29/05/2026
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու Ազգային ժողովի հերթական ընտրություններ:
Սևան համայնքի ղեկավարի համապատասխան որոշմամբ սահմանվել են Սևան համայնքում ընտրական տեղամասերի տեղամասային կենտրոնները, դրանց գտնվելու վայրերը:
Հարգելի ընտրողներ
Տեղեկացնում ենք, որ, Սևան համայնքի մի քանի բնակավայրում նախկինում սահմանված ընտրական տեղամասերի տեղամասային կենտրոնների շենքերի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, տեղի է ունեցել կենտրոնների փոփոխություն, մասնավորապես՝
2026 թվականի հունիսի 7-ին Գեղամավան բնակավայրի ընտրողները քվեարկելու են մանկապարտեզի շենքում ձևավորված տեղամասային կենտրոնում (հասցե՝ 2-րդ փողոց, 2-րդ նրբ., թիվ 1 շենք)՝ նախկին Գեղամավանի Ա. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի փոխարեն.
Լճաշեն բնակավայրի այն ընտրողները, որոնք նախկինում քվեարկել են Լճաշենի մշակույթի տանը, քվեարկելու են Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում (հասցե՝ գ. Լճաշեն, 24, 1 նրբանցք, թիվ 3).
Ծովագյուղ բնակավայրի այն ընտրողները, որոնք նախկինում քվեարկել են Ծովագյուղի մանկապարտեզում, քվեարկելու են Ծովագյուղի միջնակարգ դպրոցի հարևանությամբ գտնվող կցակառույցում՝ Երիտասարդական կենտրոնի շենք (հասցե՝ գ. Ծովագյուղ, 24-րդ փող., 5-րդ, նրբ., թիվ 70/1 շենք).
Ծաղկունք բնակավայրի ընտրողները քվեարկելու են մանկապարտեզի նախկին շենքում ձևավորված տեղամասային կենտրոնում (հասցե՝ գ. Ծաղկունք, 4-րդ փողոց, 7/1 շենք)՝ Ծաղկունքի բաց դպրոցի փոխարեն:
Սևան համայնքում ընտրական տեղամասերի տեղամասային կենտրոնների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ ստորև:
ՀՀ ԱԺ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները փակցված են ընտրական տեղամասերի տեղամասային կենտրոններում, ընտրողների ռեգիստրի և ընտրողների նախնական ցուցակները հասանելի են նաև ԿԸՀ կայքի՝ elections.am, գլխավոր էջում: