Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական էջ

  • Home
  • Armenia
  • Spitak
  • Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական էջ

Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական էջ Բարի գալուստ Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական էջ

✨🎶 Սիրելի՛ սպիտակցիներ 🎶✨📻 Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի շրջանակում,🏛️ Սպիտակի համայնքապետարանի բարձր հովանու ն...
30/05/2026

✨🎶 Սիրելի՛ սպիտակցիներ 🎶✨

📻 Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի շրջանակում,
🏛️ Սպիտակի համայնքապետարանի բարձր հովանու ներքո,
🎤 Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը հանդես կգա երաժշտական գեղեցիկ երեկոյով Սպիտակի մշակույթի պալատում։

📅 Հունիսի 2
🕕 Ժամը՝ 18։00
📍 Սպիտակի մշակույթի պալատ

🎟️ Մուտքն ազատ է

🎼 Սիրով հրավիրում ենք բոլորիդ միասին վայելելու հայկական երգն ու երաժշտությունը, ջերմ ու տոնական մթնոլորտում։

💙 Սիրով սպասում ենք ձեզ։

✨ Լավագույն մաղթանքներով՝
Սպիտակի համայնքապետարան ✨

🔰 Սպիտակ համայնքի բնակավայրերում շարունակվում են ճանապարհների հարթեցման աշխատանքները:     Ճանապարհների հարթեցման աշխատան...
29/05/2026

🔰 Սպիտակ համայնքի բնակավայրերում շարունակվում են ճանապարհների հարթեցման աշխատանքները:
Ճանապարհների հարթեցման աշխատանքներ են կատարվել Ծաղկաբեր բնակավայրում:

Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Հանրապետության օրվա առթիվ——————Սիրելի՛ հայրենակիցներ,Ս...
28/05/2026

Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Հանրապետության օրվա առթիվ
——————
Սիրելի՛ հայրենակիցներ,Սպիտակ համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա՝ Մայիսի 28-ի առթիվ։
Այս օրը մեր ժողովրդի պատմության ամենափառավոր ու խորհրդանշական էջերից է, երբ հայ ժողովուրդը, համախմբված մեկ գաղափարի շուրջ, կարողացավ վերականգնել իր պետականությունը և աշխարհին ապացուցել իր ապրելու ու արարելու անկոտրում կամքը։
Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը դարձան ոչ միայն հաղթանակի, այլև ազգային միասնության, հավատքի և հայրենիքի հանդեպ անսահման սիրո խորհրդանիշ։ Այդ հաղթանակները մեզ փոխանցեցին կարևոր պատգամ՝ պահպանել պետականությունը, գնահատել անկախությունը և ամենից առաջ արժևորել խաղաղությունը։
Այսօր, երբ խաղաղությունն առավել քան երբևէ առաջնային արժեք է, մեր պարտքն է անել ամեն հնարավորը՝ ամուր, անվտանգ և խաղաղ հայրենիք ունենալու համար։ Խաղաղությունը մեր ժողովրդի զարգացման, ստեղծագործ աշխատանքի և գալիք սերունդների ապահով ապագայի կարևորագույն երաշխիքն է։
Թող Հանրապետության օրը յուրաքանչյուրիս հիշեցնի, որ միասնականությամբ, պատասխանատվությամբ և հայրենիքի հանդեպ սիրով կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն և շարունակել կառուցել հզոր ու խաղաղ Հայաստան։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, համերաշխություն, տոկունություն և նոր ձեռքբերումներ։

25/05/2026

🎉 ՀՈՒՆԻՍԻ 1 — ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ 🎉
Սիրով հրավիրում ենք բոլոր երեխաներին մասնակցելու հունիսմեկյան մեծ ու գունեղ տոնական միջոցառմանը ☀️🎈
📍 Սպիտակ համայնք
🕛 Սկիզբը՝ 19:00
📍 Վայրը՝ Սպիտակի քաղաքային հրապարակ
✨ Միջոցառումը կազմակերպվել է Սպիտակի համայնքապետարանի կողմից՝ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի նախաձեռնությամբ։
🎤 Perperyofficial -ի կենդանի կատարումներ
🎭 Սիրված մուլտհերոսներ
🎨 Նկարչություն, կավճանկարչություն
🎲 Խաղեր, մրցույթներ և անակնկալներ
🌈 Սպասվում է ուրախ, ջերմ և անմոռանալի օր բոլոր երեխաների համար։
Սիրով սպասում ենք բոլորիդ 💛

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՀՆՉԵՑ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ»Մայիսի 22-ին Սպիտակ համայնքի բոլոր հանրակրթական դպրոցներում հնչեց դպրոցա...
25/05/2026

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՀՆՉԵՑ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ»
Մայիսի 22-ին Սպիտակ համայնքի բոլոր հանրակրթական դպրոցներում հնչեց դպրոցական «Վերջին զանգը»՝ խորհրդանշելով մի կարևոր ավարտ և նոր կյանքի մեկնարկ հարյուրավոր շրջանավարտների համար։
Համայնքի բնակավայրերում կազմակերպված տոնական միջոցառումներն առանձնանում էին իրենց ջերմ մթնոլորտով, ստեղծարար լուծումներով ու հուզիչ պահերով։ Դպրոցական բակերը լցվել էին երգով, պարով, շնորհակալության ու հրաժեշտի խոսքերով, իսկ շրջանավարտների աչքերում միախառնվել էին հպարտությունն ու նոր ճանապարհի սպասումը։
Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի ուշադրության կենտրոնում էին համայնքի բոլոր դպրոցներն ու շրջանավարտները։ Համայնքապետարանի ներկայացուցիչների կողմից համայնքի դպրոցներ կատարվեցին շնորհավորական այցելություններ, շրջանավարտներին փոխանցվեցին բարեմաղթանքներ և հաջողության խոսքեր՝ նրանց կյանքի նոր ու պատասխանատու փուլ մտնելու առթիվ։
Սիրելի՛ շրջանավարտներ, թող ձեր կյանքի նոր փուլը լի լինի նպատակներով, հաջողություններով և արժանապատիվ ձեռքբերումներով։ Միշտ պահպանեք ձեր դպրոցի, ուսուցիչների ու ծնողների հանդեպ ունեցած երախտագիտությունը և վստահ քայլերով կերտեք ձեր ապագան։
Բարի՛ երթ։

Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ «Վերջին դասի» և «Վերջին զանգի» կապակցությամբ———————Սիր...
22/05/2026

Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ «Վերջին դասի» և «Վերջին զանգի» կապակցությամբ
———————
Սիրելի՛ շրջանավարտներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ դպրոցական կյանքի ամենահուզիչ ու հիշարժան օրերից մեկի՝ «Վերջին զանգի» առթիվ։
Այսօր դուք հրաժեշտ եք տալիս դպրոցին՝ մի վայրի, որտեղ ձևավորվել են ձեր առաջին երազանքները, ընկերությունները, հաջողություններն ու կյանքի կարևոր դասերը։ «Վերջին զանգը» նոր սկիզբ է՝ լի նպատակներով, ընտրություններով ու մեծ հնարավորություններով։
Ձեր առջև բացվում է կյանքի նոր ճանապարհ, որտեղ կարևոր են ոչ միայն գիտելիքներն ու մասնագիտական ձեռքբերումները, այլև մարդկային արժեքները՝ բարությունը, պատասխանատվությունը, հայրենասիրությունն ու խաղաղությունը։ Այսօր առավել քան երբևէ մեր հայրենիքին անհրաժեշտ են կրթված, նպատակասլաց և խաղաղություն արժևորող երիտասարդներ, ովքեր իրենց գիտելիքներով ու աշխատանքով կկառուցեն ավելի ուժեղ ու զարգացող Հայաստան։
Սիրելի՛ երիտասարդներ, հավատացեք ձեր ուժերին, համարձակ երազեք և երբեք մի դադարեք սովորել ու առաջ շարժվել։ Թող ձեր ճանապարհը լի լինի հաջողություններով, ձեռքբերումներով և նոր հաղթանակներով։
Խորին շնորհակալություն եմ հայտնում նաև մեր նվիրյալ ուսուցիչներին ու ծնողներին, ովքեր տարիներ շարունակ սիրով ու հոգատարությամբ առաջնորդել են ձեզ դեպի այս կարևոր հանգրվանը։
Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։ Թող ձեր ապագան լինի լուսավոր, խաղաղ ու հաջողություններով լի։

21/05/2026

ՋՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ
———————————-
Իրականացվել են Ջրաշեն բնակավայրի
8 փողոց 11 նրբանցք,
8 փողոց 13 նրբանցք,
8 փողոց 14 նրբանցք,
8 փողոց 15 նրբանցք,
9 փողոց,
10 փողոց 1 նրբանցք,
10 փողոցների ընդհանուր 3000մ երկարությամբ փողոցային լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ сип 1️⃣6️⃣ հաղորդալարով:

✅Մեկնարկվել է «Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի Ալեք Մանուկյան և Թումանյան փողոցների կոյուղագծերի կառուցման  աշխատանքնե...
21/05/2026

✅Մեկնարկվել է «Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի Ալեք Մանուկյան և Թումանյան փողոցների կոյուղագծերի կառուցման աշխատանքները»:
❗️Ծրագրի ընդհանուր երկարությունը 716 մ է,
❗️Ծրագրի ընդհանուր բյուջեն 20 419 000 ՀՀ դրամ է:

Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստը ———————————Այսօր՝ մայիսի 19-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճո...
19/05/2026

Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստը
———————————
Այսօր՝ մայիսի 19-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստը: Ներկա էին ավագանու 27 անդամներից 17-ը:
Օրակարգում ընդգրկված էր 20 հարց:
Նիստը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը համայնքի ղեկավարի առաջին տեղակալը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Անուշ Մատինյանին, ով փոխարինել է Արամայիս Փիլոյանին ` վերջինիս` ավագանու անդամությունից հրաժարվելուց հետո:
Օրակարգը հաստատելուց հետո սկսվեց նախագծերի քննարկումը:
Ներկայացված բոլոր նախագծերն ավագանու կողմից հաստատվեցին։

Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ—————————...
16/05/2026

Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ
————————————————————————
Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մայիսի 16-ի՝ Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ։ Այս օրը խորհրդանշական նշանակություն ունի մեր երկրում՝ որպես կրթության, գիտելիքի, երիտասարդական ներուժի և ապագայի նկատմամբ հավատի տոն։
Երիտասարդությունն այն ուժն է, որն իր եռանդով, գաղափարներով և նպատակասլացությամբ ձևավորում է վաղվա Հայաստանը։ Դուք եք մեր երկրի զարգացման, առաջընթացի և կայուն ապագայի ամենակարևոր շարժիչ ուժը։ Ձեր ձեռքբերումները, հաջողություններն ու հաղթանակները ոչ միայն հպարտության առիթ են, այլ նաև վստահություն և հավատ են ներշնչում մեր ժողովրդի, համայնքի և պետության վաղվա օրվա նկատմամբ։
Սիրելի՛ երիտասարդներ, կրթությունը, գիտելիքն ու մասնագիտական հմտությունները ձեր ամենամեծ ուժն են։ Եղե՛ք համարձակ ձեր երազանքներում, հաստատակամ ձեր նպատակներում, նախաձեռնող ձեր գաղափարներում և ստեղծարար ձեր գործերում։ Մի՛ վախեցեք մարտահրավերներից, քանի որ հենց դրանք են կոփում անհատին, ձևավորում առաջնորդին և բացում նոր հնարավորությունների դռներ։
Ձեր գիտելիքով, աշխատասիրությամբ և նվիրումով կառուցե՛ք ձեր սեփական հաջողության ուղին և ձեր արժանի ներդրումն ունեցե՛ք մեր համայնքի, մեր հայրենիքի զարգացման ու հզորացման գործում։ Վստահ եմ, որ ձեր ներուժը, ձեր ձգտումներն ու ձեր հաղթանակները շարունակելու են նոր ձեռքբերումներ բերել մեր հասարակությանը։
Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ անսահման եռանդ, նոր հաջողություններ, մասնագիտական աճ, ամուր կամք և երբեք չմարող հավատ ձեր ուժերի նկատմամբ։ Թող ձեր ճանապարհը միշտ լուսավորվի գիտելիքով, նպատակներով և հաղթանակներով։

Address

ՀՀ Լոռու մարզ, ք․ Սպիտակ, Շահումյան 7
Spitak
1804

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37425522500

Alerts

Be the first to know and let us send you an email when Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական էջ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական էջ:

Share