Իջևանի համայնքապետարան

Իջևանի համայնքապետարան Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Իջևանի համայնքապետարան, Public & Government Service, Erevanyan 6, Ijevan.

‼️ՈւշադրությունՀարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ բացօթյա լողավազանը գործում է 11:00-19:00, խորությունը կազմում է ...
02/06/2026

‼️Ուշադրություն

Հարգելի քաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ բացօթյա լողավազանը գործում է 11:00-19:00,
խորությունը կազմում է 90 սմ-ից մինչև 140 սմ։

Մինչև 12 տարեկան երեխաները լողավազանից կարող են օգտվել միայն ծնողի կամ օրինական ներկայացուցչի անմիջական հսկողությամբ և ներկայությամբ։

🎉Կրկես, պաղպաղակի հյուրասիրություն և երգ ու պար. Մանուկների տոնը ԻջևանումԼուսանկարներ👇
01/06/2026

🎉Կրկես, պաղպաղակի հյուրասիրություն և երգ ու պար. Մանուկների տոնը Իջևանում

Լուսանկարներ👇

Իջևանի մարզադպրոցում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն՝ նվիրված Նվեր Շահնազարյանի հիշատակին: Մրցաշարին մասնակ...
01/06/2026

Իջևանի մարզադպրոցում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն՝ նվիրված Նվեր Շահնազարյանի հիշատակին:

Մրցաշարին մասնակցել են պատանի ըմբիշներ` ՀՀ տարբեր քաղաքներից։

Հուշամրցաշարի բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։

Առաջնությանն աջակցել են Իջևանի համայնքապետարանը, Տավուշի մարզպետարանը և Նվեր Շահնազարյանի ընկերները։

🏊‍♂️🌳🎡Ուրախ եմ նշել, որ այս տարի  ձեր ամառային ժամանցը կարող եք անցկացնել Իջևան քաղաքի նորաբաց բացօթյա լողավազանում, վայ...
01/06/2026

🏊‍♂️🌳🎡Ուրախ եմ նշել, որ այս տարի ձեր ամառային ժամանցը կարող եք անցկացնել Իջևան քաղաքի նորաբաց բացօթյա լողավազանում, վայելել հաճելի հանգիստ, ինչպես նաև խաղալ և զբոսնել նորովի վերաբացված զբոսայգում։

🎈Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ և մանկավարժներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ 🌍👧🧒
Այս լուսավոր և ջերմ տոնը ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ երեխաները մեր կյանքի ամենաթանկ արժեքն են, մեր ներկայի ուրախությունն ու մեր ապագայի հույսը։ Յուրաքանչյուր երեխա արժանի է ապրելու խաղաղ, ապահով ու սիրով լի միջավայրում, ունենալու անհոգ մանկություն, կրթվելու, երազելու և իր նպատակներին հասնելու հավասար հնարավորություններ։ ✨💙
Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է պաշտպանել երեխաների իրավունքները, լսել նրանց ձայնը, աջակցել նրանց նախաձեռնություններին և ստեղծել այնպիսի համայնք, որտեղ յուրաքանչյուր փոքրիկ իրեն զգա սիրված, գնահատված ու պաշտպանված։ 🤍

Սիրելի՛ փոքրիկներ,
թող ձեր մանկությունը լցված լինի ժպիտով, երջանիկ պահերով, ջերմությամբ և անսահման երազանքներով։ Թող ձեր աչքերի փայլը երբեք չմարի, իսկ յուրաքանչյուր օրը ձեզ պարգևի նոր հաջողություններ ու գեղեցիկ հիշողություններ։ 🌈☀️🎉

Ուրախ եմ նշել, որ այս տարի ձեր ամառային ժամանցը կարող եք անցկացնել Իջևան քաղաքի նորաբաց բացօթյա լողավազանում, վայելել հաճելի հանգիստ, ինչպես նաև խաղալ և զբոսնել նորովի վերաբացված զբոսայգում։ 🏊‍♂️🌳🎡
Թող այդ վայրերը դառնան ձեր ուրախ ծիծաղի, նոր ընկերությունների և ամենաջերմ մանկական հիշողությունների կենտրոնը։ 💚
Իջևանի համայնքապետարան_ը շարունակելու է անել հնարավոր ամեն ինչ՝ երեխաների բարեկեցիկ և արժանապատիվ ապագան ապահովելու համար։
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, անհոգ մանկություն և անսահման երջանկություն։ 💐
Սիրով՝
Իջևան համայնքի ղեկավար
Արթուր Ճաղարյան

Սիրելի՛ երեխաներ և ծնողներ,սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու  Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական...
31/05/2026

Սիրելի՛ երեխաներ և ծնողներ,

սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը։

Փոքրիկների համար ելույթ կունենա Երևանի պետական կրկեսը։

Սպասվում են ուրախ խաղեր, երգ ու պար, մրցույթներ, անակնկալներ և շատ բարձր տրամադրություն։

📅 Օր՝ հունիսի 1
📍 Վայր՝ Շատրվանների հրապարակ
🕛 Ժամ՝ 12:00

30/05/2026

Երիտասարդների առօրյան և հաճելի ժամանցի կազմակերպումը` համայնքապետարանի ուշադրության կենտրոնում

Հարգելի քաղաքացիներ, Իջևանի համայնքապետարանը  քաղաքային զբոսայգու նորաբաց լողավազանում աշխատելու է հրավիրում հսկիչ֊փրկար...
29/05/2026

Հարգելի քաղաքացիներ,

Իջևանի համայնքապետարանը քաղաքային զբոսայգու նորաբաց լողավազանում աշխատելու է հրավիրում հսկիչ֊փրկարարների։

Թեկնածուները պետք է լինեն ֆիզիկապես առողջ, կարողանան գերազանց լողալ և տիրապետեն առաջին բուժօգնության կանոններին։

Դիմումը և ինքնակենսագրականը կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեին կամ առձեռն ներկայացնել համայնքապետարանի «Քաղաքացիների սպասարկման գրասենյակ»։

🇦🇲 Մայիսի 28-ին Իջևանի «Մայր Հայաստան» հուշահամալիրին հարակից Հերոսների պուրակում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրվ...
28/05/2026

🇦🇲 Մայիսի 28-ին Իջևանի «Մայր Հայաստան» հուշահամալիրին հարակից Հերոսների պուրակում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված Հանրապետության օրվան։ 🇦🇲

Միջոցառման ընթացքում երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներով հանդես եկան Իջևան համայնքի կրթամշակութային հաստատությունների սաները և ուսուցիչները՝ տոնական տրամադրություն պարգևելով ներկաներին։ 🎶💃🕺

🇦🇲Ներկաները նաև ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին հայրենիքի համար նահատակվածներին նվիրված խաչքարին՝ հարգանքի տուրք մատուցելով մեր հերոսների անմար հիշատակին։ 🌺🇦🇲

Փա՛ռք մեր հերոսներին։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։ 🇦🇲

🇦🇲🇦🇲🇦🇲 Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրվա կապակցությա...
28/05/2026

🇦🇲🇦🇲🇦🇲 Սիրելի՛ հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրվա կապակցությամբ։ 🎉🇦🇲

🇦🇲 Մայիսի 28-ը մեր ժողովրդի պատմության ամենափառավոր ու խորհրդանշական էջերից մեկն է։ Այս օրը մարմնավորում է հայ ժողովրդի անկոտրում կամքը, ազատության հանդեպ հավատն ու պետականություն կառուցելու վճռականությունը։ 💪🇦🇲

🇦🇲 Սարդարապատի հերոսամարտով կերտված հաղթանակը դարձավ մեր պետականության վերածննդի հիմքը և ապացուցեց, որ միասնական ու հայրենասեր ժողովուրդը կարող է հաղթահարել ամենադժվար փորձությունները։ ✨🇦🇲

🇦🇲 Այս կարևոր օրը ևս մեկ անգամ պարտավորեցնում է մեզ պահպանել և ամրապնդել մեր անկախ պետականությունը, սիրով ու պատասխանատվությամբ կառուցել մեր համայնքն ու հայրենիքը՝ հանուն գալիք սերունդների։ 🤝🇦🇲

🇦🇲 Թող Հանրապետության օրը յուրաքանչյուր հայի սրտում արթնացնի ազգային հպարտությունը, միասնության ուժն ու խաղաղ, զարգացող Հայաստանի հավատը։ ❤️🇦🇲

Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, առողջություն, նոր հաջողություններ և անսպառ ուժ՝ հանուն մեր հայրենիքի զարգացման։ 🌿🇦🇲

🇦🇲🇦🇲🇦🇲 Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։ 🇦🇲🇦🇲🇦🇲

Իջևան համայնքի ղեկավար`
Արթուր Ճաղարյան 🇦🇲

Address

Erevanyan 6
Ijevan
4001

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+374374 4 21 38

Alerts

Be the first to know and let us send you an email when Իջևանի համայնքապետարան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Իջևանի համայնքապետարան:

Share