Մարտունու համայնքապետարան -Municipality of Martuni /պաշտոնական էջ/

  • Home
  • Armenia
  • Martuni
  • Մարտունու համայնքապետարան -Municipality of Martuni /պաշտոնական էջ/

Մարտունու համայնքապետարան -Municipality of Martuni /պաշտոնական էջ/ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի համայնքապետարանի պաշտոնական էջ

Կառավարությունը՝ արտահանողի կողքին․ ՀՀ Կառավարությունն աջակցում է տնտեսվարողներին ՀՀ-ից արտահանել թարմ պտուղբանջարեղեն և...
04/06/2026

Կառավարությունը՝ արտահանողի կողքին․
ՀՀ Կառավարությունն աջակցում է տնտեսվարողներին ՀՀ-ից արտահանել թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկ դեպի Եվրամիության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ․
Արտահանման ծավալի փոխհատուցման սահմանաչափերն են՝
Ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար - 770 դրամ,
Լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար - 275 դրամ,
Պղպեղի յուրաքանչյուր 1 կգ-ի համար - 400 դրամ,
Ծաղկի յուրաքանչյուր մեկ հատի համար -37 դրամ
Ծրագրից կարող են օգտվել իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք ՀՀ տարածքից հունիսի 1-ից հուլիսի 1-ը կիրականացնեն արտադրանքի արտահանում:

Ընդհանուր, Կառավարությունը կսուբսիդավորի 1 միլիարդ 912,5 միլիոն դրամի չափով՝
Լոլիկի համար՝ 550 միլիոն դրամի չափով,
Պղպեղի համար՝ 800 միլիոն դրամի չափով,
Ելակի համար՝ 192․5 միլիոն դրամի չափով,
Ծաղկի համար՝ 370 միլիոն դրամի չափով:

Նախատեսվում է, որ հունիսին կարտահանվի ավելի քան 4,250 տոննա բանջարեղեն, ելակ և 10 միլիոն հատ ծաղիկ:

Կառավարությունը՝ արտահանողի կողքին․

ՀՀ Կառավարությունն աջակցում է տնտեսվարողներին ՀՀ-ից արտահանել թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկ դեպի Եվրամիության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ․

Արտահանման ծավալի փոխհատուցման սահմանաչափերն են՝
Ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար - 770 դրամ,
Լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար - 275 դրամ,
Պղպեղի յուրաքանչյուր 1 կգ-ի համար - 400 դրամ,
Ծաղկի յուրաքանչյուր մեկ հատի համար -37 դրամ

Ծրագրից կարող են օգտվել իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք ՀՀ տարածքից հունիսի 1-ից հուլիսի 1-ը կիրականացնեն արտադրանքի արտահանում:

Ընդհանուր, Կառավարությունը կսուբսիդավորի 1 միլիարդ 912,5 միլիոն դրամի չափով՝

Լոլիկի համար՝ 550 միլիոն դրամի չափով,
Պղպեղի համար՝ 800 միլիոն դրամի չափով,
Ելակի համար՝ 192․5 միլիոն դրամի չափով,
Ծաղկի համար՝ 370 միլիոն դրամի չափով:

Նախատեսվում է, որ հունիսին կարտահանվի ավելի քան 4,250 տոննա բանջարեղեն, ելակ և 10 միլիոն հատ ծաղիկ:

🌳 Մարտունի համայնքում մայիսին կատարվել են 2026 թվականին նախատեսված ծառատնկման միջոցառումներ։Համայնքի 17 բնակավայրերում գ...
04/06/2026

🌳 Մարտունի համայնքում մայիսին կատարվել են 2026 թվականին նախատեսված ծառատնկման միջոցառումներ։

Համայնքի 17 բնակավայրերում գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին և վարչական կենտրոններին են բաշխվել 🌲 1.213 սոճենու, 🌿 1.103 ուռենու և 🌳 764 հացենու տնկի։

Ընդհանուր առմամբ, մեր համայնքի բնությունը հարստացել է 3,080 նոր տնկիներով։

#Ծառատունկ2026 #բնապահպանություն #Մարտունի #Գեղարքունիք

 #կառուցում 📚📌 Մարտունի  քաղաքի կենտրոնական գրադարանի հին շենքի տեղում նոր, երկհարկանի շենքի կառուցման աշխատանքների մեկն...
04/06/2026

#կառուցում 📚📌 Մարտունի քաղաքի կենտրոնական գրադարանի հին շենքի տեղում նոր, երկհարկանի շենքի կառուցման աշխատանքների մեկնարկով պայմանավորված՝ գրադարանի տնօրենությունն արել է հայտարարություն․

«Հարգելի՛ ընթերցողներ և գրադարանից օգտվողներ, տեղեկացնում ենք, որ Մարտունու կենտրոնական գրադարանի շենքը վերակառուցման աշխատանքների պատճառով ժամանակավորապես տեղափոխվում և իր գործունեությունը շարունակելու է Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոնում։
Գրադարանը շարունակելու է սպասարկել իր ընթերցողներին նույն ջերմությամբ և սիրով՝ ապահովելով գրքերի տրամադրում։
Սիրով սպասում ենք ձեզ մեր ժամանակավոր հասցեում։»

Հավելենք, որ գրքային ֆոնդն ու գույքն արդեն տեղափոխվել են մշակույթի կենտրոնի առաջին հարկ, և շուտով գրադարանը պատրաստ կլինի նոր հասցեում կրկին սպասարկել իր ընթերցողին։

#գրադարան #շենք #բարեփոխում #մշակույթ #Մարտունի #Գեղարքունիք

03/06/2026

🏗 Մարտունի քաղաքի Հ. Ներսիսյան փողոցում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։

 #բարեփոխում 🏢🏊‍♀️Մրցույթի հրավեր 📣 ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է  բաց մրցույթ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտուն...
03/06/2026

#բարեփոխում 🏢🏊‍♀️Մրցույթի հրավեր 📣 ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում մարզական համալիրի կառուցման աշխատանքների իրականացման համար՝ 2մլրդ 302 մլն 263 990 հազար դրամ պայմանագրային արժեքով։

Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի հուլիսի 14-ի ժամը 11։00-ն։

Մանրամասները՝ 👇
http://gegharkunik.mtad.am/files/docs/92758.pdf

#սպորտ #մարզական #համալիր #լողավազան #կառուցում #Մարտունի #Գեղարքունիք

03/06/2026

🚧 Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցը։

Ենթածրագրի անվանում՝
«ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցի ասֆալտապատում և երկկողմանի մայթերի կառուցում սալարկմամբ»

Աշխ․ ծավալ՝
▶️ ասֆալտապատում՝ 820 գծամետր,
▶️ մայթերի սալարկում՝ 1600 քմ

ՀամաՖինանսավորում՝ ՀՀ կառավարություն/Մարտունի համայնք․
▶️ Ասֆալտապատում՝ շուրջ 73 մլն․ ՀՀ դրամ, 50/50 % հարաբերակցություն
▶️ Սալարկում ՝ շուրջ 70 մլն․ ՀՀ դրամ, 70/30 % հարաբերակցություն

⚒️ Շինարարական կազմակերպություն՝ «ՎՄՎ Քամփնի» ՍՊԸ

#հիմնանորոգում #սուբվենցիա #ՏԿԵՆ #ասֆալտապատում #Մարտունի #Գեղարքունիք

03/06/2026

#մշակույթ 🏺 Զբոսաշրջիկների այցը Զոլաքար բնակավայր 🕺 Մայիսի 30-ին Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրում հյուրընկալվել են շուրջ 11 երկրներից ժամանած զբոսաշրջիկներ։ Այցի նպատակն էր ծանոթանալ մեր տարածաշրջանի ազգային մշակույթին։

Զբոսաշրջիկներն այցելել են «Իրիցու տուն» հացատուն-թանգարան, որտեղ ծանոթացել են պատմամշակութային արժեքներին։

Ավելի ուշ, «Զոլաքարի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ում, պարուսույց Մխիթար Հարությունյանի կողմից անցկացվել է վարպետաց դաս՝ ազգային պարերի ցուցադրմամբ։

Զբոսաշրջիկները, ոգևորված բնակիչների ջերմ ընդունելությունից ու պարախմբերի, դհոլահարների ելույթներից՝ սովորել են պարել զոլաքարցիներին հարազատ Ալաշկերտի Քոչարին։ Նրանք հետևում էին պարուսույցի հրահանգներին և փորձում յուրացնել հայկական պարի ռիթմերն ու շարժումները։

#զբոսաշրջություն #Զոլաքար #ԻրիցուՏուն #պար #Մարտունի #Գեղարքունիք

⚡️ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Գեղամա» մասնաճյուղի «Մարտունի» էլ. ցանցը 4407 տրանսֆորմատորային ենթակայանի...
02/06/2026

⚡️ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Գեղամա» մասնաճյուղի «Մարտունի» էլ. ցանցը 4407 տրանսֆորմատորային ենթակայանի օդային գիծը փոխարինել է նոր մալուխային գծով՝ բարձրացնելով էլեկտրամատակարարման հուսալիությունն ու անվտանգությունը։

#հոսանք #ենթակառուցվածքներ #ՏԿԵՆ #Մարտունի #Գեղարքունիք

02/06/2026

🚸 Ճանապարհային երթևեկության նշաններով կահավորման աշխատանքներ են կատարվում Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում։

#բարեկարգում #հիմնանորոգում #փողոց #Մարտունի #Գեղարքունիք

Address

Շահումյան 2
Martuni
1401

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37460743401

Alerts

Be the first to know and let us send you an email when Մարտունու համայնքապետարան -Municipality of Martuni /պաշտոնական էջ/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Մարտունու համայնքապետարան -Municipality of Martuni /պաշտոնական էջ/:

Share