01/06/2026
ՍՅՈՒՆՅԱՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՆԳՐՎԱՆԸ. ԿԱՊԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ԳՏԱԾՈՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ———————————————————————————
✅Սյունիքի պատմամշակութային կյանքում այս օրը շրջադարձային էր։
🏺Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անմիջական աջակցությամբ Կապանի երկրագիտական թանգարանում բացվեց ուրարտական ժամանակաշրջանի եզակի հնագիտական իրերի մշտական ցուցադրությունը։
Այն ոչ միայն նոր էջ է բացում մարզի մշակութային, գիտական, կրթական ու զբոսաշրջային կյանքում, այլև Սյունիքի պատմության վերահայտնաբերման, ազգային հիշողության արթնացման ու ինքնության ճանաչման կարևորագույն քայլ է։
💬Բացման արարողությանը ողջույնի խոսքով դիմելով ներկաներին՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ընդգծեց իրադարձության կարևոր նշանակությունը մարզի համար։⏬️
➡️«Սյունիքի բնակիչների համար սա հրաշալի նորություն է. այսօր կտեսնենք մի ցուցադրություն, որը փաստում է՝ ուրարտական շրջանում Կապանի տարածաշրջանը եղել է խոշոր, խիտ բնակեցված բնակավայր։ Այստեղ քաղաքակրթությունը եղել է շատ բարձր մակարդակում, և ներկայացված մետաղների քանակն ու մասշտաբը պարզապես բացառիկ են»։
💬Ցուցադրության նմուշների հավաքումն սկսվել էր դեռևս 10 տարի առաջ և ընդգրկում էր 200 առարկա։ 2023-ին ձիու բրոնզե ճակատակալի վրա «Արգիշտիի զինանոց» սեպագիր արձանագրություն բացահայտվեց։ 2026-ին արդեն հաջողվեց Եղվարդի պեղումների արդյունքում հայտնաբերված մոտ 3000 գտածո տարբեր անձանցից հավաքել ու վերադարձնել թանգարան։ 2026-ին նաև Սզնակ-Դիցմայրի տարածքի պեղումների արդյունքում մոտ 1000 միավոր ուրարտական ժամանակաշրջանի գտածո է ի պահ տրվել թանգարանին։
💬Ռոբերտ Ղուկասյանը շեշտեց այն փաստը, որ Ուրարտուի մասին բոլոր հիշատակումները նախկինում մայրաքաղաք Երևանին էին առնչվում, իսկ այսօր պետք է նաև գալ Կապան՝ տեղում ծանոթանալու նույն ժամանակաշրջանի նոր գտածոներին։
💬Մարզպետը շնորհակալություն հայտնեց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենությանը, հնագետներին, թանգարանի անձնակազմին և բոլոր այն գործընկերներին, որոնց հետևողական աշխատանքի, գիտական ուսումնասիրությունների և ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել այս հավաքածուի հանգրվանելը հենց Կապանում։ 💬Նա շնորհակալություն հայտնեց նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային և Կապանի լեռնահարստացման կոմբինատներին՝ աջակցության համար։
💬Թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներին և պատասխանատու աշխատանքում իրեն աջակցողներին՝ առանձնացնելով այն միտքը, որ եթե նախկինում Կապանի երկրագիտական թանգարանն էր փորձում Հայաստանի խոշորագույն թանգարանների հետ համագործակցելու եզրեր գտնել, այսօր նրանք են իրենց դիմում նույն խնդրանքով։
💬Ելույթ ունեցան նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանը, փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։
🏺Ցուցադրության ուշագրավ նմուշներից են՝ ոսկյա հնագիտական առարկաներ, որոնք երբևէ չեն եղել Կապանի թանգարանում, մետաղագործության բազմարվեստ նմուշներ՝ ձիասարքի դետալներ, ճարմանդներ, գուրզեր, սակրեր, ապարանջաններ, նետասլաքներ, կնիք-մատանիներ։ Բացառիկներից են ձիու բրոնզե ճակատակալն ու զրահաբաճկոնի կոճակը, որոնց վրա պահպանվել են սեպագիր արձանագրություններ, եզակի գավաթ, որի նմանը չկա ողջ Հայաստանում։
Դրանք ապացուցում են, որ Սյունիքը եղել է Ուրարտուի կարևոր ռազմավարական և մշակութային կենտրոններից մեկը։
💬Միջոցառման ընթացքում Սյունիքի մարզպետից շնորհակալագրեր ստացան թանգարանի տնօրենն ու աշխատակիցները՝ հավաքածուի պահպանման, ուսումնասիրման և հանրայնացման գործում ունեցած ավանդի համար։
#Սյունիք