Նոյեմբերյանի Համայնքապետարան / Noyemberyan Municipality

Նոյեմբերյանի Համայնքապետարան / Noyemberyan Municipality Նոյեմբերյան համայնքի ֆեյսբուքյան էջ

20/12/2021
ԵՄ-ն նոր առցանց հարթակ է գործարկել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ԶԼՄ-ների և երիտասարդների համար:Նոր e...
08/12/2021

ԵՄ-ն նոր առցանց հարթակ է գործարկել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ԶԼՄ-ների և երիտասարդների համար:

Նոր euneighbourseast.eu կայքում հավաքված է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև համագործակցության մասին ամբողջական տեղեկատվությունը։

Այստեղ կարելի է գտնել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին վերջին լուրերը, հոդվածները և գործնական տեղեկատվությունը: Կայքը հասանելի է ութ լեզվով՝ հայերեն, ադրբեջաներեն, բելառուսերեն, ռումիներեն, վրացերեն, ուկրաիներեն, անգլերեն և ռուսերեն։ EU Neighbors east-ի խմբագրական թիմն ամեն օր մոնիտորինգի է ենթարկում ԵՄ նախագծերի հարյուրից ավելի կայքեր և հարթակներ, ինչպես նաև իրական ժամանակում պատրաստում է վերջին լուրերն ու դրանք ուղարկում բաժանորդներին:

Բացի լուրերից կայքում հայտնվում են ամենօրյա թարմացումներ տարբեր հնարավորությունների մասին (դրամաշնորհներ, կրթաթոշակներ, սեմինարներ, մրցույթներ, դասընթացներ և այլն), որոնք տրամադրվում են Եվրոպական միության և նրա ներկայացուցչությունների կողմից Արևելյան գործընկերության երկրներում իրականացվող ծրագրերով և նախագծերով: Բոլոր նյութերը կարող են զտվել ըստ երկրի և թեմայի:

«Փաստեր» բաժնի ներքո հրապարակված գործնական հոդվածները կօգնեն հասկանալ, թե ինչպես են գործում ԵՄ ծրագրերը և ինչպես օգտվել դրանց ընձեռած հնարավորություններից, օրինակ՝ դիմել դրամաշնորհի կամ կրթաթոշակի համար: Կոնկրետ օրինակներին կարելի է ծանոթանալ «Պատմություններ» բաժնում:

Կայքում առկա անհրաժեշտ տեղեկատվությունը կարելի է գտնել՝ օգտագործելով ըստ երկրի, թեմայի կամ նույնիսկ հատուկ ծրագրերի զտիչներ: Կայքը միացված է նաև անընդհատ թարմացվող տվյալների շտեմարանին, որը պարունակում է տեղեկատվություն Արևելյան գործընկերության երկրներում իրականացվող ԵՄ ԲՈԼՈՐ նախագծերի մասին: Բաժանորդագրվեք մեր ամենօրյա տեղեկագրին՝ որևէ հնարավորություն բաց չթողնելու համար: Դուք կարող եք տեղեկագիրը հարմարեցնել ձեր պահանջներին՝ ընտրելով բովանդակության տեսակը, երկիրը և լեզուն:

Տեղեկացնում ենք, որ գործարկվել է հոլովակ՝ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի էլեկտրոնային համակարգի (htt...
08/12/2021

Տեղեկացնում ենք, որ գործարկվել է հոլովակ՝ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի էլեկտրոնային համակարգի (https://pay.e-community.am) օգտագործման մասին:

Հոլովակին կարող եք ծանոթանալ անցնելով կից հղումով: 👇

https://www.youtube.com/watch?v=2B8AYQtE-So&t=1s

Անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկն այսուհետ հնարավոր է մուծել առանց համայնքապետարան կամ բանկ այցելելու:Այցելելով https://pay.e-community.am հ...

Նոյեմբերյան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Աբազյանը` Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի, այլ պա...
07/12/2021

Նոյեմբերյան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Աբազյանը` Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի, այլ պաշտոնատար անձանց հետ` հարգանքի տուրք մատուցեց դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։

1988 թվականի այսօրը՝ դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը   11:41 րոպեին Հայաստանում խոշոր երկրաշարժ գրանցվեց։Երկրի շ...
07/12/2021

1988 թվականի այսօրը՝ դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին Հայաստանում խոշոր երկրաշարժ գրանցվեց։

Երկրի շուրջ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ Սպիտակի երկրաշարժը:

Արհավիրքի հետևանքով լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական (Գյումրի), Կիրովական(Վանաձոր), Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը ﬓաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 ﬕլիոն քառակուսի ﬔտր բնակելի տարածություն։ Ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ շուրջ 82 հազար աշխատատեղով։

1988 թվականի դեկտեմբերի 7-ը Հայաստանի պատմության ամենամռայլ էջերից մեկն է։ 33 տարի է անցել, սակայն մարդկանց հոգիներում դեռ չի սպիացել երկրաշարժի թողած վերքերը։

Այսօր, մենք գլուխ ենք խոնարհում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի առջև, վշտակցում նրանց հարազատներին ու մերձավորներին և արժանին մատուցում բոլոր նրանց, ովքեր այդ դառն օրերին աշխարհի տարբեր կողմերից եկան սպեղանի դնելու մեր անթիվ վերքերին։

Սիրելի՛ բնակիչներ,📍 ինչպես և խոստացել էինք, Ձեզ ենք ներկայացնում վերջին շտրիխների կադրերը՝ քաղաքի միջով անցնող,  դեպի  ք...
03/12/2021

Սիրելի՛ բնակիչներ,

📍 ինչպես և խոստացել էինք, Ձեզ ենք ներկայացնում վերջին շտրիխների կադրերը՝ քաղաքի միջով անցնող, դեպի քաղաքի միջին և վերին թաղամասերը տանող Տիեզերագնացների /Ջեմմայի բուտկայի/ փողոցի՝ մոտ 220 մ երկարությամբ սկզբնական հատվածի հիմնանորոգման աշխատանքներից:🙂

📣 Մինչ դրսում դեռ արևոտ ձմեռ է, իսկ փոքրիկները սպասում են Նոր տարվա հրաշքին՝ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնը սիրով ներկա...
02/12/2021

📣 Մինչ դրսում դեռ արևոտ ձմեռ է, իսկ փոքրիկները սպասում են Նոր տարվա հրաշքին՝ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնը սիրով ներկայացնում է ամանորյա՝ տարեվերջյան միջոցառումների ցանկը:❄️

Հրավիրում և սպասում ենք բոլորիդ: 😊

Սիրելի՛ բնակիչներ,Ինչպես պարզվեց, պատերազմի ավարտից հետո էլ մենք դեռ պիտի դիմանանք մեր հայորդիների կորստյան ցավին։ Այսօր...
18/11/2021

Սիրելի՛ բնակիչներ,

Ինչպես պարզվեց, պատերազմի ավարտից հետո էլ մենք դեռ պիտի դիմանանք մեր հայորդիների կորստյան ցավին։

Այսօր խոր վշտով տեղեկացանք մեր հայրենակից Տարոն Ջիվանի Սահակյանի զոհվելու մասին։

Մեր զորակցությունն ենք հայտնում հերոսի ընտանիքին։ Թերևս, սա այն դեպքն է, երբ ցանկացած խոսք ավելորդ է դառնում։

Թող հոգիդ հավերժ լույսերի մեջ մնա, քա՛ջ հայորդի։

Խաղաղություն մեր սահմաններին։

🔸Նոյեմբերյան քաղաքում մաքուր խմելու ջրով ապահովելու գործում ունեցած մեծ ավանդի համար Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմ...
11/11/2021

🔸Նոյեմբերյան քաղաքում մաքուր խմելու ջրով ապահովելու գործում ունեցած մեծ ավանդի համար Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ Վահրամ Մաճկալյանին շնորհվել էր Պատվավոր քաղաքացու կոչում:

Երեկ՝ Նոյեմբերի 10-ին, հանդիպման ընթացքում Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը հանձնեց պատվավոր քաղաքացու կոչման պատվոգիրը: 🤝

Մեր շնորհակալությունն ենք հայտնում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ընկերությանը՝ Նոյեմբերյանում խմելու ջրով ապահովման գործում մեծ օժանդակություն ցուցաբերելու համար:

🖇Այսօր, Նոյեմբերյանում ընթանում էր Հայաստանի ֆուտբոլի  մանկապատանեկան առաջնության M15, C1 խմբի հերթական՝ 3-րդ տուրի մրցա...
10/11/2021

🖇Այսօր, Նոյեմբերյանում ընթանում էր Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության M15, C1 խմբի հերթական՝ 3-րդ տուրի մրցաշարը:
Իրենց լավագույն որակները ցույց տալու հնարավորություն էին ստացել Նոյեմբերյանի սպորտդպրոցի «Նոյեմբերյան» և Իջևանի «Նիկա» թիմերը:

Երեխաներին մաղթում ենք նոր ձեռքբերումներ և սպասում՝ համայնքում գործող մնացած ֆուտբոլային թիմերի հետագա խաղերին:⚽️

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲՍիրե...
10/11/2021

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ հայրենակիցներ,

1996 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ՀՀ-ում առաջին անգամ ձևավորվեցին տեղական ինքնակառավարման մարմիններ: Այդուհետ՝ նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օր:

Օրվա առիթով շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմիններին, ավագանիներին, համայնքային ծառայողներին, ոլորտի ձևավորման և զարգացման գործում մասնակցություն և աջակցություն ցուցաբերած բոլոր անձանց և կազմակերպություններին:

Համոզված եմ, որ մեր պատասխանատու և շարունակական աշխատանքի շնորհիվ, պետություն-համայնք գործընկերային հարաբերությունների միջոցով և երկրի ապագայի հանդեպ վստահությամբ կունենանք զարգացած համայնքներ, արժանապատիվ հասարակություն:

Կրկին շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ բարեկեցություն և նորանոր հաջողություններ՝ պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Address

Ереваняна 4
Noyemberyan
4101

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37426622393

Alerts

Be the first to know and let us send you an email when Նոյեմբերյանի Համայնքապետարան / Noyemberyan Municipality posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Նոյեմբերյանի Համայնքապետարան / Noyemberyan Municipality:

Share