ՄՍԾ Ջերմուկի տարածքային կենտրոն

ՄՍԾ Ջերմուկի տարածքային կենտրոն Հարցերի դեպքում դիմել զանգերի կենտրոն՝ 114:

Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) միավորում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնները։

Ծառայությունն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում, կյանքի դժվարին ի

րավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքների գնահատում և բավարարում, կայուն զբաղվածության ապահովմանը միտված պայմանների ստեղծում, բժշկասոցիալական փորձաքննության իրականացում, աջակցող միջոցների տրամադրում և այլն։

Միասնական սոցիալական ծառայությունն իրականացնում է բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական և ամբողջական գնահատման, սոցիալական աշխատանքի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։

Սոցիալական ծառայությունների միասնական համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս բարձրացնել սոցիալական ծառայությունների որակը և ապահովել ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան բազմաբնույթ ու ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում։

ՀՀ-ում գործում է ՄՍԾ 49 տարածքային կենտրոն։
Հարցերի դեպքում դիմել զանգերի կենտրոն՝ 114։

📌 ԱՍՀ նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Արևիկ Ստեփանյանը «Արմենպրես Podcast» նախագծում խոսել է երեխաներին տ...
01/06/2026

📌 ԱՍՀ նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Արևիկ Ստեփանյանը «Արմենպրես Podcast» նախագծում խոսել է երեխաներին տրամադրվող ծառայությունների, պետության հոգածության ներքո գտնվող երեխաների խնամքի կազմակերպման, խնամատարության ինստիտուտի զարգացման և ոլորտային մի շարք ուղղություններով իրականացվող աշխատանքների մասին։

✅ Հղում՝ https://www.youtube.com/watch?v=_mISgnwjdVs&t=1s

📢 Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մ...
01/06/2026

📢 Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանում անցկացված «Դպրոցական ավագանու» նիստին։

Միջոցառմանը մասնակցել են 9-րդ դասարանի 64 աշակերտներ, ովքեր մեկ օրով ստանձնել են Երևան քաղաքի ավագանու անդամների դերը և ներկայացրել զեկույցներ թմրամիջոցների օգտագործման և տարածման կանխարգելման, երեխաների ձայնը լսելի դարձնելու, աղբահանության, թափառող շների, ինչպես նաև շենքերի աղտոտվածության խնդիրների վերաբերյալ։

✅ Տաթևիկ Ստեփանյանը շնորհավորել է մասնակիցներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ և ընդգծել նրանց հիմնարար իրավունքների՝ զարգանալու, կրթություն ստանալու, պաշտպանված ու սիրված լինելու կարևորությունը։

Հարցուպատասխանի ընթացքում նախարարի տեղակալը պատասխանել է երեխաներին հուզող հարցերին, քննարկել նրանց պատկերացմամբ Երևան քաղաքում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները։

01/06/2026

Հարգելի՛ քաղաքացիներ,
Կազմակերպություններում առկա են թափուր աշխատատեղեր հետևյալ աշխատանքների գծով՝
✅ Ֆաբրիկայի տեխնոլոգիական սպասարկման վերապատրաստման մասնագետ (առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում)
✅ Անվտանգության աշխատակից
✅ Խորոված անող
✅ Բուժքույր
✅ Վաճառողուհի(զարդերի խանութ)
✅ Վաճառողուհի(օծանելիքի խանութ)
✅ Վաճառող( շինանյութի խանութ)
✅ Ընտանեկան սրճարանի աշխատակից
✅ Դեղագետ
✅ Բանվոր
✅ Մատուցող
✅ Մաքրուհիներ
✅ Բարմեն
✅ Հացթուխ
✅ Աղցանագործ
✅ Սպասք լվացող
✅ Ճաշարանի մատենավար
✅ Բուժական մասի մատենավար
✅ Ընդունարանի աշխատակից
✅ Խոհարար
✅ Խոհարարի օգնական
✅ Լվացքարար
✅ Ֆուտբոլի մարզիչ
✅ Վոլեյբոլի մարզիչ
✅ Լողի մարզիչ
✅ Պահակ
Վերոնշյալ թափուր աշխատատեղերի համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետը՝ 30.06.2026թ։
🏢Մանրամասների համար կարող եք մոտենալ Ջերմուկի տարածքային կենտրոն կամ զանգահարել
☎️ 060 652868 հեռախոսահամարով։

Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։Այս օրը ևս մ...
01/06/2026

Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Այս օրը ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ երեխաները մեր կյանքի ամենամեծ արժեքն են, մեր ապագայի հույսն ու ուժը։ Յուրաքանչյուր երեխա արժանի է մեծանալու սիրո և հոգատարության ապահով ու երջանիկ միջավայրում՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում կամ ինչ սոցիալական պայմաններում:

Մեր պարտականությունն է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք սովորել, զարգանալ, բացահայտել իր տաղանդներն ու երազանքները։ Այդ նպատակով պետությունը շարունակում է ներդրումներ կատարել կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում՝ ընդլայնելով նրանց համար հասանելի հնարավորությունները։

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են գտնվում նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները։ Մենք շարունակում ենք զարգացնել այն ծառայություններն ու ծրագրերը, որոնք աջակցում են առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող և սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքներում ապրող երեխաներին՝ ապահովելով նրանց իրավունքների լիարժեք իրացումն ու կյանքի որակի բարելավումը։

Համոզված եմ, որ ամենաերջանիկ երեխան այն երեխան է, որը մեծանում է ընտանիքում՝ շրջապատված սիրով, խնամքով և աջակցությամբ։ Այդ պատճառով շարունակաբար զարգացվում են ընտանիքակենտրոն ծառայությունները, որպեսզի անհրաժեշտ աջակցությունը հասնի յուրաքանչյուր ընտանիքի ժամանակին և արդյունավետ կերպով։

Սիրելի´ երեխաներ, ձեր ժպիտը, հաջողություններն ու երազանքները մեր երկրի ապագան են։ Մաղթում եմ ձեզ անհոգ մանկություն, առողջություն, ջերմություն և բազմաթիվ հաջողություններ։

Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ 🫶👧👦

01/06/2026

👧 👦 Ազատ, սիրված ու երջանիկ. երեխաները խոսում են իրենց իրավունքների և դրանց պաշտպանության կարևորության մասին։

30/05/2026

Կառավարության աջակցությամբ՝ 3,700-ից ավելի ընտանիք տուն կունենա․

16 միլիոն դրամ՝ սեփական տան համար։ ՀՀ Կառավարությունը կրկին հնարավորություն է տալիս սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին օգտվել բնակապահովման ծրագրից և ստանալ 16 միլիոն դրամ աջակցություն՝ անհատական բնակելի տուն կառուցելու համար։

Ծրագիրը վերաբացվել է 2026 թվականի մարտի 20-ին։ Այս փուլում 1,417 ընտանիք կմիանա առաջին փուլում արդեն աջակցություն ստացած 2,319 շահառուներին։ Արդյունքում` 3,736 ընտանիք կունենա սեփական տուն՝ մինչև 2027 թվականի ավարտը։

Սեփական տուն ունենալը պետք է լինի ոչ թե հեռավոր նպատակ, այլ իրական հնարավորություն։ Այս ծրագիրը հենց դրա համար է։

Դիտեք տեսանյութը՝ տեղեկանալու, թե ովքեր կարող են դիմել ծրագրին։

Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկի տարածքային կենտրոնում  Վայոց ձորի մարզի  ՏՄԱԿ- ի հետ ակտիվ համագործակցությամբ,...
29/05/2026

Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկի տարածքային կենտրոնում Վայոց ձորի մարզի ՏՄԱԿ- ի հետ ակտիվ համագործակցությամբ, տեղի ունեցավ հանդիպում դրական ծնողավարում թեմայով։
✅ Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդյունավետ հաղորդակցության, դրական դաստիարակության և ծնող-երեխա հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մի շարք կարևոր թեմաներ։
✅ Ծնողավարման թեմայով քննարկումը կարևոր հարթակ է՝ ուղղված ծնողական հմտությունների զարգացմանը, երեխաների կարիքների ճիշտ ընկալմանը և ընտանիքում առողջ ու աջակցող միջավայրի ձևավորմանը։
📍Դեպքերի վարման ժամանակ կարևորում ենք նման վերապատրաստումները՝ որպես ընտանիքների հզորացման և երեխաների լավագույն շահի ապահովման կարևոր բաղադրիչ։

📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգաց...
27/05/2026

📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) համագործակցության շրջանակում իրականացվող բնակարանային ապահովության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով։

Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը։ Համակարգողը պատասխանատու է ծրագրային գործողությունների արդյունավետ պլանավորման, իրականացման, մշտադիտարկման և համապարփակ վերահսկման համար։

📌 Ծրագրի համակարգողի (Project Coordinator) թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://mlsa.am/competition/188 ։

📢 Բյուջետային գործընթացի կազմակերպման աշխատանքներում կարևորելով  քաղաքացիական հասարակության ներգրավումն ու մասնակցությու...
27/05/2026

📢 Բյուջետային գործընթացի կազմակերպման աշխատանքներում կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավումն ու մասնակցությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Եվրոպական Միության աջակցությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում։

Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, գլխավոր քարտուղար Արտակ Մանգասարյանը, նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

📌 Նախարարության աշխատակիցները ներկայացրել են երեխաների, կանանց և մարդկանց թրաֆիքինգի, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտների 2027 թ․ բյուջետային գործընթացի, մասնավորապես՝ 2027-2029 թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ցուցանիշները, բյուջետային հայտերի որակի գնահատման մեխանիզմներն ու արդյունքները, ինչպես նաև նոր նախաձեռնությունները։

Կարևորելով բյուջետավորման և ֆինանսական պլանավորման հարցում հասարակության ներգրավվածությունն ու մասնակցությունը՝ բանախոսներն ընդգծել են, որ պետական ռեսուրսների արդյունավետ բաշխման գործընթացը կարևոր նախապայման է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց մատուցելու հասցեական և լիարժեք ծառայություններ։

✅ Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ ներկաները խոսել են մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնման, խնամքի կազմակերպման նոր գործիքակազմի, պետություն-քաղհասարակության համագործակցության ամրապնդման և այլ հարցերի շուրջ։

Հանրային քննարկումը կազմակերպվել էր ԱՍՀ նախարարության և Եվրոպական Միության համագործակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան (2-րդ փուլ)» ծրագրի շրջանակում։

27/05/2026

📌 ԱՍՀ նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը «Արմենպրես Podcast» նախագծում խոսել է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության, անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցների տրամադրման գործընթացների մասին։

✅ Հղում՝ https://www.youtube.com/watch?v=rdSD_D3Rzu0

Address

Քաղաք Ջերմուկ Ձախափնյակ 2-3
Jermuk

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37455521375

Alerts

Be the first to know and let us send you an email when ՄՍԾ Ջերմուկի տարածքային կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՄՍԾ Ջերմուկի տարածքային կենտրոն:

Share