Թումանյանի համայնքապետարան\ Tumanyan municipality

  • Home
  • Armenia
  • Tumanyan
  • Թումանյանի համայնքապետարան\ Tumanyan municipality

Թումանյանի համայնքապետարան\ Tumanyan municipality Բարի գալուստ Թումանյանի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ:

01/06/2026
Հունիսի 1-ը Թումանյան համայնքում
01/06/2026

Հունիսի 1-ը Թումանյան համայնքում

Հարգելի բնակիչներ, Թումանյան Էլեկտրական Ցանց📢 ՏԵՂԵԿԱՑՆՈւՄ ԷՀարգելի՛ բաժանորդներ,Տեղեկացնում ենք, որ 2026 թ. հունիսի 2-ին...
30/05/2026

Հարգելի բնակիչներ,
Թումանյան Էլեկտրական Ցանց
📢 ՏԵՂԵԿԱՑՆՈւՄ Է
Հարգելի՛ բաժանորդներ,
Տեղեկացնում ենք, որ 2026 թ. հունիսի 2-ին իրականացվելու են պլանային աշխատանքներ, ինչի նպատակով՝ հետագա վթարներից խուսափելու համար, կիրականացվի հոսանքազրկում`

🕚 11:30–14:30

Հոսանքազրկումը կվերաբերի՝

📍 ՀՀ Լոռու մարզ՝
• ք. Թումանյան

Խնդրում ենք նախապես պլանավորել ձեր աշխատանքները՝ հաշվի առնելով հոսանքազրկումը։

Շնորհակալություն ըմբռնման համար։

30/05/2026

🇦🇲🇱🇺

Սիրելի փոքրիկներ Հունիսի 1_ ին ժամը 10։30_ ին բոլորիդ հրավիրում ենք Թումանյան քաղաքի հրապարակ Երեխաների պաշտպանության մի...
30/05/2026

Սիրելի փոքրիկներ Հունիսի 1_ ին ժամը 10։30_ ին բոլորիդ հրավիրում ենք Թումանյան քաղաքի հրապարակ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, որտեղ մեր հյուրերն են լինելու Վինի Պուխը և Պինգվինը։ Սիրով սպասում ենք բոլորիդ։

25/05/2026

Այս անգամ բարությունն ուղևորվել էր Դսեղ գյուղ🥹

Գյուղացին հողին կապված մարդ է։ Ապրում է ծանր աշխատանքով, արևի ու անձրևի տակ, բայց միևնույն է՝ ամեն տարի նորից սերմ է գցում՝ հույսով, հավատով, սպասումով…

Եվ նկատեք, թե ինչպես է այս կնոջ մեջ խոսում մայրը, տատիկը. «բոլորը երեխաներինն է, երեխաների համար, հանուն երեխաների» 🥺 ողջ օրը աշխատում է, մշակում, պարարտացնում հողը, հոգ տանում, որ բերքը բարի լինի, որպեսզի զավակներին հասցնի: Իսկ երբ խոսում է վաճառելու մասին, միևնույն է, իրեն չի հիշում: Վաճառի, որ փոխարենը երեխաների համար այլ բան գնի...

Հայաստանի հեռու գյուղում ապրող գյուղացին այսօր ավելի խաղաղ կդնի գլուխը բարձին, քանի որ աշխարհի մյուս ծայրում ապրում են մարդիկ, ում համար միևնույն չէ մյուսի դժվարությունը, ցավը, հոգսը💔և մենք միշտ շնորհակալ ենք մեր բարեգործներին, որ օգնում են մեզ օգնել նրանց

________

This time kindness traveled to the village Dsegh🥹

A villager is someone deeply connected to the land.
They live through hard work, under the hot sun and in the rain, yet every year they plant seeds again — with hope, faith, and patience…

And notice how the mother and grandmother speak through this woman. Everything is for the children, because of the children 🥺 She works all day long, cultivates and fertilizes the soil, takes care of the land so the harvest will be good and enough for her children. And even when she talks about selling part of it, she still doesn’t think of herself. She wants to sell it only so she can buy something else for the children…

Today, a villager living in a remote part of Armenia will rest a little more peacefully, knowing that on the other side of the world there are people who care about someone else’s hardship, pain, and worries💔 And we are always grateful to our donors, who help us help them.

Mensenkinderen🫂

Ս/թ մայիսի 21-22-ը Մոլդովայի մայրաքաղաք՝ Քիշինևում կայացած երիտասարդների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում փայլո...
23/05/2026

Ս/թ մայիսի 21-22-ը Մոլդովայի մայրաքաղաք՝ Քիշինևում կայացած երիտասարդների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում փայլուն հաղթանակ է գրանցել Դսեղցի, ՀՀ հավաքականի անդամ Գագիկ Ղազարյանը։

Մրցելով 61 կգ քաշային կարգում՝ Գագիկը ցուցադրել է բարձր մարզական պատրաստվածություն, կամք ու գեղեցիկ գոտեմարտեր՝ արժանանալով ոսկե մեդալի։ 🥇

Շնորհավորում ենք Գագիկ Ղազարյանին և նրա մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Հովհաննիսյան-ին՝ մաղթելով նոր հաղթանակներ, անսպառ ուժ և միջազգային նոր նվաճումներ։

📢 Հարգելի բնակիչներ, տնտեսավարողներ,Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 8-ի N 640-Լ որոշմամբ հաստատ...
22/05/2026

📢 Հարգելի բնակիչներ, տնտեսավարողներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 8-ի N 640-Լ որոշմամբ հաստատվել է կաթի արտադրության սուբսիդավորման ծրագիրը։

✅ Ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ստանալ պետական աջակցություն կաթի արտադրության համար։

🔹 Առաջիկայում նախատեսվում է ծրագրում փոփոխություն, ըստ որի՝
սուբսիդավորման համար նախատեսված առավելագույն գլխաքանակը 18-ի փոխարեն կլինի 20 գլուխ կով։

📌 20 գլխի հաշվով աջակցություն ստանալու համար տնտեսավարողը պետք է ունենա առնվազն 22 գլուխ կով։

📞 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարճ համարին՝ 81-40:

Հարգելի բնակիչներ,«Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային տարածքներում հիվանդությունների և վնասակար օրգանիզ...
15/05/2026

Հարգելի բնակիչներ,
«Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային տարածքներում հիվանդությունների և վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով մասնաճյուղի տարածքներում կիրառվելու է թունաքիմիկատ, որը վտանգավոր է նաև ընտանի կենդանիների համար։
Ոստի խնդրում ենք նշված և հարակից տարածքներում արգելել ընտանի կենդանիների արածեցումը։
1․ Մոտկորի անտառտնտեսության 1-ին քառակուսու տեղամաս 210 /Շամուտ/
2․ Մոտկորի անտառտնտեսության 6-րդ քառակուսու տեղամաս 6 /Աթան/
3․ Մոտկորի անտառտնտեսության 4-րդ քառակուսու տեղամաս 104,105 /Ահնիձոր/
4․ Մարցի անտառտնտեսության 3-րդ, 4-րդ քառակուսու տեղամաս 89,97,69 /Քարինջ/
5․ Մարցի անտառտնտեսության 5-րդ քառակուսու տեղամաս 49,55,79 /Մարց/
6․Լորուտի անտառտնտեսության 6-րդ քառակուսու տեղամաս 17, 19, 20 /Մարց հանդամաս/

Հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ Թումանյան քաղաքում կրկին մեկնարկելու է ամառային ճամբար՝ 7-14 տարեկան երեխաների հա...
13/05/2026

Հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ Թումանյան քաղաքում կրկին մեկնարկելու է ամառային ճամբար՝ 7-14 տարեկան երեխաների համար։
Ճամբարի նպատակն է ապահովել երեխաների ակտիվ և բովանդակալից ամառային հանգիստ՝ համադրելով կրթական, ստեղծագործական և ժամանցային ծրագրերը։
Խնդրում ենք մինչև մայիսի 25-ը նախապես տեղեկացնել երեխաների մասնակցության վերաբերյալ՝ գրանցման գործընթացը կազմակերպելու նպատակով։
⚠️ Տեղերը սահմանափակ են։
❗️Խնդրում ենք հաշվի առնել, որ 2024 և 2025 թվականներին հունիսի 1-14-ը անցկացված ճամբարներին մասնակցած երեխաները այս տարի չեն կարող մասնակցել։
📞 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 077 50 60 73 հեռախոսահամարներով սոցիալական աշխատող Նանե Էվոյան
Ճամբարը գործելու է միայն Թումանյան համայնքի երեխաների համար։

Address

ՀՀ, Լոռու մարզ, Թումանյան համայնք, ք․ Թումանյան, Կենտրոնական 1
Tumanyan
1217

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37498048046

Alerts

Be the first to know and let us send you an email when Թումանյանի համայնքապետարան\ Tumanyan municipality posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Թումանյանի համայնքապետարան\ Tumanyan municipality:

Share