01/06/2026
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի՛ երեխաներ,
Մասիս համայնքի իմ փոքրիկ բարեկամներ,
Հարգելի՛ ծնողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Երեխաները մեր ամենամեծ հարստությունն են, մեր ներկայի ուրախությունն ու ապագայի հույսը։ Նրանց ժպիտը, անկեղծությունն ու երազանքները մեզ ուժ և հավատ են ներշնչում՝ կառուցելու ավելի լավ և ապահով հայրենիք։
Մեր պարտքն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա սիրված, պաշտպանված և գնահատված, կունենա կրթվելու, զարգանալու և իր ներուժը լիարժեք բացահայտելու հնարավորություն։
Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում եմ ձեզ առողջություն, անհոգ մանկություն, բազմաթիվ հաջողություններ և իրականացված երազանքներ։ Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, ջերմությամբ, ուրախությամբ և նոր բացահայտումներով։
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ մանուկ։
Դուք եք մեր վաղվա օրվա կերտողները։