Անիի համայնքապետարան Municipality of Ani

Անիի համայնքապետարան Municipality of Ani Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Անիի համայնքապետարան Municipality of Ani, Government Organization, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, Maralik.

📌Կառավարությունը կսուբսիդավորի կաթի գինը։ ✅ Դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 31-ը ներառյալ։✅ Մարալիկցիները կարող ե...
01/06/2026

📌Կառավարությունը կսուբսիդավորի կաթի գինը։

✅ Դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 31-ը ներառյալ։
✅ Մարալիկցիները կարող են դիմել Անիի համայնքապետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության բաժին, իսկ բնակավայրերում՝ վարչական կենտրոններ։
🐄🫗Հիշեցնենք, որ տավարաբուծության աջակցության հերթական ծրագրով յուրաքանչյուր կովի համար նախատեսված սուբսիդավորման գումարը կազմելու է 15 000 դրամ։ Այն տրամադրվելու է 3 և ավելի գլուխ կով ունեցող շահառուներին, սակայն այդ աջակցության գլխաքանակը սահմանափվելու է 20 գլխով։
🖇️Սուբսիդավորման ծրագրի շահառու կարող են դառնալ այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք՝
✅2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իրականացրել են կովի անմշակ կաթի արտադրություն,
✅տնօրինում են 3-ից մինչև 20 գլուխ կով,
✅ունեն «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում հաշվառված կենդանիներ,
✅ներգրավված են եղել գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներում։
Ծրագրին մասնակցելու նպատակով` կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերը, սուբսիդավորման գումարի ստացման նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով պետք է դիմում ներկայացնեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների համարները:
🖇️Դիմումին կից պետք է ներկայացնել
✅անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
✅«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբույժի կողմից տրված գրանցամատյանից քաղվածք՝ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված պատվաստման գործընթացում կենդանիների ներգրավված լինելու վերաբերյալ :

📌 Ապահով ու անվտանգ  միջավայր՝ Անի համայնքում📍🐕🐕 Անի համայնքում  շարունակվում է թափառող շների ստերջացման գործընթացը: Ստե...
01/06/2026

📌 Ապահով ու անվտանգ միջավայր՝ Անի համայնքում
📍🐕🐕 Անի համայնքում շարունակվում է թափառող շների ստերջացման գործընթացը: Ստերջացվել ու բաց է թողնվել թափառող կենդանիների հերթական խումբը: Գործընթացը համայնքի բնակավայրերում շարունակական է լինելու:
📍🐕🐕 Եւս մեկ անգամ հորդորում ենք բնակիչներին ընտանի շներին պահել իրենց բակային տարածքներում, որպեսզի ստերջացման և ամլացման ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցները դրանք չշփոթեն թափառող կենդանիների հետ։

📌 Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի շնորհավորական ուղերձը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով🌟 Անեցի սիր...
01/06/2026

📌 Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի շնորհավորական ուղերձը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով

🌟 Անեցի սիրելի՛ փոքրիկներ, հարգարժա՛ն ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիս՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
🌟 Երեխաները մեր կյանքում և ընտանիքներում ունեն իրենց առանձնահատուկ տեղն ու դերը: Անկախ ընտանեկան ու սոցիալական տարբեր խնդիրներից, նրանք մշտապես շրջապատված են ջերմությամբ, հոգատարությամբ և սիրով:
🌟 Ցավով պետք է նշեմ, որ մեր հասարակության մեջ կան նաև ընտանեկան ջերմության, պետության և հասարակության ամենօրյա հոգածության կարիք ունեցող մանուկներ: Որպես համայնքի ղեկավար վստահեցնում եմ, որ արվում է և կարվի հնարավոր ամեն բան Անի համայնքի երեխաների պաշտպանվածության, բարեկեցության և տարաբնույթ այլ խնդիրների լուծման նպատակով:
💥 Երեխայի լավագույն շահը բոլորիս համար պետք է լինի ուղենիշ որոշումների կայացման ժամանակ։ Բարձր արժեհամակարգ ունեցող, կրթված, իրազեկ ու իրար հարգանքով վերաբերվող երեխաներն են մեր վաղվա ապագան:
💥 Հունիսի 1-ը տարվա գունեղ և ուրախ տոներից մեկն է: Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ անեցի փոքրիկներին, նրանց ծնողներին այս հիասքանչ օրվա առթիվ և մաղթում մեր մատաղ սերնդին խաղաղ, անհոգ ու հեքիաթային մանկություն, բարեկեցիկ ապագա:

29/05/2026

📌 Խաղեր, մուլտհերոսներ, անմոռանալի պահեր
💥 Մայիսի 31-ին և հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, անակնկալ` Անի համայնքի փոքրիկներին

📌 Կայացավ Անի համայնքի ավագանու ընթացիկ տարվա առաջին նստաշրջանի մայիսի 29-ի հերթական նիստը: 🔗 Այն գլխավորեց համայնքի ղեկ...
29/05/2026

📌 Կայացավ Անի համայնքի ավագանու ընթացիկ տարվա առաջին նստաշրջանի մայիսի 29-ի հերթական նիստը:
🔗 Այն գլխավորեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը:
✍️ Ներկաներն անցան օրակարգային հարցերի քննարկմանը։
🔗Օրակարգում ընդգրկված էր 10 հարց:
🔗 Նշենք նաև, որ Անիի ավագանու 21 անդամից նիստին ներկա էին 11-ը.
✅«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ 8 անդամ,
✅«Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք խմբակցությունից՝ 2 անդամ,
✅«Հայկական երազանք» խմբակցությունից՝ 1 անդամ :
🔗Ավագանու անդամների կողմից հարցերը միաձայն արժանացան հավանության։
🔗Անի համայնքի ավագանու նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այս հղումով 👇👇
https://www.youtube.com/watch?v=6ax7o1PlhFI

📌🇦🇲 Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ուղերձը Հանրապետության օրվա առթիվ🇦🇲🇦🇲  Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ անեցին...
28/05/2026

📌🇦🇲 Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ուղերձը Հանրապետության օրվա առթիվ

🇦🇲🇦🇲 Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ անեցիներ,
Այսօր նշում ենք Հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձը:
🇦🇲🇦🇲 1918 թվականի մայիսի 28-ը մեր պատմության փառավոր էջերից է՝ հաղթանակի, միասնության և պետականության կերտման օր։ Այդ օրից սկսած հայ ժողովուրդը վերահաստատեց իր ինքնիշխանության իրավունքը՝ վերագտնելով ազատ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իր ուժը։
Հայոց պետականությունը վերականգնվեց միջազգային բարդ իրադրության պայմաններում, երբ դեռ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, որի ճակատներից մեկը դարձել էր բուն Հայաստանն՝ իր Արևմտյան և Արևելյան մասերով: Օրհասական այդ օրերին, Սոգյութլուի, Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսիայի հերոսամարտերից հետո, 1918թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը: Առաջին Հանրապետության պատմական նշանակությունը անգնահատելի է:
🇦🇲🇦🇲 Անկախ և միացյալ Հայաստանի ստեղծման նպատակը, որը 1919թ. մայիսի 28-ին արձանագրվեց նաև Խորհրդարանի որոշման տեսքով, խտացումն էր ազգային դարավոր պայքարի և գաղափարախոսության, ինչպես նաև ելնում էր ժամանակի աշխարհաքաղաքականությունից, որի արդյունքը եղավ 1920թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը: Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տվել: Ամենամեծ դասը սեփական ուժերի վրա հենվելն է: 108 տարի առաջ այդ նպատակը մտքում և զենքը ձեռքներին մեր նախնիներն անձնվեր պայքարում էին Հայաստանի փրկության և անկախության համար: 1991թ. անկախությունից հետո Հայաստանը վերագտել է իր ուրույն տեղը աշխարհում:
🇦🇲🇦🇲 Ներկա և հաջորդ սերունդների պարտքն է կերտել կայուն, զարգացած, խաղաղ և միասնական Հայրենիք: Իսկ նման Հայրենիք ունենալու հիմքը առողջ ու զարգացած համայնք ունենալն է: Յուրաքանչյուրիս արդյունավետ ու ստեղծագործ աշխատանքից է կախված մեր համայնքի ու երկրի տնտեսության զարգացումը, սահմանների ամրությունը, պետականության ամրապնդումը, ապահով Հայաստանի կերտումը։
🇦🇲🇦🇲 Շնորհավո'ր Մայիսի 28
🇦🇲🇦🇲 Փա՛ռք հանուն Հայրենիքի բոլոր ընկածներին:

📌 Սառնաղբյուրի հերոսամարտի 108-ամյակին է անդրադարձել Armenpress լրատվականը👇👇
27/05/2026

📌 Սառնաղբյուրի հերոսամարտի 108-ամյակին է անդրադարձել Armenpress լրատվականը👇👇

Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում մեծ շուքով նշվել է Սառնաղբյուրի հերոսական գոյապայքարի 108-ամյակը: Տարիներ շարունակ այս հերոսամարտին նվիրված...

Address

ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
Maralik
2901

Alerts

Be the first to know and let us send you an email when Անիի համայնքապետարան Municipality of Ani posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Անիի համայնքապետարան Municipality of Ani:

Share