՆիստին կարող եք հետևել նշված հղումով
16/04/2025

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստ

Նիստին կարող եք հետևել նշված հղումով

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստ

🔉Ի գիտություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի նորընտիրավագանու անդամների և համայնքի բնակիչների🔻20...
11/04/2025

🔉Ի գիտություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի նորընտիր
ավագանու անդամների և համայնքի բնակիչների

🔻2025 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 10:00-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի ավագանու նիստերի դահլիճում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ) կկայանա Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը:

Գյումրու Անի թաղամասի հարգելի՛ բնակիչներ,ապրիլի 2-ին արտաքին լուսավորությունն անջատված է եղել հոսանքի լարերի հետ կապված ...
03/04/2025

Գյումրու Անի թաղամասի հարգելի՛ բնակիչներ,

ապրիլի 2-ին արտաքին լուսավորությունն անջատված է եղել հոսանքի լարերի հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով, որոնք արդեն վերացված են:

Ցանկացած խնդրի դեպքում հորդորում ենք զանգահարել (0312) 2-22-14 հեռախոսահամարով:

Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ ապրիլի ...
02/04/2025

Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ ապրիլի 2-ին այցելել է «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»` հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների, 2020 թվականի 44-օրյա պատերազմի և Արցախյան հերոսամարտի ընթացքում ընկած հայորդիների շիրիմներին։

🔹Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մասնակցային բյուջետավորման գործընթացի առաջարկների քվեարկության փուլն ավարտվել ...
02/04/2025

🔹Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մասնակցային բյուջետավորման գործընթացի առաջարկների քվեարկության փուլն ավարտվել է։
🔹Հաղթող է ճանաչվել «Թափառող և տնային կենդանիների կյանքի բարելավման համալիր ծրագիր» առաջարկը։

28/03/2025

🔷 Երևան-Գյումրի համագործակցության շրջանակում Գյումրիում իրականացվել են թափառող շների ստերջացման աշխատանքներ:

🔷 Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի մասնագիտական խումբը չորս շաբաթով գործուղվել էր Գյումրի: Այցի նպատակը ոչ միայն կենդանիների ստերջացումն էր, այլև հենց ծրագիրը ներդնելը:

🔷 Նշենք, որ ծրագրում ընդգրկվել է շուրջ 330 թափառող շուն:

🔻Գյումրիում մեկնարկել են թաղամասերի բակային հատվածների մաքրման աշխատանքները:🔻Այն բակերը, որոնք կլինեն մաքուր և խնամված, ...
26/03/2025

🔻Գյումրիում մեկնարկել են թաղամասերի բակային հատվածների մաքրման աշխատանքները:

🔻Այն բակերը, որոնք կլինեն մաքուր և խնամված, տարածքի բնակիչները պատրաստ կլինեն բարեկարգել դրանք, Գյումրու համայնքապետարանը կկահավորի նստարաններով:

Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հա...
14/03/2025

Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած անձանց հետ:

Հանդիպման նպատակն է եղել ծանոթանալ նրանց հուզող խնդիրներին, առկա դժվարություններին, կարիքներին և առաջարկներին:

«Դուք մեր քույրերն ու եղբայրներն եք, ունեք նույն իրավունքներն ու պարտականությունները, որոնք ունի Գյումրու յուրաքանչյուր բնակիչ: Ձեր հոգսն ու դժվարությունը հավասարապես բոլորինս է: Պատրաստ ենք ցանկացած հարցում աջակից լինել՝ ձեր կյանքն ավելի լավը դարձնելու, դժվարությունները մեղմելու և հաստատուն քայլերով առաջ գնալու ճանապարհին»,- ասել է Սարիկ Մինասյանը:

Վերջին շրջանում ԼՂ-ից բռնի տեղահանված 7 անձ աշխատանքի է անցել Գյումրու համայնքապետարանում:

Պետական բյուջեի միջոցներով կառուցված «Զանգակ» մանկապարտեզն իր հարկի տակ կընդունի 75 երեխայի:Մանկապարտեզի բացման հանդիսավ...
14/03/2025

Պետական բյուջեի միջոցներով կառուցված «Զանգակ» մանկապարտեզն իր հարկի տակ կընդունի 75 երեխայի:

Մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու այլք:

Ողջույնի իր խոսքում Սարիկ Մինասյանը նշել է, որ Գյումրու բոլոր մանկապարտեզներն ունենալու են նույն հնարավորությունները, հագեցվելու են համապատասխան գույքով, երեխաների անվտանգության և հարմարավետության համար արվելու է առավելագույնը:

Առաջիկայում Գյումրիում 2 նոր մանկապարտեզ կկառուցվի, մեկը Բուլվարային թաղամասում, մյուսը՝ Երևանյան խճուղում:

«Ոչինչ չենք խնայելու երեխաների համար: Ավելին, 2026 թվականից Գյումրու բոլոր մանկապարտեզները դառնալու են անվճար: Որքան էլ փորձեն սա որոշ մարդիկ շահարկել, փաստն այն է, որ ես երբ դեռ ԱԺ պատգամավոր էի, այդ բարձր ամբիոնից եմ խոսել այս մասին: Մենք հստակ հաշվարկ ունենք, ամսական մոտ 15 մլն դրամ է կազմում ծախսը, որը հանրապետության երկրորդ քաղաքը կկարողանա իր երեխաների համար ապահովել: Այդ գումարները կան, տեղերը գիտենք, մեր բյուջեն ավելանալու է: Վստահ ասում եմ, որ դա հնարավոր է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սարիկ Մինասյանը:

🔻Հարգելի´ քաղաքացիներ,🔻Համայնքի տարածքում իրականացված աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների արդյունավետությու...
13/03/2025

🔻Հարգելի´ քաղաքացիներ,
🔻Համայնքի տարածքում իրականացված աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների արդյունավետությունն ապահովելու համար հորդորում ենք աղբը թափել միայն սահմանված վայրերում, որպեսզի ապահովենք բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմաններ, ինչպես նաև գնահատենք Կոմունալ ծառայության աշխատակիցների կատարած աշխատանքը։
🔻Քաղաքը մաքուր պահելը յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է։

Address

Վարդանանց հրապարակ, 1 շենք
Gyumri

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Գյումրու համայնքապետարան / Gyumri Municipality posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Գյումրու համայնքապետարան / Gyumri Municipality:

Share