05/06/2026
📢 Դրամաշնորհային մրցույթ / Call for Proposals
English text below ⤵️
📢 Դրամաշնորհային մրցույթ / Call for Proposals
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երկխոսության․ Փուլ II» ծրագրի շրջանակում հայտարարվում է դրամաշնորհային մրցույթ։
Մրցույթի նպատակն է աջակցել ՀՀ Արարատի մարզի՝ Արարատ խոշորացված համայնքի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի սահմանամերձ համայնքներում, ինչպես նաև Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայրում և Արմավիրի մարզի Մարգարա բնակավայրում տեղական մակարդակում նախաձեռնվող համայնքահեն ծրագրերին։
Դրամաշնորհային նախաձեռնությունները պետք է նպաստեն հակամարտությունների փոխակերպմանը՝ ուղղված լինելով հակամարտությունից տուժած բնակչության կենսապայմանների բարելավմանը, մարդկային անվտանգության և համայնքային դիմակայունության ամրապնդմանը, հետհակամարտային վերականգնմանը և սոցիալական համախմբման խթանմանը։
Դրամաշնորհային առաջարկներ կարող են ներկայացնել Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները և շահույթ չհետապնդող այլ կազմակերպությունները, որոնք ունեն ֆիզիկական ներկայություն, փաստացի հասանելիություն և տեղական մակարդակում ներգրավվածության ապացուցելի փորձ թիրախային տարածքներում։
Առաջնահերթ թեմատիկ ուղղություններն են՝
✅ շրջակա միջավայր / կլիմա / էներգիա,
✅ երիտասարդություն, խաղաղություն և անվտանգություն,
✅ կանանց հզորացում,
✅ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և ներառական ենթակառուցվածքներ,
✅ կրթություն, ներառյալ՝ խաղաղության կրթություն,
✅ տրավմայի հաղթահարում,
✅ սոցիալական համերաշխություն
✅ ներառական զարգացման նախաձեռնություններ,
✅ թվային ներառում,
✅ տրանսպորտ և տեղական կապակցվածություն։
💰 Դրամաշնորհի չափը՝ 23,000–90,000 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր ծրագրի համար
⏳ Իրականացման առավելագույն ժամկետը՝ 16 ամիս
📅 Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թ․ հուլիսի 03, ժամը 18։00
Հայտադիմումը, բյուջեի ձևաթուղթը և անհրաժեշտ կից փաստաթղթերը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝
📧 [email protected]
Էլ․ նամակի թեմայի տողում խնդրում ենք նշել՝
“EU4Dialogue Phase II - Grant Scheme”
🔗 Մրցույթի մանրամասները հասանելի են այստեղ՝
https://procurement-notices.undp.org/view_notice.cfm?notice_id=98846
ℹ️ Շահագրգիռ դիմորդների համար տեղեկատվական/խորհրդատվական հանդիպումը կկայանա 2026 թ․ հունիսի 08-ին, ժամը 16։00-ին՝ Zoom հարթակում։ Գրանցումը պարտադիր է։ Zoom գրանցման հղում՝
https://undp.zoom.us/meeting/register/3R6NEQanS3qWWQuelNJ6-A
⚠️ Ուշացած կամ թերի հայտերը չեն դիտարկվի։ Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ներկայացնել միայն մեկ հայտ։ Հայտը ներկայացնելուց հետո առաջարկի վերանայված տարբերակներ չեն ընդունվի։
***
UNDP is pleased to announce a Call for Proposals under the EU-funded “EU4Dialogue - Phase II” project.
The Call aims to support locally led grassroots initiatives in the priority border communities of Ararat region - Ararat consolidated community, Gegharkunik, Syunik, Vayots Dzor and Tavush regions, as well as Shirak region - Akhurik settlement - and Armavir region - Margara settlement.
The initiatives should contribute to conflict transformation by improving the living conditions of conflict-affected populations, strengthening human security and community resilience, supporting post-conflict recovery, and promoting social cohesion.
Eligible civil society organizations, foundations and other non-profit organizations registered in Armenia, with physical presence, demonstrated access and local-level engagement in the target areas, are invited to submit grant proposals.
The thematic priorities of the Call are:
✅ environment / climate / energy,
✅ youth, peace and security,
✅ women’s empowerment,
✅ disability rights and inclusive infrastructure,
✅ education, including peace education,
✅ trauma healing,
✅ social solidarity,
✅ inclusive development initiatives
✅ digital inclusion,
✅ transport and local connectivity.
💰 Grant amount: USD 23,000–90,000 per project
⏳ Maximum implementation period: 16 months
📅 Submission deadline: 03 July 2026, 18:00
The completed application form, budget form and all required supporting documents should be submitted electronically to:
📧 [email protected]
Please indicate the following subject line:
“EU4Dialogue Phase II - Grant Scheme”
🔗 Full details of the Call are available here:
https://procurement-notices.undp.org/view_notice.cfm?notice_id=98846
ℹ️ A consultation meeting for interested applicants will be held on 08 June 2026 at 16:00 via Zoom. Registration is required.
Zoom registration link: https://undp.zoom.us/meeting/register/3R6NEQanS3qWWQuelNJ6-A
⚠️ Late or incomplete applications will not be considered. Each organization may submit only one application. Once submitted, revised versions of proposal documents will not be accepted.
European Union in Armenia