ԽՈՅԻ Համայնքապետարան

ԽՈՅԻ Համայնքապետարան ՀՀ Արմավիրի մարզ

02/02/2026

📢 Սիրելի՛ քաղաքացիներ,

Վաղարշապատի համայնքապետարանը մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը՝ ստեղծելով հնարավորություն յուրաքանչյուրիդ համար ակտիվ մասնակցելու համայնքի զարգացմանը։

Սա Ձեր ձայնն ու գաղափարն իրականություն դարձնելու լավագույն ճանապարհն է․ ներկայացրեք նախաձեռնություններ, որոնք կարող են բարելավել մեր համայնքի կյանքը։

✅ Կարևոր պայմաններ՝
• Առաջարկը պետք է իրականացվի Վաղարշապատ համայնքի տարածքում,
• լինի տեխնիկապես իրագործելի,
• իսկ նախահաշվային արժեքը չգերազանցի 110 մլն դրամը։

📅 Հայտերի ընդունման ժամկետներ՝
➡️ Սկիզբ՝ փետրվարի 2
➡️ Վերջնաժամկետ՝ փետրվարի 9

👉 Ձեր ծրագրային առաջարկը կարող եք ներկայացնել՝ գրանցվելով Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում և Մասնակցային բյուջետավորում բաժնում սեղմելով «Ուղարկել առաջարկ» կոճակը։

Ուղարկեք Ձեր առաջարկները նշված հղումով՝

https://docs.ejmiatsin.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&tv=-4&g=eace12fa-4afe-4c49-96b0-8739dbd20302

✨ Միացե՛ք գործընթացին, մասնակցե՛ք որոշումների կայացմանը և միասին ձևավորենք ավելի հարմարավետ, ժամանակակից ու զարգացած Վաղարշապատ։

30/01/2026

📢 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ

Տեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն 2026 թվականի փետրվարի 26-ին Վաղարշապատ համայնքում կկայանան դպրոցների կառուցման նախագծերի վերաբերյալ 1-ին հանրային լսումները։

🔹 Ժամը 11:00-ին
Շահումյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (Շահումյան գյուղ, Լ. Նավասարդյան փող., 19/2) կկայանա Շահումյան բնակավայրում դպրոցի կառուցման նախագծի հանրային լսումը։

🔹 Ժամը 12:30-ին
Արագած բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (Արագած գյուղ, Հաղթանակի փող., 37) կկայանա Արագած բնակավայրում դպրոցի կառուցման նախագծի հանրային լսումը։

📌 Սիրով հրավիրում ենք մասնակցելու համայնքի բնակիչներին, շահագրգիռ անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչներին։

30/01/2026

📢Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի՝ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից մինչև 2021 թվականը ինքնակամ կառուցված շենք-շինությունների հաշվառման ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

📑🏗️Հաշվի առնելով ընձեռնված հնարավորությունը՝ հորդորում ենք համայնքի բնակիչներին և տնտեսավարող սուբյեկտներին ժամանակին իրականացնել իրենց կողմից կառուցված ինքնակամ շենք-շինությունների հաշվառումը՝ խուսափելու հետագա իրավական և վարչական խնդիրներից։

⁉️Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Վաղարշապատի համայնքապետարան։

📌 Կոչ ենք անում օգտվել սահմանված ժամկետից և կարգավորել սեփականությանն առնչվող հարցերը օրենքի շրջանակում։

Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ։
28/01/2026

Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ։

📌🇦🇲Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ զինվորներ և սպաներ

Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ։

Հայոց բանակը Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության և ազգային անվտանգության կարևորագույն հիմնասյուներից է։ Նրա ձևավորումն ու կայացումը եղել են բարդ ու պատասխանատու գործընթաց, որի ընթացքում բանակը արժանապատվորեն կատարել է իր առաքելությունը՝ ապահովելով երկրի պաշտպանունակությունն ու սահմանների անվտանգությունը։

Այս օրը մենք մեր խորին հարգանքն ենք հայտնում հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը զոհաբերած զինվորներին և սպաներին՝ խոնարհվելով նրանց անմար հիշատակի առաջ։ Նրանց անձնազոհությունը մեր ժողովրդի ուժի և համախմբվածության անբաժան մասն է։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր զինվորներին, սպաներին ու զինված ուժերում ծառայող անձնակազմին՝ հայրենիքին անմնացորդ նվիրվածության, բարձր պատասխանատվության և անձնազոհ ծառայության համար։

Մաղթում եմ Հայոց բանակին շարունակական զարգացում, ամրություն և բարձր մարտունակություն։

Խաղաղություն մեր երկրին, ուժ՝ մեր բանակին և խոնարհում՝ մեր հերոսներին։

📣 Հարգելի՛ արցախցիներ,Տեղեկացնում ենք, որ հունվարի 30-ին, ժամը 12:00-ին, Վաղարշապատի համայնքապետարանի դահլիճում կկայանա ...
26/01/2026

📣 Հարգելի՛ արցախցիներ,

Տեղեկացնում ենք, որ հունվարի 30-ին, ժամը 12:00-ին, Վաղարշապատի համայնքապետարանի դահլիճում կկայանա հանդիպում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրի փաստաբանների հետ։

📌 Հանդիպման ընթացքում կտրամադրվի անվճար իրավաբանական խորհրդատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ՝
• փաստաթղթերի ձեռքբերում և վերականգնում,
• աշխատանքային ստաժի հաշվարկ և կենսաթոշակի նշանակման խնդիրներ,
• սոցիալական աջակցության ծրագրերին առնչվող հարցեր,
• այլ իրավական խնդիրներ։

📎 Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի նաև իրավաբանական օգնություն, այդ թվում՝
• անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
• ներկայացուցչություն դատարանում։

✅ Մասնակցելու համար խնդրում ենք ձեզ հետ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և առկա անհրաժեշտ փաստաթղթերը։

Սպասում ենք ձեզ՝ աջակցելու և ձեր իրավական հարցերին պատասխանելու նպատակով։

Սիրելի՛ ուսանողներ,ինչպես արդեն գիտեք, մեկնարկում է անվճար ուսանողական երթուղին 🚍📌 Երթուղուց օգտվելու համար անհրաժեշտ է ...
26/01/2026

Սիրելի՛ ուսանողներ,

ինչպես արդեն գիտեք, մեկնարկում է անվճար ուսանողական երթուղին 🚍

📌 Երթուղուց օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
▪️ ուսումնական հաստատությունից տեղեկանք
▪️ 2 լուսանկար (3×4 չափսի)
▪️ անձնագրի պատճեն
▪️ փաստացի բնակության վայրից տեղեկանք (եթե գրանցված եք այլ բնակավայրում)

📍 Փաստաթղթերի ներկայացման եղանակները՝
🔹 գյուղական բնակավայրերի ուսանողները անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել իրենց վարչական ղեկավարի գրասենյակ
🔹 Էջմիածին բնակավայրի ուսանողները՝ Վաղարշապատի համայնքապետարան

💻 Կամ կարող եք գրանցվել օնլայն տարբերակով՝ արագ և հարմար ձևով՝ անցնելով նշված հղումով՝ https://forms.gle/Svy95ThH2aKJpQnSA

⏰ Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝ փետրվարի 10-ը

21/01/2026

✅ Լավ լուր ձեզ համար, սիրելի՛ ուսանողներ

Պատրա՞ստ եք հանդես գալ ձեր ծրագիր-առաջարկով❤️
20/01/2026

Պատրա՞ստ եք հանդես գալ ձեր ծրագիր-առաջարկով❤️

📣 Վաղարշապատում մեկնարկել է 2026թ․ մասնակցային բյուջետավորման գործընթացը

📌 Ծրագրին համայնքի մասնակցությունն իրականացվում է համաֆինանսավորման սկզբունքով․

«ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով Վաղարշապատ համայնքի համար նախատեսված սուբվենցիայի սահմանաչափը կազմում է 60,989,000 ՀՀ դրամ։

Մասնակցային բյուջետավորումն իրականացվում է հետևյալ փուլերով՝

1️⃣ Նախապատրաստական
2️⃣ Իրազեկման
3️⃣ Առաջարկների ներկայացման
4️⃣ Նախնական գնահատման
5️⃣ Հանրային քննարկումների և լսումների
6️⃣ Քվեարկության
7️⃣ Իրականացման փուլ

🔹 Նախապատրաստական փուլում արդեն՝
• Ավագանու որոշմամբ 2026թ․ բյուջեում նախատեսվել է առնվազն 50,000,000 ՀՀ դրամ մասնակցային բյուջետավորման համար,
• Ստեղծվել է գործընթացը համակարգող հանձնաժողով և հաստատվել ժամանակացույցը։

Այս պահին ընթանում է իրազեկման փուլը՝ հանդիպումներ բնակիչների, համայնքում գործող ՀՈԱԿ-ների, ՀԿ-ների և ՊՈԱԿ-ների հետ, ինչպես նաև տեղեկատվական նյութերի տարածում։

👥 Ո՞վ կարող է մասնակցել

Առաջարկ կարող է ներկայացնել համայնքի՝ 16 տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ՝ անհատապես կամ հասարակական միավորումների միջոցով՝ սահմանված ձևաչափով և ժամկետներում։

👉 Միացե՛ք գործընթացին, ներկայացրե՛ք Ձեր գաղափարները և միասին ձևավորենք Վաղարշապատի զարգացումը։

📌 Վաղարշապատ համայնքում սահմանվել են մանկապարտեզներում ընդունելության լրացուցիչ առաջնահերթություններՎաղարշապատի համայնքա...
28/12/2025

📌 Վաղարշապատ համայնքում սահմանվել են մանկապարտեզներում ընդունելության լրացուցիչ առաջնահերթություններ

Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզ ՀՈԱԿ-ներում սաների ընդունելության գործընթացում, ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից սահմանված հերթագրման առաջնահերթություններից բացի, սահմանվել են նաև համայնքային լրացուցիչ առաջնահերթության դրույթներ։

🔹 Համայնքային առաջնահերթություն կտրվի հետևյալ դեպքերում․

▪️ աշխատող ծնողների երեխաներին
▪️ մեկ ծնողի խնամքի տակ գտնվող երեխաներին, եթե խնամակալ ծնողը աշխատում է և տվյալ բնակավայրում գրանցված է
▪️ միակողմանի ծնողազուրկ երեխաներին
▪️ այլ բնակավայրից մանկապարտեզ դիմելու դեպքում՝ առաջնահերթությունը կտրվի տվյալ բնակավայրի բնակիչ ծնողի երեխային

📑Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թ. հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանի, նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության ընթացքում առաջնահերթությունը տրվում է․

1️⃣ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող, երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի երեխաներին
2️⃣ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին
3️⃣ տվյալ հաստատությունում ընդգրկված քույր կամ եղբայր ունեցող երեխաներին
4️⃣ տվյալ հաստատության աշխատակիցների երեխաներին

📌 Առաջնահերթությունը սահմանում է երեխայի առավելությունը համապատասխան տարիքային խմբում ընդունվելու համար։ Տարատարիք խմբերում ընդունելության դեպքում առաջնահերթությունը տրվում է տարիքով ավելի մեծ երեխային, իսկ նույն տարիքային խմբում՝ ըստ հերթագրման ամսաթվի։

❗ Առանց առաջնահերթության ներկայացված դիմումների դեպքում երեխաները կընդգրկվեն հերթագրման ընդհանուր ցուցակում, և ընդունելության ընթացքում առաջնահերթությունը կտրվի արտոնությամբ դիմած ծնողների երեխաներին։

🗓 Դիմումների ընդունման ժամկետը՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը։

📍 Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել համայնքապետարան կամ համապատասխան մանկապարտեզ։

«Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» - 2026📣Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը հայտարարում է «Խոցելի կանանց հզորացու...
23/12/2025

«Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» - 2026
📣Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը հայտարարում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում փոքր ձեռնարկությունների և մասնագիտական կրթությունների հայտադիմումների ընդունման մեկնարկը։
Ծրագիրը նախատեսում է ֆինանսավորել՝
📈40 փոքր ձեռնարկություն (նախապատվությունը կտրվի գյուղատնտեսական, արտադրական ոլորտներին և նորարարական գաղափարներին)
📚15 մասնագիտական կրթություն
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանված 18-65 տարեկան խոցելի կանայք, ինչպես նաև 2020թ․ պատերազմում զոհված կամ դրան հաջորդող ռազմական գործողությունների հետևանքով 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների կանայք և մայրերը, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ունեն փոքր ձեռնարկություն ստեղծելու մտադրություն։
🌱Փոքր ձեռնարկատիրական ծրագրերը դիտարկելիս նախապատվությունը կտրվի գյուղատնտեսական, արտադրական ոլորտներին և նորարարական գաղափարներին:
🗓️Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2026 թվականի հունվարի 12, ժամը` 23։59։
🔗Ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
https://rb.gy/jo36f9
🔗Մասնակցության հայտի հղումը ստորև՝
https://forms.gle/i1v3PFzvEjAgHMeL6
Ծրագիրն իրականացվում է Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի կողմից՝ Սուրբ Սարգիս բարեգործական կազմակերպության և Սոցիալական Օգնության Հայկական Միության համաֆինանսավորմամբ:
Arev Society -ն աջակցում է արհեստական բանականության, թվային գրագիտության և անգլերեն դասընթացների կազմակերպմանը։
🔔Միացե՛ք Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի ու Arev Society -ի էջերին և հետևե՛ք թարմացումներին, որպեսզի բաց չթողնեք դիմելու հնարավորությունը։

23/12/2025

📣 ՀՐԱՎԵՐ՝ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ
ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ

Հարգելի քաղաքացիներ, կրկին անգամ տեղեկացնում ենք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավարին կից ձևավորվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հարցերով խորհրդակցական մարմին, որի նպատակն է՝

✔ նպաստել համայնքային խնդիրների լուծմանը,
✔ ապահովել բռնի տեղահանվածների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը,
✔ ներկայացնել առաջարկություններ, խորհրդատվություն և դիտարկումներ համայնքի ղեկավարին։

📌 Ո՞վ կարող է դիմել

Խորհրդակցական մարմնին կարող են անդամակցել Վաղարշապատ համայնքի՝
▪ 18 տարին լրացած բնակիչները,
▪ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք,
▪ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները,
▪ համայնքի ակտիվ բնակիչները և շահագրգիռ անձիք։

📌 Խորհրդակցական մարմնի հիմնական գործունեության ուղղությունները

▫ ԼՂ բռնի տեղահանվածների սոցիալական, մշակութային և համայնքային խնդիրների քննարկում
▫ առաջարկությունների ներկայացում համայնքի ղեկավարին
▫ համայնքային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը մասնակցություն
▫ հանրային վերահսկողության և մշտադիտարկման իրականացում

📌 Ինչպե՞ս դիմել
Անդամակցության դիմումը լրացրեք այստեղ՝ 👇

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeh97keBOj5cWozjpn2sr8wV5qjO3NqUNlDLssKDVuHk5ZGmg/viewform?usp=header

📅 Դիմումների ընդունման ժամկետը՝ 25.12.25 թ.

📢 Մասնակցե՛ք համայնքի զարգացմանը և ձեր ձայնը լսելի դարձրե՛ք։

Address

30 Mashtots
Samaghar
1125

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

+37460888999

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ԽՈՅԻ Համայնքապետարան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ԽՈՅԻ Համայնքապետարան:

Share

Category