Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդ

  • Home
  • Armenia
  • Kapan
  • Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդ

Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդ Ի նպաստ մեր համայնքին

Խորհրդի նպատակն է ակտիվացնել երիտասարդների ներգրավվածությունը համայնքային գործընթացներին, բացահայտել Կապանում երիտասարդների կարծիքով համայնքի հիմնախնդիրները և առաջարկել լուծման ուղիներ՝ ծրագրեր, հնարավորության դեպքում իրականացնել։
Խորհրդի հիմանական գործունեությունը իրենից ներկայացնում է մեր կողմից մշակված իրականցումը:

🇦🇲Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը շարունակում է բացահայտել Հայաստանի տեսարժան վայրերը 📌Մայիսի 1-3-ը...
04/05/2026

🇦🇲Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը շարունակում է բացահայտել Հայաստանի տեսարժան վայրերը

📌Մայիսի 1-3-ը Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը իրականացրեց հետաքրքիր և բովանդակալից այց դեպի Տավուշի մարզ՝ նպատակ ունենալով բացահայտել Հայաստանի պատմամշակութային և բնական հարստությունները 🌿

🚐 Ճանապարհին կանգառ ունեցանք Սիսիանում՝ հիանալով Մելիք Թանգու հինավուրց կամրջով, ինչպես նաև այցելեցինք Վայոց Ձորի հայտնի Թռչունների քարանձավ, որը եզակի հնագիտական արժեք է կրում։

🏞 Տավուշում մեր երթուղին ներառում էր՝
⛪ Ջուխտակ վանքը
⛪ Հաղարծին վանական համալիրը
🌲 Պարզ լիճը՝ իր աննկարագրելի բնությամբ
🦌 Ազնվացեղ եղջերուների բուծման կենտրոնը
⛪ Գոշավանքը
🌄 Դիլիջանի տեսարժան վայրերը

🧷Այս այցը՝ ինչպես մեր նախորդ շրջագայությունները, ոչ միայն հնարավորություն տվեց մեզ ծանոթանալ Հայաստանի մշակութային ժառանգությանը, այլ նաև արժևորել մեր պատմական վայրերի պահպանության կարևորությունը 🤍

❤️Հատուկ շնորհակալություն համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին՝ այսպիսի հնարավորություն ընձեռելու համար

Ապրիլի 24-ը մեզ համար միայն օրացուցային թիվ չէ: Դա մեր ժողովրդի հավաքական հիշողության բաց վերքն է, որը տարիների հետ չի ս...
24/04/2026

Ապրիլի 24-ը մեզ համար միայն օրացուցային թիվ չէ: Դա մեր ժողովրդի հավաքական հիշողության բաց վերքն է, որը տարիների հետ չի սպիանում, այլ դառնում է ուժ ու պարտավորություն։

Ավելի քան մեկ դար առաջ մեր նախնիներին զրկեցին տնից, հայրենիքից ու կյանքից միայն այն պատճառով, որ նրանք հայ էին։ Փորձեցին լռեցնել մեր աղոթքը, ջնջել մեր գիրը և մարել մեր օջախները։

Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ, իսկ մոռացումը՝ հանցագործություն սեփական արմատների դեմ։ Հիշել՝ նշանակում է թույլ չտալ, որ աշխարհի լռությունը հաղթի արդարությանը։

Յուրաքանչյուրս մեր ներսում կրում ենք այն 1.5 միլիոն լույսերի մի մասնիկը։ Եվ այդ լույսը պարտավորեցնում է լինել ավելի լավը, քան երեկ էինք, պարտավորեցնում է սիրել ու շենացնել մեր երկիրը։

Հիշում ենք և պահանջում։🙏

ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ ՄՏՆԵԼ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՌԻՆԳՍիրո՞ւմ ես ինտելեկտուալ մարտահրավերներ, արագ հարցեր և հաղթել, 16+ ես և վստահ ես քո գի...
17/04/2026

ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ ՄՏՆԵԼ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՌԻՆԳ
Սիրո՞ւմ ես ինտելեկտուալ մարտահրավերներ, արագ հարցեր և հաղթել, 16+ ես և վստահ ես քո գիտելիքների վրա, ուրեմն այս խաղը հենց քեզ համար է։ 😍
Ի՞նչ է սպասվում քեզ.
🔹 Անհատական պայքար՝ որտեղ ամեն ինչ կախված է միայն քեզնից։
🔹 Դրամատիկ «Թույլ օղակ» փուլ՝ սխալվելու իրավունք չկա։
✨ «Ուղեգիր» դեպի եզրափակիչ մարզային փուլ՝ լավագույն 6-յակի համար։
💰Իրական ԴՐԱՄԱԿԱՆ մրցանակ՝ հաղթողին։
⏳ Մի՛ հապաղիր. Հայտերի լրացման վերջնաժամկետը ապրիլի 27-ն է։
Հայտի հղումը՝ https://forms.gle/nCRetZhJPDxLyzeL8

Մի՛ եղիր թույլ օղակը, եղի՛ր հաղթողը։🧠

06/04/2026

Սուրբ Զատիկը ոչ միայն սիրված ավանդույթների, այլև մեծ խորհրդի տոն է։ Նպատակ ունենալով արժևորել մեր ազգային-եկեղեցական տոները և բարձրացնել իրազեկվածությունը մեր համաքաղաքացիների շրջանում՝ մեր անցկացրած վիկտորինայի ընթացքում զրուցել ենք տարբեր սերնդի ներկայացուցիչների հետ, լսել հետաքրքիր պատասխաններ ու բաժանել տոնական տրամադրություն։😍

Թող այս տոնական օրհնությունը մեզ ուղեկցի ողջ տարվա ընթացքում։✨Քրիստոս յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի: 🙏...
05/04/2026

Թող այս տոնական օրհնությունը մեզ ուղեկցի ողջ տարվա ընթացքում։✨
Քրիստոս յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի: 🙏✨

Գարնանային ժպիտներ ձյունածածկ փողոցներում. 🥰Կապանի փողոցներում այսօր տիրում էր ջերմություն և տոնական տրամադրություն։ Մար...
08/03/2026

Գարնանային ժպիտներ ձյունածածկ փողոցներում. 🥰
Կապանի փողոցներում այսօր տիրում էր ջերմություն և տոնական տրամադրություն։
Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, Երիտասարդական խորհրդի և կենտրոնի անդամները շրջեցին փողոցներով՝ տոնական անակնկալներ մատուցելով կանանց և աղջիկներին։
Համայնքի ղեկավարի անունից սիրով բաժանվեցին գեղեցիկ ծաղիկներ և քաղցրավենիք։ Անցորդներին բաժանվեցին նաև բացիկներ։ Այդ բացիկները յուրահատուկ էին նրանով, որ պարունակում էին մեր համայնքի տարբեր ոլորտներում աշխատող, համայնքի կյանքում ներդրում ունեցող կանանց կողմից գրված անկեղծ ու ներշնչող բարեմաղթանքներ։
Շնորհավոր Մարտի 8։ 🌸
Թող ծաղիկները երբեք չպակասեն, միշտ զգաք գարնան շունչը։😍

«Մի առավոտ անհանգիստ երազներից արթնանալով...» սկսվեց մեր հանդիպումը, բայց ավարտվեց բոլորովին այլ՝ արթնացնող ու մտորումնե...
19/02/2026

«Մի առավոտ անհանգիստ երազներից արթնանալով...» սկսվեց մեր հանդիպումը, բայց ավարտվեց բոլորովին այլ՝ արթնացնող ու մտորումների տեղիք տվող քննարկմամբ:
📖Գրքի տոնին նվիրված «Հանդիպում Կաֆկայի հետ» միջոցառումը մեզ տարավ Գրեգոր Զամզայի ներաշխարհից մինչև մերօրյա հասարակական խնդիրներ:
Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց հեղինակի «Կերպարանափոխություն» վիպակին, քննարկվեցին օտարման, ընտանեկան փոխհարաբերությունների և անհատի ճգնաժամի թեմաները:
👥Մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով և փորձեցին զուգահեռներ անցկացնել կաֆկայական գաղափարի և ժամանակակից իրականության միջև:

17/02/2026

Address

ՀՀ, ք. Կապան, Արամ Մանուկյան 5
Kapan

Telephone

+37477425142

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդ:

Share