Մեծամորի համայնքապետարան

Մեծամորի համայնքապետարան Մեծամոր համայնքն ընդգրկում է 1 քաղաքային և 30 գյուղական բնակավայրեր։

06/05/2026

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ🥊

🌳 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԵՎ ԾԱՌԱՏՈՒՆԿ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 🌿
26/04/2026

🌳 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԵՎ ԾԱՌԱՏՈՒՆԿ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 🌿

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
24/04/2026

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք խոնարհվում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առաջ։

111 տարի է անցել այդ սոսկալի ողբերգությունից, սակայն ցավը չի մարում, որովհետև դա միայն անցյալ չէ, դա մեր հիշողությունն է, մեր ինքնության մի մասը։

Մենք հիշում ենք՝ ոչ թե միայն սգալու, այլ նաև արժևորելու մեր ժողովրդի տոկունությունը, վերածնվելու կամքը և ապրելու ուժը։ Հայ ժողովուրդը, անցնելով ծանր փորձությունների միջով, կարողացավ վերակերտել իր կյանքը, շարունակել իր պատմությունը՝ արժանապատվորեն ու հպարտ։

Այս օրը նաև պատգամ է մեզ՝ լինել միասնական, ամուր և պատասխանատու մեր հայրենիքի, պետության նկատմամբ։ Մեր ուժը մեր միասնության մեջ է, մեր ապագան՝ մեր աշխատանքի և հավատքի մեջ։

Խոնարհում՝ սրբադասված նահատակների հիշատակին։

Հավերժ հիշատակ։

ԱՊՐԻԼԻ 25 — ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 🇦🇲Սիրելի՛ մեծամորցիներ,Ապրիլի 25-ին Մեծամոր համայնքում նշվելու է Քաղաքացու ...
23/04/2026

ԱՊՐԻԼԻ 25 — ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 🇦🇲

Սիրելի՛ մեծամորցիներ,

Ապրիլի 25-ին Մեծամոր համայնքում նշվելու է Քաղաքացու օրը՝ որպես միասնականության, պատասխանատու քաղաքացու դերի և պետական մտածողության արժևորման օր։

Այդ օրը ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ պետությունը սկսվում է յուրաքանչյուրիցս՝ մեր վերաբերմունքից, մեր ընտրություններից և մեր գործից։

📍 Օրվա միջոցառումների ծրագիր

🕐 13:00
Մեծամորի մշակույթի տանը տեղի կունենա բանախոսություն՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով։
Բանախոս՝ Նանե Գևորգյան։

🕓 16:00
Համայնքապետարանի շենքի դիմաց կկազմակերպվի հյուրասիրություն՝ համայնքի 30 բնակավայրերի տաղավարային հատվածներում։

🕠 17:30
Օրը կեզրափակվի DJ Evo-ի կենդանի ելույթով։

Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու միջոցառումներին՝ միասին արժևորելու մեր քաղաքացիական ինքնությունը և կերտելու մեր համայնքի ու երկրի վաղվա օրը։

19/04/2026

ԱՊՐԻԼԻ 25 — ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ🇦🇲

Պետությունը մենք ենք՝ մեր ընտրություններով, մեր վարքով և մեր պատասխանատվությամբ։
Այս օրը հիշեցնում է, որ կայուն ու զարգացող երկիրը սկսվում է պատասխանատու քաղաքացուց։

Օրենքի պահպանումը, միմյանց հանդեպ հարգանքը և միասնականությունը ընտրություն են, որոնք ձևավորում են մեր երկրի վաղվա օրը։

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 4 ՆԻՍՏԸ Ապրիլի 17-ին Մեծամորի մշակույթի տան փ...
17/04/2026

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 4 ՆԻՍՏԸ

Ապրիլի 17-ին Մեծամորի մշակույթի տան փոքր դահլիճում տեղի է ունեցել Մեծամոր համայնքի ավագանու 2026 թվականի ապրիլի 17-ի 4 հերթական նիստը։

Օրակարգում ընդգրկված են եղել 18 հարց։

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
16/04/2026

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ ոստիկանության ծառայողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ոստիկանի օրվա առթիվ։

Մեր համայնքի խաղաղ, ապահով և կայուն առօրյան մեծապես պայմանավորված է ձեր անսասան զգոնությամբ, արագ ու վճռական արձագանքով և բարձր պրոֆեսիոնալիզմով։ Միևնույն ժամանակ, դուք իրականացնում եք կարևորագույն պետական առաքելություն՝ ապահովելով օրենքի գերակայությունն ու հասարակական կարգը։

Ձեր ծառայությունը ոչ միայն աշխատանք է, այլ կոչում՝ լի պատասխանատվությամբ, համբերությամբ և նվիրումով։ Ամեն օր դուք կանգնած եք բարդ մարտահրավերների առաջ՝ պաշտպանելով քաղաքացիների իրավունքներն ու անվտանգությունը։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ անձնվեր աշխատանքի, անքուն գիշերների և հասարակության հանդեպ ունեցած բարձր պատասխանատվության համար։ Ձեր նվիրվածությունը մեր համայնքի և պետության անվտանգության ամուր երաշխիքն է։

Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, անվտանգ ծառայություն, ուժ և տոկունություն ձեր պատվաբեր գործում։ Թող ձեր ընտանիքներում մշտապես տիրեն խաղաղությունն ու բարեկեցությունը։

Փառք և պատիվ ձեր դժվարին, բայց բարձրարժեք ծառայությանը։

Address

Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ. 4
Metsamor

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37460656505

Alerts

Be the first to know and let us send you an email when Մեծամորի համայնքապետարան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Մեծամորի համայնքապետարան:

Share