Ներքին Կարմիրաղբյուր/ Nerkin Karmiraghbyur

Ներքին Կարմիրաղբյուր/ Nerkin Karmiraghbyur Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանում գտնվող սահմանամ?

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը Երևանից 192 կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ մարզկենտրոն Իջևանից՝ 59:

Ն.Կ. Աղբյուր գյուղը գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան գոտում, այն հիմնադրվել է մոտ 200 տարի առաջ:
Բնակիչները հիմնականում Ղարաբաղից տեղափոխվածներ են:

Մինչև 1990-ական թվականների սկիզբը գյուղը բավականին զարգացում է ապրել, այստեղ կառուցվել են միջնակարգ դպրոց, մշակու

յթի, կապի, առևտրի և կենցաղային սպասարկման տիպային շենքեր:

1990-ականների պատերազմի ընթացքում ռմբակոծություններից տուժել ու ավերվել են մասնավոր տների մեծ մասն ու վարչական և մշակութային օբյեկտները (հանրապետության ամենատուժված գյուղն է):

2000-ից սկսված պետբյուջեով և այլ ծրագրերով գյուղում իրականացվել են բազմաթիվ վերականգնողական աշխատանքներ, սակայն գյուղում դեռևս կան վնասված, հասարակական և արտադրական նշանակության շինություններ և ինժեներական կառույցներ:

2012-ի հունվարի 1-ի դրությամբ Ներքին Կարմիրաղբյուրում ապրում է 1072 մարդ, 394 ընտանիք:
Համայնքը զբաղեցնում է 1844.62 հա տարածք, որից` 499.61 հա արոտներ, 763.75 հա վարելահողեր, 33.3 հա այգիներ, 311.95 հա անտառ:

Բնակչությունը հիմնականում զբաղվում է բուսաբուծությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ:
Գյուղն ապահովված է խմելու և ոռոգման ջրով, գազիֆիկացված է:

Գյուղում կա բուժկետ,
մանկապարտեզ, ինչպես նաև 420 աշակերտական տեղով դպրոց, սակայն այսօր դպրոցում սովորում է 125 աշակերտ:


տեղեկատվությունը՝ http://tavush.gov.am/about-communities/741/

Address

Nerkin Karmiraghpyur

Alerts

Be the first to know and let us send you an email when Ներքին Կարմիրաղբյուր/ Nerkin Karmiraghbyur posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share