Երեխաների Աջակցության Հիմնադրամ

Երեխաների Աջակցության Հիմնադրամ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Երեխաների Աջակցության Հիմնադրամ, Public & Government Service, A. Alaverdyan Street 16, Hrazdan.

Երեխաների Աջակցության Հիմնադրամը ստեղծվել է 2006 թ֊ին։
Հիմնադրամը զբաղվում է հաշմանդամություն, հատուկ կարիքներ ունեցող, ծնողազուրկ, իրավախախտ, սոցիալապես անապահով,կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնդիրներով, շահերի և իրավունքների պաշտպանությամբ

06/05/2026

Վերջին օրերին երեխաների նկատմամբ բռնության դեպքի շուրջ հանրային ուշադրությանը զուգահեռ մտահոգիչ կերպով աճում են նաև այն հրապարակումները, որոնք կարող են բացահայտել տուժած երեխաների ինքնությունը կամ վնասել նրանց վերականգնման գործընթացը։

Երեխաների պաշտպանության ցանցը խոր մտահոգություն է հայտնում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի լուսաբանման ընթացքում արձանագրվող ոչ մասնագիտական և վտանգավոր մոտեցումների վերաբերյալ։

Տարբեր հարթակներում տարածվում են հրապարակումներ և տեսանյութեր, որոնցում փորձ է արվում խոսեցնել երեխաների հարազատներին, այցելել ընտանիքի բնակավայր, հարցեր ուղղել հարևաններին կամ հրապարակել այնպիսի տվյալներ, որոնք կարող են անուղղակիորեն բացահայտել երեխաների ինքնությունը։ Որոշ հրապարակումներում նշվում են նաև ծնողների աշխատանքի վայրերը, համայնքային տվյալներ կամ այլ մանրամասներ, որոնք կարող են նպաստել երեխաների ճանաչելիությանը։

Սա ոչ միայն մասնագիտական էթիկայի խախտում է, այլ նաև կարող է խաթարել երեխայի վերականգնման և պաշտպանության գործընթացը։

Հատկապես վտանգավոր է, երբ հանրային հետաքրքրությունը կամ դիտումներ հավաքելու ցանկությունը դառնում են երեխայի անվտանգության և արժանապատվության հաշվին իրականացվող գործողությունների պատճառ։

Սա անթույլատրելի է։

Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի լուսաբանումը պահանջում է առավելագույն զգայունություն, մասնագիտական պատասխանատվություն և երեխայի լավագույն շահի առաջնահերթ ապահովում։ Լանզարոտեի կոնվենցիան, որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից, պարտավորեցնում է պետությանը և մասնագետներին ապահովելու բռնության ենթարկված երեխաների անձնական կյանքի, ինքնության և արժանապատվության պաշտպանությունը։ Նման դեպքերում ցանկացած տեղեկատվություն, որն ուղղակի կամ անուղղակի կերպով բացահայտում է երեխային, կարող է հանգեցնել կրկնակի վնասի, պիտակավորման, ահաբեկման և հետագա հոգեբանական տրավմայի։

Մենք կոչ ենք անում լրագրողներին, բլոգերներին, լրատվամիջոցներին և սոցիալական հարթակներում ակտիվ բոլոր անձանց առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով։ Երեխայի պատմությունը երբեք չպետք է վերածվի հանրային սպառման նյութի։

Եթե իսկապես մտահոգված եք երեխաների պաշտպանությամբ, ապա մի՛ վերածեք նրանց պատմությունը սենսացիոն բովանդակության։ Պաշտպանել երեխային նշանակում է պաշտպանել նաև նրա գաղտնիությունը, արժանապատվությունը և անվտանգությունը՝ չհրապարակելով այնպիսի մանրամասներ, որոնք կարող են բացահայտել նրա ինքնությունը կամ խորացնել արդեն հասցված վնասը։

06/05/2026

Երեխաների պաշտպանության ցանցը խոր մտահոգությամբ հետևում է Վեդիում տեղի ունեցած դեպքին, որի հետևանքով երկու անչափահաս քույրեր ենթարկվել են սեռական և հոգեբանական բռնության։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ բռնությունն իրականացրել է երեխաների համար վստահելի դարձած մեծահասակ, որը ոչ միայն օգտվել է ընտանիքի վստահությունից, այլ նաև սպառնալիքների միջոցով փորձել է լռեցնել երեխաներին։ Սա հերթական ցավոտ հիշեցումն է, որ երեխաների նկատմամբ սեռական բռնությունը շատ հաճախ տեղի է ունենում երեխայի ամենամոտ և «անվտանգ» թվացող միջավայրում։

Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով Լանզարոտեի կոնվենցիան, ստանձնել է հստակ պարտավորություն՝ կանխարգելելու երեխաների նկատմամբ սեռական բռնությունը, ապահովելու դրա վաղ հայտնաբերումը և երեխայի անհապաղ պաշտպանությունը։ Կոնվենցիան նաև հստակ շեշտում է, որ երեխաների հետ աշխատող մասնագետների համար գաղտնիության կանոնները չեն կարող պատճառ դառնալ լռելու, եթե առկա է երեխայի նկատմամբ բռնության հիմնավոր կասկած։ Սա նշանակում է, որ բռնության նույնիսկ ամենափոքր կասկածի դեպքում հաղորդում տալը ճիշտ և անհրաժեշտ քայլ է։

Միջազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհում յուրաքանչյուր հինգ աղջիկներից առնվազն մեկը մանկության ընթացքում ենթարկվում է սեռական բռնության։ Դեպքերի մեծ մասը երկար ժամանակ մնում է չբացահայտված՝ վախի, ամոթի, կախվածության և սպառնալիքների պատճառով։ Հետևաբար սխալ և վտանգավոր է կարծել, թե նման դեպքերը բացառություն են կամ «մեզ մոտ չեն լինում»։ Նույնիսկ մեր երեխայասեր հասարակությունում երեխաները լիովին պաշտպանված չեն նման վտանգներից, և այդ իրականության ընդունումը կարևոր նախապայման է կանխարգելման համար։

Կարևոր ենք համարում նշել, որ Երեխաների պաշտպանության ցանցի անդամ առնվազն երկու կազմակերպություն, որոնք աշխատում են Արարատի մարզում, արդեն ներգրավված են դեպքի հետ կապված աշխատանքներում և աջակցում են երեխաների պաշտպանության գործընթացներին։ Միաժամանակ համոզված ենք, որ այս դեպքը պետք է դառնա ոչ միայն քրեական քննության առարկա, այլ նաև լուրջ ազդակ՝ վերանայելու երեխաների պաշտպանության գործող մեխանիզմները, մասնագետների պատրաստվածությունը և համայնքներում վաղ արձագանքի համակարգերը։

Այս պատկերը կփոխվի, եթե մեզնից յուրաքանչյուրը չմնա լուռ և անտարբեր։
Յուրաքանչյուր արձագանք, յուրաքանչյուր հաղորդում, յուրաքանչյուր լուրջ վերաբերմունք երեխայի խոսքի և վարքագծի փոփոխության նկատմամբ կարող է դառնալ այն քայլը, որը կկանխի շարունակվող բռնությունը և կփրկի երեխային։

Երեխաների պաշտպանության ցանցը շարունակելու է հետևել գործի ընթացքին, համագործակցել ներգրավված մասնագիտական կառույցների հետ և իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ երեխաների լավագույն շահի, պաշտպանության և արդարության ապահովման համար։

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ հերթական սննդի փաթեթը կազմակերպության մեծ բարեկամ և բարերար, պարոն ԷՄԻՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ կողմ...
06/05/2026

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ հերթական սննդի փաթեթը կազմակերպության մեծ բարեկամ և բարերար, պարոն ԷՄԻՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ կողմից «ՀՐԱՏԱՊ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ծրագրի շրջանակներում՝ աջակցությամբ հոգաբարձուների խորհրդի անդամ և բարերար տիկին ՌԱՅԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, բարերար պարոն, ՌՈԲԵՐՏ ԲԱԴԱԼՅԱՆԻ, ԼՈՒՏԻԿ և ԱՊՐԻ ընկերությունների, ցուցաբերվեց կարիքի մեջ գտնվող ևս մեկ ընտանիքի երեխաներին:
Հիմնադրամի տնօրինությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում պարոն Գրիգորյանին, պարոն Բադալյանին, տիկին Մանուկյանին և ընկերություններին ցուցաբերած մշտական հոգատարության և կարիքավորներին աջակցելու համար։

ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ հերթական սննդի փաթեթը կազմակերպության մեծ բարեկամ և բարերար, բժշկուհի, տիկին ՏԱԹԵՎԻԿ ՍԱ...
05/05/2026

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ հերթական սննդի փաթեթը կազմակերպության մեծ բարեկամ և բարերար, բժշկուհի, տիկին ՏԱԹԵՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ կողմից «ՀՐԱՏԱՊ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ծրագրի շրջանակներում՝ աջակցությամբ հոգաբարձուների խորհրդի անդամ և բարերար տիկին ՌԱՅԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, բարերար պարոն, ՌՈԲԵՐՏ ԲԱԴԱԼՅԱՆԻ, ԼՈՒՏԻԿ և ԱՊՐԻ ընկերությունների, ցուցաբերվեց կարիքի մեջ գտնվող ևս մեկ ընտանիքի երեխաներին:
Հիմնադրամի տնօրինությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում տիկին Սարգսյանին, պարոն Բադալյանին, տիկին Մանուկյանին և ընկերություններին ցուցաբերած մշտական հոգատարության և կարիքավորներին աջակցելու համար։

ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ երկարամյա գործընկերն ու աջակիցն է Սևան քաղաքի «ՎԵՐԺԻՆԵ» հագուստի սրահը: Ընկերության տնօ...
05/05/2026

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ երկարամյա գործընկերն ու աջակիցն է Սևան քաղաքի «ՎԵՐԺԻՆԵ» հագուստի սրահը: Ընկերության տնօրեն, բարերար պարոն ՄԱԿԻՉ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ տարիներ շարունակ աջակցում է կյանքի դժվարին պայմաններում հայտնված մանուկներին, նաև պարբերաբար հագուստ ու կոշիկ է նվիրաբերում: Ահա հերթական հագուստի, կոշիկների խմբաքանակը նվիրաբերվեց, որը բաժանվել է տասնյակ ընտանիքների: Կազմակերպությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում պարոն Համբարձումյանին, նաև սրահի աշխատակիցներին մշտական աջակցության և երեխաների կողքին լինելու համար:

ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ հոգաբարձուների խորհուրդը, տնօրինությունը, աշխատակազմը ջերմորեն շնորհավորում են կազմակեր...
01/05/2026

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ հոգաբարձուների խորհուրդը, տնօրինությունը, աշխատակազմը ջերմորեն շնորհավորում են կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ և մեծ բարեկամ, Հրազդան համայնքի ղեկավար, պարոն ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ծննդյան օրվա առթիվ:
Հարգարժան պարոն Միքայելյան շնորհավորում ենք Ձեզ այս հրաշալի օրվա առթիվ և մաղթում քաջառողջություն, արևշատություն, երկար տարիների կյանք, սեր և երջանկություն:
Թող որ Ձեր օրերը այս երկրի վրա լինեն լեցուն սիրով, հույսով ու բերկրանքով: Այս տարեդարձը Ձեզ համար թող լինի անսպառ ուրախության, նորանոր ձեռքբերումների, հաջողությունների և բարի նպատակների իրականացման սկիզբ:
Թող Ձեր ամեն նոր բացվող օրը լինի Տիրոջ օրհնությամբ և բարի լուրերով, իսկ Դուք շրջապատված լինեք սիրով ու ջերմությամբ, թանկագին ու սիրելի մարդկանցով:
Աստված օրհնի և պահապան լինի Ձեզ ու Ձեր ընտանիքին:
Շնորհակալ ենք, որ կաք և մեր կողքին եք:

ՍԻՐՈՎ ՄԻՇՏ ՁԵՐ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Երեխաների Աջակցության Հիմնադրամի սոցիալական աշխատող Ռուզաննա Շախյանը և ցերեկային կենտրոնի շահառու մի քանի ծնողներ մասնակ...
30/04/2026

Երեխաների Աջակցության Հիմնադրամի սոցիալական աշխատող Ռուզաննա Շախյանը և ցերեկային կենտրոնի շահառու մի քանի ծնողներ մասնակցեցին «Անձի Ֆունկցիոնալության միջազգային դասակարգման» վերաբերյալ դասընթացին։ Դասընթացն իրականացվեց «Հուսո տուն» բարեգործական կենտրոն հիմնադրամի կողմից, որը նախատեսված է Ֆունկցիոնալության գնահատման և մշտադիտարկման կարողությունների զարգացմանը Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։

ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ

Երեխաների աջակցության հիմնադրամի մեծ բարեկամ և բարերար, պարոն ՌՈԲԵՐՏ ԲԱԴԱԼՅԱՆԻ կողմից նվիրաբերվեց հաճար/փարինջ, որը «ՀՐԱ...
28/04/2026

Երեխաների աջակցության հիմնադրամի մեծ բարեկամ և բարերար, պարոն ՌՈԲԵՐՏ ԲԱԴԱԼՅԱՆԻ կողմից նվիրաբերվեց հաճար/փարինջ, որը «ՀՐԱՏԱՊ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ծրագրի շրջանակներում կհատկացվի մեր շահառու հանդիսացող կարիքավոր ընտանիքների երեխաներին:
Հիմնադրամի տնօրինությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում պարոն Բադալյանին կարիքավոր երեխաներին մշտապես աջակցելու համար։

ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ

28/04/2026

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, կազմակերպվում է միջոցառում՝ հիմնադրամի շահառու երեխաներին ուրախացնելու, երջանիկ պահեր պարգևելու նպատակով։
Կարիք ունենք մուլտհերոսների և խաղավարների՝ իրենց 1-2 ժամյա ծրագրերով:
Բոլոր ցանկացողները կարող են միանալ և իրենց մասնակցությամբ, նվերներով կամ խաղերով ուրախություն պարգևել երեխաներին։
Սիրով սպասում ենք Ձեր արձագանքներին և մասնակցությանը 💛 ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ

Երեխաների աջակցության հիմնադրամի հերթական սննդի փաթեթը կազմակերպության մեծ բարեկամ և բարերար,  պարոն ՌԱՖԻԿ ԲԱԲԱՅԱՆԻ կողմ...
25/04/2026

Երեխաների աջակցության հիմնադրամի հերթական սննդի փաթեթը կազմակերպության մեծ բարեկամ և բարերար, պարոն ՌԱՖԻԿ ԲԱԲԱՅԱՆԻ կողմից «ՀՐԱՏԱՊ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ծրագրի շրջանակներում՝ աջակցությամբ հոգաբարձուների խորհրդի անդամ և բարերար տիկին ՌԱՅԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, ԼՈՒՏԻԿ և ԱՊՐԻ ընկերությունների, ցուցաբերվեց կարիքի մեջ գտնվող ևս մեկ ընտանիքի երեխաներին:
Հիմնադրամի տնօրինությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում պարոն Բաբայանին, տիկին Մանուկյանին և ընկերություններին ցուցաբերած մշտական հոգատարության և կարիքավորներին աջակցելու համար։

ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ

Երեխաների աջակցության հիմնադրամի աշխատակազմը և կամավորական կորպուսը այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուր...
24/04/2026

Երեխաների աջակցության հիմնադրամի աշխատակազմը և կամավորական կորպուսը այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Նրանք խոնարհեցին ծաղիկներ՝ իրենց հարգանքը փոխանցելով նրանց, ովքեր 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից ենթարկվեցին ցեղասպանության՝ միայն իրենց հայկական ինքնության համար։

Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որի ընթացքում ավելի քան 1.5 միլիոն հայեր դաժանորեն սպանվեցին, իսկ հարյուր հազարավորներ զրկվեցին իրենց հայրենիքից և դարձան վտարանդի՝ ցրվելով աշխարհով մեկ։ Այս ողբերգությունը ոչ միայն ազգային, այլև համամարդկային ցավ է, որը հիշեցնում է մարդկությանն իր պատասխանատվության մասին՝ կանխելու նման հանցագործությունների կրկնությունը։

Այցելությունը խորհրդանշական էր՝ որպես հիշողության, հարգանքի և արդարության պահանջի արտահայտություն։ Ոչ ոք չի մոռացվի, և ոչինչ չի մոռացվի։
Ուխտագնացության բոլոր ծախսերը կատարվել են կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ, արժանապատիվ ՄՈՎՍԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ կողմից, որի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը:

ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ

Address

A. Alaverdyan Street 16
Hrazdan
2301

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37493894276

Alerts

Be the first to know and let us send you an email when Երեխաների Աջակցության Հիմնադրամ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Երեխաների Աջակցության Հիմնադրամ:

Share