Municipality of Metsavan

Municipality of Metsavan Welcome to the official page of the Municipality of Metsavan.
Բարի գալուստ Մեծավան

Welcome to the official page of the Municipality of Metsavan.
Բարի գալուստ Մեծավանի համայնքապետարանի պաշտոնական էջ:

Ինչպես որ քաղցր են ծնողները, այնպես էլ քաղցր է ծննդավայրը:Մովսես ԿաղանկատվացիՄԵԾԱՎԱՆԼուսանկարները ` Մարտիկ Խանաղյանի
09/04/2019

Ինչպես որ քաղցր են ծնողները, այնպես էլ քաղցր է ծննդավայրը:

Մովսես Կաղանկատվացի
ՄԵԾԱՎԱՆ
Լուսանկարները ` Մարտիկ Խանաղյանի

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր Շողքը տեր է, շվաքը ` հյուր :Համո Սահյան ՄԵԾԱՎԱՆ 😍😍😍Լուսանկարները ` Մարտիկ Խանաղյանի
25/03/2019

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը ` հյուր :
Համո Սահյան
ՄԵԾԱՎԱՆ 😍😍😍
Լուսանկարները ` Մարտիկ Խանաղյանի

Համապետական շաբաթօրյակ Մեծավան համայնքումԱյսօր՝ մարտի 23-ի համապետական շաբաթօրյակին ընդառաջ՝ Մեծավան համայնքն ու համայնք...
23/03/2019

Համապետական շաբաթօրյակ Մեծավան համայնքում

Այսօր՝ մարտի 23-ի համապետական շաբաթօրյակին ընդառաջ՝ Մեծավան համայնքն ու համայնքապետարանն իրականացնում են Մեծավանի համայնքապետարանի, դպրոցների, մանկապարտեզի, Արվեստի դպրոցի, Առողջության կենտրոնի, Մշակույթի տան և ամբողջ համայնքի տարածքի մաքրում:
http://metsavan.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=438 #.XJYTGigzaM8

Կյոկուշին-կան մարտարվեստի Հայաստանի ներկայացուցիչները ԹեհրանումՍույն թվականի փետրվարի 28-ին  Պարսկաստանի Թեհրան քաղաքում...
05/03/2019

Կյոկուշին-կան մարտարվեստի Հայաստանի ներկայացուցիչները Թեհրանում

Սույն թվականի փետրվարի 28-ին Պարսկաստանի Թեհրան քաղաքում տեղի ունեցավ «Պարսկաստանի միջազգային առաջնություն» կարատեի մրցաշարը, որին իրեն մասնակցությունն են ունեցել աշխարհի 13 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: Մեր մարզիկներն իրենց փայլուն մասնակցությամբ գրավեցին I տեղ՝ Արթուր Մովսեսյան, II տեղ՝ Դավիթ Դոլմազյան և III տեղերը՝ Ահարոն Կիրակոսյան և Նարեկ Անախասյան: Մեծավանի համայնքապետարանը շնորհավորում է Մեծավանի բնակիչ, շիհան Սևակ Սերոբյանին և իր գլխավորած թիմին՝ մաղթելով առավել մեծ հաղթանակներ:
http://192.168.1.2/Pages/Home/newsdetails.aspx?nID=437 #.XH4nDYkzbcc

Մեծավանի բնակիչը սպորտում կրկին առաջատարՀայաստանի Պաուերլիֆտինգի հավաքականը  սույն թվականի փետրվարի 24-ին Վրաստանում կայ...
05/03/2019

Մեծավանի բնակիչը սպորտում կրկին առաջատար

Հայաստանի Պաուերլիֆտինգի հավաքականը սույն թվականի փետրվարի 24-ին Վրաստանում կայացած «Georgian Power» Միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղը՝ ստանալով ոսկե մեդալներ: Մեծավանի համայանքապետարանը շնորհավորում է Մեծավանի բնակիչ Արտյում Սոլոյանին և իր գլխավորած թիմին արժանի հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով նոր նվաճումներ սպորտի ոլորտում:
http://192.168.1.2/Pages/Home/newsdetails.aspx?nID=436 #.XH4h_Ykzbcc

Տեառնընդառաջի նախատոնակ Մեծավանի Սուրբ Գևորգ եկեղեցումՄեծավանի Սուրբ Գևորգ Եկեղեցում, ձեռամբ Տեր Ներսես քահանա Ղալայանի,...
14/02/2019

Տեառնընդառաջի նախատոնակ Մեծավանի Սուրբ Գևորգ եկեղեցում

Մեծավանի Սուրբ Գևորգ Եկեղեցում, ձեռամբ Տեր Ներսես քահանա Ղալայանի, կատարվեց Տյառնընդառաջի (Տրընդեզ, Տիրոջն ընդառաջ ) նախատոնակը, որն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվեց Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս ծագերը:
Ապա եկեղեցու բակում վառվեց խարույկը, և թեպետ, խարույկ վառելը քրիստոնեական արմատներ չունի, սակայն Տյառնընդառաջի խարույկը վառվում է եկեղեցու կանթեղներից վերցված կրակով` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Եկեղեցու բակի խարույկը ժողովրդական ավանդույթ է, և ժողովրդի մեջ մինչ օրս կարծիք կա, որ այդ կերպ մարդիկ իրենցից վանում են չար ուժերին, վառվող խարույկը մաքրագործում և երջանկություն է բերում ընտանեկան կյանք, իսկ հայ աղջիկներն ու երիտասարդները, ինչպես նաև նորապսակներն էլ ցատկում են խարույկի վրայով։

http://192.168.1.2/Pages/Home/newsdetails.aspx?nID=435 #.XGUXcdIzbcc

Մեծավան համայնքի բնակիչ Սևակ Սերոբյանն աշխարհում ամենաերիտասարդ , իսկ Հայաստանում՝ միակ հանիշն էՍույն թվականի նոյեմբերի ...
11/12/2018

Մեծավան համայնքի բնակիչ Սևակ Սերոբյանն աշխարհում ամենաերիտասարդ , իսկ Հայաստանում՝ միակ հանիշն է

Սույն թվականի նոյեմբերի 16-20-ը Հայաստանի Կիոկուշին-կան կարատեի ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանի հրավերով Հայաստան է ժամանել Կիոկուշին-կան կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 9-րդ դան, կոնտակտ ոճի, Կիոկուշին-կան կարատեի հիմնադիր, լեգենդար Օյամա Մասուտացույի աշակերտ, աշխարհահռչակ Հաթսուո Ռոյաման իր սաների՝ աշխարհի և Ճապոնիայի չեմպիոն Յութա Ինոուեի (3-րդ դան) և Ճապոնիայի բազմակի չեմպիոն Օզեկի Տակամասայի (3-րդ դան) հետ:

Նոյեմբերի 18-ին տեղի ունեցած սեմինարի ընթացքում աշխարհահռչակ Հաթսու Ռոյաման Հայաստանի Կիոկուշին-կան կարատեի ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանին շնորհեց հանշի կոչում:

Մեծավանի համայնքապետարանը շնորհավորում է Սևակ Սերոբյանին՝ մաղթելով նոր վերելքներ ու նվաճումներ Կյոկուշին-կան մարտարվեստում:

http://192.168.1.2/Pages/Home/newsdetails.aspx?nID=434 #.XA-SvdIzbcc

Մեծավան համայնքի բնակիչը Եվրոպայի Պաուրելիֆտինգի առաջնությունում առաջատարՍույն թվականի նոյեմբերի 15-18-ը Վրաստանի Թբիլիս...
11/12/2018

Մեծավան համայնքի բնակիչը Եվրոպայի Պաուրելիֆտինգի առաջնությունում առաջատար

Սույն թվականի նոյեմբերի 15-18-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) առաջնությունը, որտեղ Հայաստանի Պաուերլիֆտինգի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է առաջին տեղը:

Մեծավանի համայնքապետարանը շնորհավորում է համայնքի բնակիչ, Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի անդամ, մարզիչ Արտյոմ Սոլոյանին և նրա սաներին ձեռք բերած հաղթանակի համար՝ մաղթելով հաջողություն և նոր հաղթանակներ:

http://192.168.1.2/Pages/Home/newsdetails.aspx?nID=433 #.XA-JEtIzbcc

20/11/2018

«Կյոկուշին կան կարատե դո» ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանի հրավերով Հայաստան ժամանած «Կյոկուշին կան» կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կանչո Հաթսուո Ռոյ....

ՀՀ Լոռու մարզպետի այցը Մեծավան համայնքԱյսօր ՀՀ Լոռու մարզպետ Հ. Մարգարյանը փոխմարզպետ Ա. Խաչատրյանի, մարզպետի օգնական Մ....
13/07/2018

ՀՀ Լոռու մարզպետի այցը Մեծավան համայնք

Այսօր ՀՀ Լոռու մարզպետ Հ. Մարգարյանը փոխմարզպետ Ա. Խաչատրյանի, մարզպետի օգնական Մ. Կիրակոսյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԾ հարցերի բաժնի պետ Ժ. Ղազարյանի, կրթական ծրագրերի համակարգող Դ. Հակոբյանի և մարզպետարանի աշխատակազմի այլ աշխատակիցների հետ այցելեց Մեծավան համայնք` տեղում ծանոթանալով համայնքի հիմնախնդիրներին, լսելով առաջարկություններ` հորդորեց գործել հանդուրժողականության և համերաշխության սկզբունքով` մատնանշելով ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը:

Ներկա ռուսաստանաբնակ հայերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին ներդրումային իրատեսական ծրագրերին մասնակցելու առումով, վերջինս իրենց իսկ սեփական գաղափարները համայնքում իրականացնելու համար ակնկալեցին ՀՀ Լոռու մարզպետի և պետական կառավարման համակարգի աջակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդի խնդիրներն ու դրանց լուծումները, որոնց մեջ առավել շատ մարզպետը մատնանշեց երիտասարդների ներգրավվածությունն ու գործազրկության պատճառով իրենց բնօրրանը չլքելը:

Հանդիպման ավարտին Մեծավանի համայնքապետարանը հյուրերին նվիրեց Մեծավանի մասին պատմող փաստագրական գիրք:

http://192.168.1.2/Pages/Home/newsdetails.aspx?nID=432 #.W0h_edIzbcc

Գինեսի ռեկորդակիր Արտյոմ Սոլոյանի հերթական հաղթանակը Մեծավան համայնքի բնակիչ Արտյոմ Սոլոյանը, սույն թվականի հունիսի 30-ի...
02/07/2018

Գինեսի ռեկորդակիր Արտյոմ Սոլոյանի հերթական հաղթանակը

Մեծավան համայնքի բնակիչ Արտյոմ Սոլոյանը, սույն թվականի հունիսի 30-ին մասնակցելով Բաթումիում կայացած սևծովյան երկրների Եվրոպայի բաց առաջնությանը, գրավել է > 2018 թվականի առաջին տեղը:
http://192.168.1.2/Pages/Home/newsdetails.aspx?nID=430 #.WzogvNIzbcc

Address

Metsavan
2112

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Municipality of Metsavan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share