Մեղրիի համայնքապետարան / Meghri Municiplity

  • Home
  • Armenia
  • Meghri
  • Մեղրիի համայնքապետարան / Meghri Municiplity

Մեղրիի համայնքապետարան / Meghri Municiplity Բարի գալուստ Մեղրիի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական կայք։

03/10/2023

Ուշադրություն ❗️❗️❗️
_________________
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական էջը այս պահից սկսած դադարեցնում է իր գործունեությունը։
Շուտով կբացվի նոր և պաշտոնական էջ, որն էլ կկցվի meghri.am-ին։
Հավելյալ տեղեկությունների համար կտեղեկացնենք Ձեզ։
___________________
meghri.am

03/10/2023

ԻՐԱԶԵԿՈՒՄ 📢❗
_____________
Մեղրի համայնքի հարգելի քաղաքացիներ
🔺 Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 2-ից 11-ը ռուսական զորամասը իրականացնելու է մարտական հրաձգություն:
🔺 Խնդրում ենք ձայներ լսելուց խուճապ չառաջացնել։
_____________

03/10/2023

Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը
_____________________________________________________________
ԼՂ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։
Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝
✅ Քայլ 1. Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Նրանք, ովքեր Հայաստան մուտք գործելիս հաշվառում չեն անցել, պետք է մոտենան Հայաստանի 60-ից ավել համայնքներում ստեղծված տարածքային հումանիտար կենտրոններ (հասցեները՝ https://irazekum.am/nkc) կամ Փարաքարի Միասնական սոցիալական ծառայության կայան (հասցե՝ Նաիրի 40):
✅ Քայլ 2. Հաշվառում անցած տեղահանված այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է դիմեն նախընտրելի բանկ՝ անվճար քարտ ստանալու համար, որին կփոխանցվի աջակցության գումարը*։ Քարտի թողարկման դիմումը ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկը նոր քարտատիրոջ քարտի համարը կուղարկի Միասնական սոցիալական ծառայությանը՝ դրամական աջակցությունը քարտին փոխանցելու համար։
ℹ️ Ընդ որում՝
📌 Տեղահանված այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր (այդ թվում՝ կենսաթոշակի), որևէ տեղ դիմելու, նոր քարտ ձեռք բերելու անհրաժեշտություն չունեն։ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը առաջիկա օրերի ընթացքում կփոխանցվի նրանց քարտերին։
📌 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն բանկային քարտ, աջակցությունը կարող են ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստից (ըստ անհրաժեշտության՝ փոստատարի միջոցով)՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա։
ℹ️ Կարևոր դիտարկումներ.
📌 Յուրաքանչյուր չափահաս անձ պետք է ունենա սեփական քարտային հաշիվ, որին կփոխանցվի աջակցության գումարը։
📌 Անչափահաս երեխաներին հասանելիք աջակցության գումարը կստանա նրանց մայրը կամ օրինական ներկայացուցիչը՝ առցանց հարթակում դիմում ներկայացնելով (հարթակի գործարկման մասին կտեղեկացնենք Կառավարության կողմից կարգը հաստատելուց հետո) կամ Միասնական սոցիալական ծառայություն մոտենալով։
📌 Այն անձինք, ովքեր չունեն անձը հաստատող փաստաթուղթ, պետք է նախապես մոտենան ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (անձնագրային բաժանմունք), որտեղ իրենց անձը նույնականացնելուց հետո կտրվի տեղեկանք, որի հիման վրա հնարավոր կլինի բանկում բացել քարտային հաշիվ և ստանալ աջակցության գումարը։
ℹ️ * Քարտային հաշիվ հնարավոր է բացել Հայաստանում գործող բոլոր բանկերում, բացի «Մելլաթ Բանկ» ՓԲԸ և «Ֆասթ բանկ» ՓԲԸ բանկերից, որոնք այս պահի դրությամբ ֆիզիկական անձանց քարտային հաշիվներ չեն սպասարկում:
☎️ Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով։

02/10/2023

Հայտարարություն ❗️
___________________
Հարգելի՛ հայրենակիցներ
🔹Տեղեկացնում ենք, որ ԼՂՀ-ից տեղահանված մեր հայրենակիցների առաջնային կարիքները հոգալու համար հավաքագրված օգնությունները վաղը համապատասխան վայր տեղափոխելու համար անհրաժեշտ են Ֆորդ մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ։
✔️Նշենք, որ Մեղրիի համայնքապետարանը կփոխհատուցի վառելիքի ծախսը։
🔹Աջակցության համար, խնդրում ենք դիմել Մեղրիի համայնքապետարանի աշխատակից` Անդրանիկ Մանուկյանին /Հեռ. 098 798 101/:
______________________
meghri.am

❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ❗️____________________Հարգելի՛ հայրենակիցներ✅Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակո...
02/10/2023

❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ❗️
____________________
Հարգելի՛ հայրենակիցներ
✅Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով Սյունիքի մարզի համայնքներում ստեղծվել են հումանիտար կենտրոններ և աշխատանքային խմբեր:
✔️Ստորև հրապարակում ենք Մեղրի համայնքի պատասխանատու անձի կոնտակտային տվյալները, որը հասանելի կլինի շուրջօրյա ռեժիմով:👇
➡️Մեղրի, Մեղրիի համայնքապետարան, Վարդանյան Իսկուհի, 094-007868
___________________
meghri.am

ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց աջակցելու պատրաստակամ միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և սոցիալական նախաձեռնությունների առկա ռեսուրսները գույքագրելու ու դրանց հետագա կիրառումը պլանավորելու նպատակով` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզը»՝ https://map.socservice.am/

Ներկայում բռնի տեղահանված անձանց կարիքները գույքագրվում և բավարարվում են ՀՀ կառավարության կողմից` մարզպետարանների համակարգմամբ։

Այնուամենայնիվ, կան մի շարք կառույցներ և հասարակական կազմակերպություններ, որոնք դիմում են պետական գերատեսչություններին՝ աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Վերոնշյալ հարթակում կազմակերպությունները հնարավորություն կունենան լրացնել իրենց ռեսուրսները, ինչից հետո հավաքագրված տվյալները հասանելի կլինեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Հավաքագրված ռեսուրսները վերջիններիս կողմից կհամակարգվեն և, ըստ անհրաժեշտության, կօգտագործվեն:

In order to inventory the existing resources of international structures, non-governmental organizations and social initiatives willing to support forcibly displaced persons from Nagorno-Karabakh and to coordinate their further use, the Ministry of Labor and Social Affairs is launching the "Map of Social Support Services", https://map.socservice.am/

At present, the needs of the displaced persons are inventoried and met by the Armenian government with the coordination of regional administrations. However, there are a number of structures and non-governmental organizations that turn to state departments for providing their own support.

On the above-mentioned platform, organizations will have the opportunity to fill in their resources, after which the collected data will be available to the Ministry of Labor and Social Affairs, regional administrations, as well as local self-government bodies. The inventoried resources will be coordinated by them and used as needed.

В целях инвентаризации имеющихся ресурсов международных структур, неправительственных организаций и социальных инициатив, желающих поддержать вынужденных переселенцев из Нагорного Карабаха, и планирования их дальнейшего использования, министерство труда и социальных вопросов запускает “Карту услуг социальной поддержки” - https://map.socservice.am/

В настоящее время потребности вынужденных переселенцев инвентаризируются и удовлетворяются правительством Республики Армения при координации областных администраций. Однако есть ряд структур и неправительственных организаций, которые обращаются в государственные ведомства с предложением помощи.

На указанной выше платформе организации получат возможность заполнить данные о своих ресурсах, после чего собранные данные станут доступны министерству труда и социальных вопросов, администрациям областей, а также органам местного самоуправления. Собранные ресурсы последними будут скоординированы и использованы по мере необходимости.

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների փոխադրման, կեցության և սոցիալական հարցերի վերաբերյալ «Հետքը» զրուցել է Սյունիքի մար...
01/10/2023

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների փոխադրման, կեցության և սոցիալական հարցերի վերաբերյալ «Հետքը» զրուցել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։
_______________
meghri.am

«Հետքը» զրուցել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։

30/09/2023

Հարգելի՛ Մեղրի համայնքի բնակիչներ,
ԼՂՀ-ից տեղահանված մեր հայրենակիցների առաջնային կարիքները հոգալու համար` Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան 4 հասցեում, երկուշաբթիից կիրակի օրերին`ժամը 9:00-ից 19:00-ն կիրականացվի սննդի, սպասքի, դեղորայքի, հիգիենիկ պարագաների, տաք ծածկոցների, գրենական պիտույքների հավաքագրում, ինչպես նաև հագուստի հավաքագրում մեծահասակների, և 3-6, 10-13 տարեկան երեխաների համար (վարչական շրջաններում հավաքագրել վարչական նստավայրերում):
Կացարան տրամադրելու հետ կապված և այլ հարցերով կարող եք համագործակցել Մեղրիի համայնքապետարանի աշխատակից` Անդրանիկ Մանուկյանի հետ /Հեռ. 098 798 101/:
_____________________
meghri.am

29/09/2023

Հարգելի՛ բնակիչներ
__________________
«Նռնաձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում առկա են հետևյալ թափուր հաստիքները.
•«Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցիչ (27 դասաժամ)
•«Ֆիզիկա» առարկայի ուսուցիչ (12 դասաժամ)
•«Ինֆորմատիկա» առարկայի ուսուցիչ (7 դասաժամ)
•«Աշխարհագրություն» առարկայի ուսուցիչ (10 դասաժամ)
•«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչ (4 դասաժամ)
•«Շախմատ» առարկայի ուսուցիչ (4 դասաժամ)
✅Մանրամասների համար զանգահարել 094557004 հեռախոսահամարին։
___________________

28/09/2023

Հարգելի՛ Մեղրի համայնքի բնակիչներ,
ԼՂՀ-ից տեղահանված մեր հայրենակիցների առաջնային կարիքները հոգալու համար` Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան 4 հասցեում,աշխատանքային օրերին`ժամը 9:00-ից 19:00-ն կիրականացվի սննդի, սպասքի, դեղորայքի, հիգիենիկ պարագաների, տաք ծածկոցների, գրենական պիտույքների հավաքագրում, ինչպես նաև հագուստի հավաքագրում մեծահասակների, և 3-6, 10-13 տարեկան երեխաների համար (վարչական շրջաններում հավաքագրել վարչական նստավայրերում):
Կացարան տրամադրելու հետ կապված և այլ հարցերով կարող եք համագործակցել Մեղրիի համայնքապետարանի աշխատակից` Անդրանիկ Մանուկյանի հետ /Հեռ. 098 798 101/:
_____________________
meghri.am

Սեպտեմբերի 27-ին Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմը, համայնքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների ներկայացուցիչները...
28/09/2023

Սեպտեմբերի 27-ին Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմը, համայնքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների ներկայացուցիչները, հանրակրթական դպրոցների աշակերտները, համայնքի բնակիչները, համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի և Մեղրիի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ռաֆայել Խաչիկյանի առաջնորդությամբ` Մեղրի և Ագարակ քաղաքներում ծաղիկներ խոնարհեցին 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարերին։
Մեղրեցի հերոսների հիշատակին `առ Աստված աղոթք հնչեցնելուց հետո, Տեր Ռաֆայելը համախմբվածության, հայրենիքի փրկությանը լծվելու, հայկական պետականության գոյությունն ու ամրապնդումը յուրաքանչյուրիս գերնպատակը դարձնելու կոչով դիմեց Մեղրի համայնքի բնակիչներին: Հայաստանի Հանրապետությունը կա ´և պետք է մնա ինքնիշխան պետություն, սա´ է այն աներկբա ու գերագույն արժեքը, որ պետք է որդեգրենք և պաշտպանենք բոլորս ` անկախ մեր նախասիրություններից և քաղաքական հայացքներից:
_____________________
meghri.am

_____________________
meghri.am

Address

Z. Andranik 2
Meghri
3401

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37428643500

Alerts

Be the first to know and let us send you an email when Մեղրիի համայնքապետարան / Meghri Municiplity posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Մեղրիի համայնքապետարան / Meghri Municiplity:

Share