Կանանց աջակցման կենտրոն Գեղարքունիքի մարզում

  • Home
  • Armenia
  • Martuni
  • Կանանց աջակցման կենտրոն Գեղարքունիքի մարզում

Կանանց աջակցման կենտրոն Գեղարքունիքի մարզում Անվճար սոցիալական ծառայությունների տրամադրում ընտանեկան բռնության ենթարկված անձանց

📌 Կանանց միջազգային օրվա առթիվ Հանրային հեռուստաընկերության եթերում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարդկան...
13/03/2026

📌 Կանանց միջազգային օրվա առթիվ Հանրային հեռուստաընկերության եթերում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Ալավերդյանը ներկայացրել է Հայաստանում գենդերային հավասարության ապահովման, կանանց նկատմամբ խտրականության և բռնության բոլոր դրսևորումների կանխարգելման ուղղությամբ ԱՍՀ նախարարության կողմից իրականացվող աշխատանքները

Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝Website: https://www.1lurer.am/Facebook : https://www.facebook.com/lurer1tvTelegram : https://t.me/LurerH1Twitter : https://t...

15/01/2026

⚖️ Արտոնություններ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար

Այսօր Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց իմ նախագծին, որով առաջարկում եմ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան բռնության ենթարկված այն անձանց համար, ովքեր հանդես են գալիս՝
▪️ նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներով,
▪️ ամուսնալուծության վերաբերյալ հայցերով,
▪️ ծնողական իրավունքների իրականացման, ներառյալ երեխայի բնակության վայրը որոշելու, երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու, երեխայի հետ շփվելու, երեխայի խնամքին, դաստիարակությանն ու կրթությանը մասնակցելու վերաբերյալ հայցերով,
▪️ հայրությունը որոշելու վերաբերյալ հայցերով,
▪️ ծնողական իրավունքները սահմանափակելու կամ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցերով։

📄 Այսօր պետական տուրքի վճարումից ազատվում են այն հայցվորները, որոնք «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցերով դիմում են դատարան։

🔍 Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնություն գործադրած անձանց կողմից վարչական դատավարության կարգով բողոքարկվում են ոստիկանության կողմից կիրառված պաշտպանության միջոցները՝ նախազգուշացումը և անհետաձգելի միջամտության մասին որոշումները։ Բռնության ենթարկված անձինք, իրենց հերթին, ստիպված են լինում նախ վերաքննության, ապա՝ վճռաբեկության կարգով բողոքարկել վարչական դատարանների դատական ակտերը՝ առանց պետական տուրքի մասով արտոնյալ պայմանների։

⚠️ Այսպիսով՝ արդեն իսկ ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում գտնվող բռնության ենթարկված անձինք հայտնվում են կրկնակի անբարենպաստ և խոցելի պայմաններում։

📝 Նկատի ունենալով վերը նշվածը և ոլորտի ՀԿ-ների առաջարկները՝ նախաձեռնել եմ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը կընդգրկվի առաջիկա լիագումար նիստի օրակարգում։

📍Իրազեկման հանդիպում Ծակքար համայնքում✅Ծակքար համայնքում անցկացվեց իրազեկման հանդիպում՝ նվիրված ընտանեկան բռնության կանխ...
06/11/2025

📍Իրազեկման հանդիպում Ծակքար համայնքում

✅Ծակքար համայնքում անցկացվեց իրազեկման հանդիպում՝ նվիրված ընտանեկան բռնության կանխարգելման և աջակցման մեխանիզմներին։
Հանդիպման նպատակն էր բարձրացնել համայնքի բնակիչների իրազեկվածության մակարդակը ընտանեկան բռնության ձևերի, դրանց հետևանքների և առկա աջակցման ծառայությունների մասին,ինչպես նաև տեղեկացան SAFE YOU հավելվածի մասին։

Քննարկվեցին հետևյալ թեմաները՝
🔹 ընտանեկան բռնության տեսակները՝ ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական և սեռական,
🔹 ՀՀ օրենսդրությամբ սահմանված պաշտպանական մեխանիզմները,
🔹 աջակցության հնարավոր ծառայությունները՝ ոստիկանություն, սոցիալական և հոգեբանական աջակցություն, վստահության հեռախոսահամարներ,
🔹 համայնքի դերը բռնության կանխարգելման և անվտանգության մշակույթի ձևավորման գործում։

✅Մասնակիցները ակտիվորեն ներգրավվեցին քննարկմանը, հարցեր ուղղեցին մասնագետներին և ներկայացրին իրենց դիտարկումները։
Հանդիպման ավարտին ընդգծվեց, որ ընտանիքը պետք է լինի փոխադարձ հարգանքի, վստահության և անվտանգության միջավայր, որտեղ բացառված է ցանկացած ձևի բռնություն։

« Կանանց նախաձեռնություն հանուն անվտանգության և հավասարության» (WISE) ծրագիրն իրականացվում է Mercy Corps Georgia միջազգային կազմակերպության կողմից ԱՄՆ Պետական Դեպարտամենտի Ֆինանսավորմամբ։
Հայաստանում ծրագիրն իրականացվում է «ԻՄԻՆ Նախաձեռնություններ» Հիմնադրամի/Safe YOU։
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն հանդիսանում է WISE ծրագրի շրջանակում ենթադրամաշնորհառու։
Սույն նյութի բովանդակության համար պատասխանատվություն է կրում բացառապես
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն ներկայացնի Միացյալ Նահանգների Պետական Դեպարտամենտի, Մերսի Քորփ Վրաստանի և ԻՄԻՆ Նախաձեռնություններ Հիմնադրամի տեսակետները։

#կանանցաջակցմանկենտրոն
#թեժգիծ 094876502, 094876505

📢Ընտանեկան բռնության և SAFE YOU հավելվածի վերաբերյալ իրազեկման հերթական հանդիպումը տեղի ունեցավ Գավառի պետական բժշկական ...
15/10/2025

📢Ընտանեկան բռնության և SAFE YOU հավելվածի վերաբերյալ իրազեկման հերթական հանդիպումը տեղի ունեցավ Գավառի պետական բժշկական քոլեջում։
✅️Մասնակիցների հետ քննարկեցինք ԸԲ էությունը, տեսակները,ցիկլը,պատճառները, կանխարգելման մեխանիզմները։
Մասնակիցները ներբեռնեցին SAFE YOU հավելվածը և ծանոթացան վերջինիս հնարավորություններին։

« Կանանց նախաձեռնություն հանուն անվտանգության և հավասարության» (WISE) ծրագիրն իրականացվում է Mercy Corps Georgia միջազգային կազմակերպության կողմից ԱՄՆ Պետական Դեպարտամենտի Ֆինանսավորմամբ։
Հայաստանում ծրագիրն իրականացվում է «ԻՄԻՆ Նախաձեռնություններ» Հիմնադրամի/Safe YOU։
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն հանդիսանում է WISE ծրագրի շրջանակում ենթադրամաշնորհառու։
Սույն նյութի բովանդակության համար պատասխանատվություն է կրում բացառապես
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն ներկայացնի Միացյալ Նահանգների Պետական Դեպարտամենտի, Մերսի Քորփ Վրաստանի և ԻՄԻՆ Նախաձեռնություններ Հիմնադրամի տեսակետները։

01/10/2025

📌 Հայաստանում հոկտեմբերի 1-ը նշվում է որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր:
❗️❗️❗️Բռնությունից զերծ ապրելը յուրաքանչյուր կնոջ հիմնարար իրավունքն է։

#թեժգիծ 094876502, 094876505

📢Ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկման հերթական հադիպումները տեղի ունեցան Գեղարքունիքի մարզի Ծովասար, Ծակքար, Գավառ, ...
13/08/2025

📢Ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկման հերթական հադիպումները տեղի ունեցան Գեղարքունիքի մարզի Ծովասար, Ծակքար, Գավառ, Վարդենիս համայնքներում։
✔️Հանդիպումների ժամանակ խոսվեց ընտանեկան բռնության էության, տեսակների, ցիկլի, պաշտպանական միջոցների մասին։ Մանսակիցներին տեղեկացվեց նաև մարզում գործող աջակցման կենտրոնների մասին

#թեժգիծ 094876502 Մարտունի, 094876505 Գավառ

13/06/2025

✅Կանանց աջակցման կենտրոնը ընտանեկան բռնության զոհերի բազմաթիվ և տարաբնույթ կարիքները բավարարող համապարփակ ծառայություններ է տրամադրում: Եթե անձամբ դուք կամ ձեր ծանոթը ենթարկվում է ֆիզիկական կամ հոգեբանական բռնության, ահա, թե ինչպես կարող եք օգնել նրան:

❗️Եթե ֆիզիկական վտանգի ռիսկ կա, մենք կոչ ենք անում անմիջապես զանգահարել ոստիկանություն և հնարավորինս շուտ օգնություն ստանալ:
Զանգահարեք մեզ, ավելին իմանալու համար, կամ եթե ձեզ անհրաժեշտ է անվտանգություն և խորհրդատվություն, թե ինչպես ապրել կյանքը առանց բռնության. #թեժգիծ 094876502 և 0940876505։ Աշխատում ենք 24 ժամ։

❗️Մի տեղեկացրեք ձեր զուգընկերոջը, որ ցանկանում եք հեռանալ կամ բաժանվել նրանից: Ամենավտանգավոր ճակատագրական դեպքերը տեղի են ունենում այդ պահին: Մեր սոցիալական աշխատողը խորհուրդ կտա ձեզ, թե ինչպես անվտանգ կերպով հեռանալ ձեր զուգընկերոջից և երեխաների հետ տեղափոխվել առավել անվտանգ վայր:

Մատուցվող ծառայություններ

✅Իրավաբանական աջակցություն
Կանանց աջակցման կենտրոնի իրավաբանները կօգնեն փաստաթղթերի հարցում, կիրազեկեն Ձեր իրավունքների, պատասխանատվությունների և հնարավոր տարբերակների մասին, ինչպես նաև զոհերին կուղեկցեն դատական նիստերին դատարան և հանդես կգան որպես նրանց պաշտպան: Դատական գործերը կարող են լինել քրեական բնույթի, երեխաների խնամակալության, նպաստի, ամուսնալուծության և գույքի բաժանման հարցերով:

✅Հոգեբանական խորհրդատվություն
Ընտանեկան բռնության զոհ դարձած կանայք հաճախ ունենում են ցածր ինքնագնահատական և ինքնավստահության պակաս, իրենց վրա չեն վերցնում նախաձեռնություններ, ինքնուրույն չեն կարողանում մտածել, դեպրեսիայի մեջ են ընկնում և իրենց հուսահատված են զգում: Այս կանայք ամենից շատը աջակցության և օգնության կարիք ունեն, որպեսզի վերականգնեն իրենց ինքնավստահությունը:

✅Ապահով տուն
Ապահով տունը մի վայր է, որտեղ համատեղ ապրում են նույնանման խնդիրներ ունեցող կանայք: Այնտեղ կան բոլոր հնարավոր հարմարությունները: Այստեղ կանայք և իրենց երեխաները կարող են անվտանգ, ապահով և հանգիստ մթնոլորտում վերականգնվել ֆիզիկական և հոգեբանական բռնության հետևանքներից: Հնարավորության դեպքում կանանց տրամադրվում են առանձին ննջասենյակներ, տանը կան ընդհանուր լոգարաններ, լվացքի սենյակ, երեխաների խաղալու տարածք և խոհանոց:
Ապահով տունը գտնվում է գաղտնի վայրում: Ելնելով ապահով տան բնակիչների անվտանգությունից՝ այդ տեղեկությունը չի հրապարակվում և չի ասվում ոչ մեկին` նույնիսկ ընտանիքի անդամներին կամ ընկերներին:

✅Դեպքի վարում
Մեր սոցիալական աշխատողները գնահատում են ընտանեկան բռնություն վերապրածների կարիքները և ռիսկերը՝ օգտագործելով միջազգային ստանդարտները, ինչպես նաեւ համակարգում են խնամքի ծառայությունները՝ ներառյալ խորհրդատվություն, կրթական ծառայություններ, առողջապահություն և վերականգնում:

Send a message to learn more

Ընտանեկան բռնությունը խորը հասարակական հիմնախնդիր է, որը որը կարող է տեղի ունենալ ցանկացած ընտանիքում՝ անկախ սոցիալական ...
02/06/2025

Ընտանեկան բռնությունը խորը հասարակական հիմնախնդիր է, որը որը կարող է տեղի ունենալ ցանկացած ընտանիքում՝ անկախ սոցիալական կարգավիճակից, կրթական մակարդակից, կրոնական կամ մշակութային պատկանելությունից։ Այն իրենից ներկայացնում է բռնի կամ վերահսկող վարքագիծ, որը կիրառվում է ընտանիքի անդամներից մեկի կողմից մյուսի նկատմամբ։ Բռնությունը կարող է լինել՝

👉Ֆիզիկական բռնություն՝ ծեծ, հարվածներ, մազքաշում, հրելու և այլ վնասակար գործողություններ։

👉Հոգեբանական բռնություն՝ սպառնալիքներ, նվաստացում, անտեսում, վախի մթնոլորտի ստեղծում։

👉Սեռական բռնություն՝ ցանկացած սեռական գործողություն առանց համաձայնության։

👉Տնտեսական բռնություն՝ ֆինանսների վերահսկում, աշխատելու արգելք, նյութական կախվածություն ստեղծելը։

Ընտնիքում բռնության վերոնշյալ ձևերին հանդիպելիս կարող եք զանգահարել մեր շուրջօրյան #թեժգծին՝ 094876502 Մարտունի և 094876505 Գավառ

📢 ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ այսօր կայացել է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նոր կ...
02/06/2025

📢 ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ այսօր կայացել է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նոր կազմով առաջին նիստը։
Խորհրդի անդամ է Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի նախագահ Անատիտ Գևորգյանը։

Address

Martuni
1402

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00

Telephone

+37494876502

Alerts

Be the first to know and let us send you an email when Կանանց աջակցման կենտրոն Գեղարքունիքի մարզում posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Կանանց աջակցման կենտրոն Գեղարքունիքի մարզում:

Share

Category

Կանանց աջակցման կենտրոն Գեղարքունիքի մարզում

Կանանց աջակցման կենտրոնի գործունեության նպատակն է Գեղարքունիքի մարզում ընտանիքում բռնության կանխարգելմանը, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը, նրանց հզորացմանը և ներդաշնակ ու համերաշխ ընտանեկան հարաբերությունների ձևավորմանը։

Մասնագիտական խորհրդատվությունները՝ սոցիալական, իրավաբանական և հոգեբանական, տրամադրվում են անվճար սկզբունքով։

Կենտրոնը ֆինանսավորվում է ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարություն կողմից։

Կանանց աջակցման կենտրոնը գործում է ք․ Մարտունիում Կամոյի 17 հասցեում, թեժ գիծ՝ 094-87-65-02, էլ․ հասցե՝ [email protected], ք․ Գավառում Զորավար Անդրանիկի 52 հասցեում, թեժ գիծ՝ 094-87-65-05, էլ․ հասցե՝ [email protected]