Արա Զաքարյան / Ara Zakaryan

Արա Զաքարյան / Ara Zakaryan Արա Զաքարյանի պաշտոնական էջը

Քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյան / Рубен Варданянի առողջությունը վտանգված է❗️❗️❗️
26/02/2025

Քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյան / Рубен Варданянի առողջությունը վտանգված է❗️❗️❗️

ՍԻՐԵԼԻ՛ ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐ2022 թ․-ը փորձություններով լի տարի էր մեր համայնքի համար՝  արտաքին ու ներքին մարտահրավերներով։    Դրա...
31/12/2022

ՍԻՐԵԼԻ՛ ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐ
2022 թ․-ը փորձություններով լի տարի էր մեր համայնքի համար՝ արտաքին ու ներքին մարտահրավերներով։

Դրանք մեր առջև ծառացած են նաև 2023-ի շեմին։

Շնորհավորելով բոլորիս գալիք Նոր տարվա կապակցությամբ՝ մաղթում եմ կամք, հաստատակամություն՝ մեր հողի վրա ամուր կանգնելու, այն շենացնելու , մեր երեխաների համար ապահով ու անխռով ապագա կերտելու ճանապարհին։

Թո՛ղ խաղաղությունն ու բարեկեցությունն ուղեկից լինեն մեզ բոլորիս։

Ողջախոհությամբ դիմակայենք դժվարություններին ու հաղթանակի պտուղները վայելենք բոլոր բնագավառներում։

Թո'ղ սերն ու ներդաշնակությունն իշխեն բոլորիս ընտանիքներում։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Մենք պատասխանատու ենք մեր ընտրողների առջեւ, եւ մեր մանդատը մեր ընտրողների ձայնն է, իսկ մեզ ընտրողները ներկաների ու նախկի...
20/10/2022

Մենք պատասխանատու ենք մեր ընտրողների առջեւ, եւ մեր մանդատը մեր ընտրողների ձայնն է, իսկ մեզ ընտրողները ներկաների ու նախկինների անվերջանալի եւ կործանարար պայքարը չհանդուրժողներն են։ Եվ մենք իրավունք չունեինք այդ մանդատով նպաստել նախկինների կամ ներկաների վերարտադրությանը, մենք դա անելու պատվիրակված չենք եւ դա մենք քաջ գիտակցում ենք։ Միեւնույն ժամանակ, ուզում եմ ասել, որ ամենայն հարգանք ունեմ ընտրություններին մասնակցող մեր բոլոր բնակիչների նկատմամբ՝ անկախ իրենց քաղաքական նախընտրություններից։ Նաեւ կարծում եմ, որ մեզ ձայն չտվողները սկզբունքային անհամաձայնություն չէին ունենա, եթե իրենց տրված մանդատի միջոցով «Ապրելու երկիրը»՝ իմ առաջնորդությամբ, ստանձներ համայնքի կառավարումը։ Հետեւաբար, քաղաքական ուժերը չունեին կաշկանդվածություն մեզ ընտրելու։ Ինչեւէ, համաձայնություն չկայացավ, մեծամասնություն չձեւավորվեց, եւ մենք գնացինք նոր ընտրությունների միջոցով իրական ընտրական պատկեր ստանալու ճանապարհով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/10/20/1299260/?fbclid=IwAR2dmyr1Xjtyl9hq4iXV7FuO8qEHajcYLDqZcFLjIgxc8aEcNrWaiHLq-wQ

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Սիսիանում սպասվում է ՏԻՄ արտահերթ ընտրություն

Սիսիան համայնքի սիրելի հայրենակիցներ, Այսօր բոլորիդ աչքի առջև համայնքի նորընտիր ավագանին խայտառակ մթնոլորտում անցկացրեց ...
12/10/2022

Սիսիան համայնքի սիրելի հայրենակիցներ,

Այսօր բոլորիդ աչքի առջև համայնքի նորընտիր ավագանին խայտառակ մթնոլորտում անցկացրեց առաջին նիստը։

"Ապրելու երկիր" խմբակցությունը չմասնակցելու որոշում ուներ, որով պիտի ապահովվեր նիստի չկայացում և համայնքապետի ընտրության հարցը կրկին համայնքի բնակիչների լիազորության տիրույթ տեղափոխելուն։ Այս որոշման հիմքում ընկած էին սեպտեմբերի 13֊ին ադրբեջանական ագրեսիայի պատճառով մեր համայնքի խախտված սահմանների պայմաններում քարոզարշավի դադարեցումը, որի հետևանքով մեր համաքաղաքացիները հնարավորություն չունեցան լիարժեք տեղեկացված ընտրություն կատարելու։
Հետևաբար, առաջին նիստի և հետագա 14 օրվա ընթացքում համայնքապետի ընտրության նիստի չկայացումը այդ իրավունքը կվերադարձներ բնակիչներին։

Ցավոք սրտի, քվորումն ապահովվեց, ինչը և նպաստեց "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության թեկնածուին 9 ձայնով համայնքապետ ընտրվել։ Ընդամենը 9 հոգի` 8+1, ինչը նույնիսկ ավագանու մեծամասնություն չէ, որոշեցին պետության համար ռազմավարական համայնքի առաջիկա 5 տարվա ճակատագիրը։
Սա գնահատում ենք անթույլատրելի և անընդունելի։

Այս իրավիճակում, "Ապրելու երկիր" խմբակցությունը նպատակահարմար չի համարում իր գործունեությունը գործող ավագանու կազմում և որոշում է կայացնում վայր դնել ավագանու անդամների մանդատները։

Միևնույն ժամանակ, մենք անելու ենք առավելագույնը Սիսիան համայնքում իրապես ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձևավորելու հարցում՝ շարունակելով մեր նվիրումը համայնքին համայնքի բնակիչներին՝ անկախ որևէ կարգավիճակից։

Սիրելի՛ սիսիանցիներ, շնորհակալությունս եմ հայտնում բոլոր այն 2 307 ընտրողներին, ովքեր վստահեցին մեր թիմին` երեկ կայացած ...
26/09/2022

Սիրելի՛ սիսիանցիներ, շնորհակալությունս եմ հայտնում բոլոր այն 2 307 ընտրողներին, ովքեր վստահեցին մեր թիմին` երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում քվեարկելով
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» կուսակցության օգտին։

Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր, թեկուզ չքվեարկելով մեր օգտին, ընտրել են համոզմունքով` առանց ենթարկվելու որևէ ճնշման կամ պարտադրանքի։

Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ընտրատեղամաս մտնելիս պարտավորություն են զգացել միմիայն իրենց երեխաների, իրենց քաղաքի, իրենց հայրենիքի ապագայի համար։

Աստված բոլորիս պահապան։

26/09/2022

Սիսիանում երեկ կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների նախնական արդյունքները

Ընտրողների ցուցակային թիվը՝ 22 942
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը` 11 879

«ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 979
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 4 093
«ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔ` 2 693
«ԶԱՐԳԱՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ» ԴԱՇԻՆՔ` 570
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 2 307
«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 794
«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 403

Անվավեր քվեաթերթիկների թիվը` 40
Անճշտությունների գումարային չափը` 14

25/09/2022

Բռնակոթ

5."Մեկ Հայաստան" կուսակցություն՝ 17 քվե
7. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն՝ 140
13."Աշխատանք և արդարություն" դաշինք՝ 593
17. "Զարգացող համայնք" դաշինք՝ 19
18. "Ապրելու երկիր" կուսակցություն՝ 54
21. "Հանուն Հանրապետության" կուսակցություն՝ 38
24. ՀՅԴ՝ 15

25/09/2022

Սիսիանի 34/7 տեղամաս /Թիվ 1 դպրոց

Սիսիանի 34/7 ընտրատեղամաս /Թիվ 1 դպրով

7. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն՝ 122
13."Աշխատանք և արդարություն" դաշինք՝ 48
18. "Ապրելու երկիր" կուսակցություն՝ 45

25/09/2022

Սիսիանի 34/5 տեղամաս /Թիվ 4 դպրոց

7. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն՝ 324
13."Աշխատանք և արդարություն" դաշինք՝ 170
18. "Ապրելու երկիր" կուսակցություն՝ 170

25/09/2022

Սիսիանի 34/6 տեղամաս / Թիվ 2 ՆՈՒՀ

5. ՛՛Մեկ Հայաստան՛՛ կուսակցություն՝ 36
7. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն՝ 349
13."Աշխատանք և արդարություն" դաշինք՝ 178
17. ՛՛Զարգացող համայնք՛՛ դաշինք՝ 31
18. "Ապրելու երկիր" կուսակցություն՝ 199
21. Հանուն հանրապետության՝ 60
24. ՀՅԴ 39

25/09/2022

Թասիկ

7. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն՝ 88
13."Աշխատանք և արդարություն" դաշինք՝ 24
18. "Ապրելու երկիր" կուսակցություն՝ 7

Address

Sisian

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Արա Զաքարյան / Ara Zakaryan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share