02/06/2026
🎈 Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում Կապանի էլեկտրոնային գրադարանը հյուրընկալեց Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտներին՝ դասղեկ Արաքսյա Հակոբյանի ուղեկցությամբ։
📚✨ Փոքրիկների օրը լեցուն էր հետաքրքիր բացահայտումներով, ստեղծագործական աշխատանքներով և ուրախ տրամադրությամբ։
🙌🏼Նրանք մասնակցեցին տարբեր ինտերակտիվ ու ճանաչողական խաղերին, թիմային առաջադրանքներին և ստեղծագործական զբաղմունքներին։