03/06/2026
👧👶Երկար տարիների սպասումից և հիմնանորոգման աշխատանքներից հետո իր դռները վերաբացեց Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզը՝ «Մանչուկ» անվանմամբ։
👥Մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Արագածոտնի փոխմարզպետ Արմեն Գրիգորյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, մարզպետարանի, համայնքապետարանի, ՀՈԱԿ-ների և այլ կառույցների ներկայացուցիչներ, ծնողներ և հյուրեր:
✅Նորոգված և բարեկարգ պայմաններում մանկապարտեզը պատրաստ է ընդունելու փոքրիկներին՝ ապահովելով նրանց համար անվտանգ, հարմարավետ և ժամանակակից միջավայր։ Իրականացված աշխատանքների շնորհիվ ստեղծվել են կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմանները, ինչը կնպաստի երեխաների լիարժեք զարգացմանն ու անհոգ մանկությանը։
🔹«Մանչուկ» մսուր-մանկապարտեզի վերաբացումը կարևոր ձեռքբերում է համայնքի համար՝ նպաստելով նախադպրոցական կրթության որակի բարձրացմանն ու ընտանիքների համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը։