Վանաձորի Համայնքապետարան

Վանաձորի Համայնքապետարան Վանաձորը Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն է: Բնակչությունը 100.000-ից ավելի է։

Vanadzor (Armenian: Վանաձոր) is the third-largest city in Armenia with a population of 107,394 (2001 census) and the capital of the Lori Province. It was previously known as Kirovakan (Armenian: Կիրովական, after Sergey Kirov) during the Soviet era and as Karakilisa during the Tsarist period. The city is considered to be one of the most picturesque in the entire country, having beautiful summer homes or dachas

01/06/2026

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Վանաձորի գլխավոր հրապարակում տեղի ունեցավ տոնական միջոցառում։

31/05/2026

Սիրելի երեխաներ,

Հունիսի 1-ին, ժամը 12:00-ին,
Վանաձորի Հայքի հրապարակում
Սպասում ենք' միասին նշելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

29/05/2026

ՍԻՐԵԼԻ ՓՈՔՐԻԿՆԵՐ,
ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻԴ

Սիրելի երեխաներ, Հրավիրում ենք ⏰Հունիսի 1-ին ,📅ժամը  12:00 -ին Վանաձորի Հայքի հրապարակում  Երեխաների  պաշտպանության   օր...
29/05/2026

Սիրելի երեխաներ,
Հրավիրում ենք
⏰Հունիսի 1-ին ,
📅ժամը 12:00 -ին
Վանաձորի Հայքի հրապարակում
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնակատարությանը։

ԾՐԱԳՐՈՒՄ'
🎤🎼 AS վոկալ ստուդիայի համերգ,
🤹🧸 Խաղավար և հեքիաթի հերոսներ` շոու ծրագիր,
🖍️ Կավճանկարչություն,
🎈🍦Փուչիկներ և պաղպաղակ:

28/05/2026

Հանրապետության օրվա առթիվ Վանաձորի Կոտրած եկեղեցու տարածքում տեղի ունեցավ միջոցառում և ծաղիկների խոնարհման արարողություն՝ ի փառս հանրապետության կայացման համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակի։

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎՍիրելի  հայրենակ...
28/05/2026

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ։
Մայիսի 28-ը մեր ժողովրդի պատմության կարևորագույն էջերից մեկն է՝ ազգային վերածննդի, պետականության վերականգնման և անկախ ապրելու կամքի խորհրդանիշը։ Այս օրը մեզ հիշեցնում է մեր նախնիների անձնուրաց պայքարը, միասնականությունն ու հավատը սեփական պետություն ունենալու գաղափարի նկատմամբ։
Թող Հանրապետության օրը նոր ուժ և վստահություն պարգևի մեզ՝ շարունակելու կառուցել հզոր, խաղաղ և բարեկեցիկ հայրենիք։
Մաղթում եմ մեր ժողովրդին համերաշխություն, առաջընթաց և անսպառ հավատ Հայաստանի ապագայի հանդեպ։

Փա՛ռք մեր հերոսներին։
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը։

Շնորհավո՛ր Հանրապետության օրը։

Հարգելի բնակիչներ, Այսօր Վանաձոր քաղաքի ներհամայնքային տրանսպորտի թիվ 2 երթուղայինում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ...
27/05/2026

Հարգելի բնակիչներ,

Այսօր Վանաձոր քաղաքի ներհամայնքային տրանսպորտի թիվ 2 երթուղայինում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տեղեկացնում ենք, որ վարորդն ազատվել է աշխատանքից։
Երթուղին սպասարկող ընկերությանը տրվել է համապատասխան հանձնարարական՝ խստացնել վերահսկողությունը և ապահովել ուղևորափոխադրման ծառայությունների պատշաճ, անվտանգ և բարեկիրթ սպասարկումը։

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ  ԿՈՂՄԻՑ  ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ   ԱՌԱՋԻՆ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  108-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻՆ ՆՎԻՐ...
26/05/2026

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 108-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Մայիսի 28-ին «Կոտրած եկեղեցու» տարածքում
Ժամը 11:00-ին Գեղարվեստական մաս' «Վարդանանց հետնորդներ» երիտասարդական փողային նվագախմբի մասնակցությամբ:
Ծաղիկների խոնարհում:

Ժամը 10:30-ից կգործի անվճար ուղևորափոխադրում Վանաձորի Հայքի հրապարակից դեպի Կոտրած եկեղեցու տարածք և հետադարձ ուղղությամբ։

26/05/2026

Վանաձորում տեղի է ունեցել «Փոխանցումավազք» ռազմամարզական նախաձեռնության էստաֆետի փոխանցման արարողությունը
Միջոցառումը տեղի ունեցավ Վանաձորի Հայքի հրապարակում։
Ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը, ՀՀ Զինված ուժերի երրորդ կորպուսի հրամանատարական կազմը։
«Փոխանցումավազք» ռազմամարզական նախաձեռնությունը Հայաստանի զինված ուժերի պաշտպանության համակարգում կազմակերպվող ամենախոշոր միջոցառումներից մեկն է։ Այն անցկացվում է Հայաստանի Հանրապետություն ամբողջ տարածքով՝ ընդգրկելով շուրջ 1450 կիլոմետր երթուղի։

ℹ️ Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին, մասնավորապես, արտահանում իրականացնողներին...
25/05/2026

ℹ️ Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին, մասնավորապես, արտահանում իրականացնողներին իրազեկում է Ռուսաստանի Դաշնությունում 2026 թվականի հունիսի 1-ից գործող նոր կարգավորումների՝ ՍՊՈՏ համակարգի գործարկման մասին։

✅1.Ի՞նչ է փոխվում ՀՀ արտահանողների համար
2026 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում լիարժեք գործելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը (СПОТ-Система подтверждения ожидания поставки товаров)։ Համակարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից, ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների շրջանառությանը։
Թեև ՍՊՈՏ-ի շրջանակում պարտականությունները պաշտոնապես կրում է ռուսաստանյան ներմուծողը (հայտատուն), համակարգը ուղղակիորեն առնչվելու է նաև ՀՀ-ից ՌԴ ապրանքներ արտահանողների վրա, քանի որ առանց ՌԴ-ում ձևավորված մատակարարման ակնկալման փաստաթղթի հիման վրա ձևավորված QR-կոդի՝ ապրանքը ֆիզիկապես չի կարող ներկրվել ՌԴ տարածք։

✅2.Համակարգի մասնակիցները
ՍՊՈՏ համակարգում առանձնացվում են մասնակիցների հետևյալ խմբերը՝
Հայտատուներ (заявители) — ՌԴ-ի սուբյեկտներն են, ովքեր նախապես ձևավորում և ներկայացնում են փաստաթուղթ (ДОПП-ը)։ Դրանք ըստ էության ռուսաստանյան գործընկեր կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերն են, որոնք ԵԱՏՄ այլ երկրներից (այդ թվում` ՀՀ-ից) ապրանք են ներմուծում ՌԴ,
Փոխադրողներ (перевозчики) — այն, որոնք իրականացնում են ապրանքի փոխադրումը ԵԱՏՄ այլ երկրներից դեպի ՌԴ։ ՀՀ արտահանողները (փոխադրողները) նույնպես ընդգրկվում են այս կատեգորիայի մեջ։
ՌԴ-ի հարկային մարմինը հանդես է գալու որպես ՍՊՈՏ-ի օպերատոր, իսկ ՌԴ-ի մաքսային մարմինը՝ որպես վերահսկող մարմին։

✅3.Ո՞ր ապրանքների վրա է տարածվում ՍՊՈՏ-ը
Համակարգը կիրառվում է ԵԱՏՄ անդամ պետություններից Ռուսաստան ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների նկատմամբ։ ՌԴ Կառավարությունը հետագայում կարող է ընդլայնել կարգի կիրառությունը այլ տեսակի տրանսպորտով փոխադրումների վրա։ ՍՊՈՏ-ը չի տարածվում հետևյալ կատեգորիաների վրա՝
• կանխիկ դրամի,
• նավթի,
• էլեկտրաէներգիայի,
• ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների։

✅4.Ինչպե՞ս է գործելու համակարգը
Որպես ընդհանուր կանոն՝ հայտատուն (ռուսաստանյան գործընկերը) պարտավոր է՝
1. Ապրանքների ներմուծումից ոչ ուշ քան 2 օրացուցային օր առաջ ձևավորել ДОПП — էլեկտրոնային փաստաթուղթ, որը հաստատում է ապրանքն ընդունելու մտադրությունը։
2. Ապրանքների ներմուծումից ոչ ուշ քան 2 օրացուցային օր առաջ ռուբլով անկանխիկ եղանակով կատարել ապահովման վճար, որի չափը պետք է լինի ոչ պակաս, քան ենթակա վճարման անուղղակի հարկերի գումարը։
3. Ստանալ ДОПП-ին վերագրվող տեսանելի հղումը (QR-կոդ) և այն ուղարկել մատակարարին կամ փոխադրողին (ՀՀ-ի դեպքում` ՀՀ արտահանողին կամ բեռնափոխադրողին) ։
4. Եթե մեկ առաքման ընթացքում ДОПП-ում նշված ապրանքների ամբողջ ծավալը չի ներմուծվել, ապա այս դեպքում ՌԴ կոնտրագենտը պետք է մնացորդային ապրանքաքանակի համար նոր ДОПП ներկայացնի ու նաև նոր QR կոդ փոխանցի արտահանողին/փոխադրողին։

✅5.Գործնական խորհուրդներ ՀՀ արտահանողներին
Թեև ДОПП-ը ձևավորելու և ապահովման վճարը կատարելու պարտականությունը կրում է ՌԴ ներմուծողը, այնուամենայնիվ ՀՀ արտահանողի համար կան մի շարք գործնական նկատառումներ, որոնք պետք է հաշվի առնել նոր կարգին հարմարվելու համար։

📌Առաքման ժամանակացույցի վերանայում. Հաշվի առնելով, որ ДОПП-ը պետք է ձևավորվի ներմուծումից առնվազն 2 օր առաջ, առաքման պլանավորումը պետք է լինի ավելի կանխատեսելի։ Շտապ առաքումները կարող են խնդրահարույց դառնալ։ Խորհուրդ է տրվում մինչ 2026 թվականի հունիսի 1-ը՝ քննարկել նոր կարգը ռուսաստանյան գործընկերների(գնորդների) հետ:
📌Ռուսաստանյան գործընկերոջ հետ տեղեկատվության փոխանակում. Արտահանողը պետք է ժամանակին և ճշգրիտ տրամադրի ապրանքի վերաբերյալ բոլոր տվյալները (ապրանքի անվանում, քանակ, արժեք, և այլն), որպեսզի ՌԴ ներմուծողը կարողանա ճիշտ ձևավորել ДОПП-ը։

📌QR-կոդի ստացում մինչ ՌԴ սահման հասնելը. Փոխադրողը պետք է ունենա QR-կոդը մինչ ՌԴ սահման մոտենալը, ուստի արտահանողը պարտավոր է ստանալ այն ներմուծողից և փոխանցել փոխադրողին։ Առանց QR-կոդի ապրանքի փոխադրումը ՌԴ տարածք հնարավոր չի լինի։
Փոխադրողի հետ հարաբերությունների կարգավորում. Փոխադրման պայմանագրերում նպատակահարմար է լրացնել կետեր, որոնք կկարգավորեն կողմերի պատասխանատվությունը՝ ДОПП-ի բացակայության կամ սխալ տվյալների դեպքում առաջացող կորուստների համար։

Address

Տիգրան Մեծի պողոտա 22
Vanadzor
2001

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Վանաձորի Համայնքապետարան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Վանաձորի Համայնքապետարան:

Share